Համազասպյան Մամիկոնյան (5-րդ դար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Համազասպյան Մամիկոնյան
գրաբ.՝ Համազասպեան Մամիկոնյան
 
Ծննդյան օր 4-րդ դար
Վախճանի օր ոչ վաղ քան 462
Դինաստիա Մամիկոնյաններ
Քաղաքացիություն  Մեծ Հայք և Հայկական մարզպանություն
Հայր Համազասպ Մամիկոնյան
Մայր Սահականույշ Պարթև

Համազասպյան Մամիկոնյան (նաև՝ Համազասպ, գրաբ.՝ Համազասպեան Մամիկոնյան, 4-րդ դար - ոչ վաղ քան 462), հայ իշխան Մեծ Հայքում և Հայկական մարզպանությունում, հայոց սպարապետ Համազասպ Մամիկոնյանի (389-415) որդին, հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի (422-451) և Հմայակ Մամիկոնյանի եղբայրը, Մամիկոնյանների նախարարական տոհմից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հայոց սպարապետ Համազասպ Մամիկոնյանի և Ամենայն Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևի դստեր՝ Սահականույշի ընտանիքում։ Եղբայրներն են՝ հայոց սպարապետ Վարդանը և Հմայակը։ Մասնակցել է 450-451 թվականներին տեղի ունեցած Վարդանանց պատերազմին, ապա 12 տարի բանտարկվել Սասանյան Պարսկաստանում։ 462 թվականին Սասանյան շահնշահ Պերոզը ներում շնորհելով մի խումբ նախարարների՝ այդ թվում նաև Համազասպյանին, ուղարկում է ետ` Մարզպանական Հայաստան[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 16, 22․