Սանդուխտ Մամիկոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սանդուխտ Մամիկոնյան
 
Ծննդյան օր 4-րդ դար
Վախճանի օր 349
Վախճանի վայր Կեսարիա, Կապադովկիա, Հռոմեական կայսրություն
Թաղված Թիլ
Դինաստիա Մամիկոնյաններ
Քաղաքացիություն  Մեծ Հայք
Հայր Վարդան Մամիկոնյան
Ամուսին Ներսես Ա Մեծ
Զավակներ Սահակ Ա Պարթև

Սանդուխտ Մամիկոնյան (4-րդ դար - 349, Կեսարիա, Կապադովկիա, Հռոմեական կայսրություն), հայ իշխանուհի Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունում, Տուրուբերան աշխարհի Տարոն գավառի տանուտեր-իշխան Վարդան Մամիկոնյանի դուստրը, Ամենայն Հայոց կաթողիկոսներ՝ Ներսես Ա Մեծի (353-373) կինը և Սահակ Ա Պարթևի (387-439) մայրը, Մամիկոնյանների նախարարական տոհմից[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանդուխտ Մամիկոնյանը հոր՝ Վարդան Մամիկոնյանի հետ գտնվում էր Կապադովկիայի Կեսարիա քաղաքում, որտեղ իր ամուսնու՝ Ներսեսի (հետագայում՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծ) հետ կրթություն էին ստանում։ 348 թվականին ծնվում է նրանց որդին՝ Սահակ Պարթևը (հետագայում՝ Ամենայն Հայոց կաթողիկոս՝ Սահակ Ա Պարթև)։ Մեկ տարի հետո՝ 349 թվականին Սանդուխտը վախճանվում է։ Հայրը՝ Վարդան Մամիկոնյանը նրա մարմինը փոխադրում է Բարձր Հայք աշխարհի Եկեղյաց գավառի Թիլ ավան[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Պատմութիւն Ս․ Ներսէսի Պարթևի հայոց հայրապետի․ Սոփերք», Մեսրոպ Երեց, Վենետիկ, 1853, հատոր Զ, էջ 14, 19․
  2. 2,0 2,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 4, Ցուցակ 1, Էջ 394․