Համազասպ Մամիկոնյան (սպարապետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Համազասպ Մամիկոնյան
Հայոց սպարապետ
389 - 415
Նախորդող Սահակ Բագրատունի
Հաջորդող Վարդան Մամիկոնյան
 
Ծննդյան օր 4-րդ դար
Վախճանի օր ոչ վաղ քան 415
Դինաստիա Մամիկոնյաններ
Հայր Մանվել Մամիկոնյան
Ամուսին Սահականույշ Պարթև[1][2]
Զավակներ Վարդան Մամիկոնյան, Համազասպյան Մամիկոնյան և Հմայակ Մամիկոնյան

Համազասպ Մամիկոնյան (4-րդ դար - ոչ վաղ քան 415), հայ նախարար և զորավար Մեծ Հայքում, հայոց սպարապետ (389-415), սպարապետ Մանվել Մամիկոնյանի (377-384) որդին, սպարապետ Վարդանի, Համազասպյանի, Հմայակի հայրը, Մամիկոնյանների նախարարական տոհմից[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համազասպ Մամիկոնյանը Մեծ Հայքի սպարապետ Մանուել և Վարդանույշ Մամիկոնյանների որդին է, Արտավազդի, Հմայակի և Հայոց թագուհի Վարդանդուխտի (378-389) եղբայրը։ Մասնակցել է 378 թվականին տեղի ունեցած Կարինի ճակատամարտին, որի ժամանակ Մանուել Մամիկոնյանը հաղթում է Հայոց արքա Վարազդատին (374-378) և սպարապետ Բատ Սահառունուն (376-377)։ Մեծ Հայքի արքա Վռամշապուհի (389-414) ժամանակ նշանակվում է հայոց սպարապետ։ Մահացել է Մեծ Հայքի արքա Խոսրով Դ-ի մահից (415) որոշ ժամանակ հետո։

Ամուսնացել էր Ամենայն Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևի դստեր՝ Սահականույշի հետ։ Զավակներն են՝.

  1. Վարդան Մամիկոնյան, հայոց սպարապետ
  2. Համազասպյան Մամիկոնյան
  3. Հմայակ Մամիկոնյան[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiquesRome: 1990. — P. 244 et 330.
  2. Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs (ֆր.): Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècleParis: 2006. — P. 535. — ISBN 978-2-7018-0226-8
  3. 3,0 3,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 16․