Հակաուտոպիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հակաուտոպիա, բացասական ուտոպիա, ուտոպիայի ժխտում (անգլ.՝ dystopia), գեղարվեստական գրականության արձակի ժանր, որևէ սոցիալական իդեալին համապատասխանող հանրային կյանքի կառուցման վտանգավոր, կործանիչ և անկանխատեսելի հետևանքերի պատկերումը[1]։

Հակաուտոպիան առաջացել է հանրային մտքի ուտոպիական զարգացման հետ։ 17-19-րդ դդ. այն դարձել է երգիծանքի օժանդակ միջոց, ուտոպիական կառույցների գաղափարական և գործնական մեկնաբանություն (Ջ. Սվիֆթի «Գուլիվերի ճանապարհորդությունները»), և 20-րդ դ. զարգացել է որպես վեպ-խորհրդածության ժանր՝ դառնալով մասսայական գրականության սենսացիոն բեսթսելլեր։ Որպես ժանր՝ այն շարունակում է գիտաֆանտաստիկ գրականության մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Մելս Սանթոյան (2006)։ Գրականագիտական բառարան։ Երևան: «Վան Արյան», էջ 96։