Հալվե կամ ալոե (Aloe), թաղաղուազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի, թփերի, հազվադեպ` ծառերի ու լիանների ցեղ: Տերևները մսալի են, մոմաշերտով պատած, եզրերը` փշոտ: Ծաղիկները հիմնականում խողովակավոր կամ նեղ զանգակաձև են՝ կարմիր, նարնջագույն, դեղին: Բազմանում է սերմերով ու վեգետատիվ ճանապարհով: Սենյակային պայմաններում աճեցվում է ծառանման հալվե (A. arborescens), որն արժեքավոր դեղաբույս է: Տերևները և թուրմը պարունակում են ֆերմենտներ, վիտամիններ, եթերայուղեր, գլիկոզիդներ: Հալվեն աճեցվում է ՀՀ ԳԱԱ Երևանի բուսաբանական այգում և Արմավիրի մարզի որոշ տնտեսություններում:
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  |