Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան թանգարան հիմնադրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան թանգարան հիմնադրամ
Տեսակթանգարան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՎայրԵրևան
ՀասցեՄհեր Մկրտչյան փողոց 12/1, Երևան
Հիմնադրվել է1946
ՏնօրենԱնուշ Ամսեյան
Կայքarfd.info/hy/?p=569
Քարտեզ
Քարտեզ

Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան թանգարան հիմնադրամ, կազմակերպման առաջին քայլերը կատարվել են 1915 թվականի օգոստոսին Ժնևում՝ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի որոշմամբ (հիմնադիր տնօրեն՝ Արտաշես Վանարյան (Հացագործյան) 1890-1930 թթ.)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-ական թթ. սկզբին թանգարանը Ժնևից տեղափոխվել է Փարիզ, որտեղ գործել է մինչև 2006 թվականը, այնուհետև փոխադրվել է Երևան, և 2007 թվականի հուլիսի 7-ին բացվել է թանգարանի առաջին ցուցասրահը, որի ցուցադրությունը նվիրված էր Հայաստանի Առաջին Հանրապետության պատմությանը։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՅԴ պատմության թանգարանում ցուցադրվում են կուսակցության գործունեության վերաբերյալ փաստաթղթեր, յուրօրինակ ազգային ու պատմական արժեքներ։ Թանգարանի ցուցադրությունը բաղկացած է երկու սրահներից, որտեղ ներկայացված են Հայաստանի առաջին հանրապետության պատմությունը լուսաբանող վավերագրեր։ Ցուցանմուշների շարքում են Հայաստանի առաջին հանրապետության ականավոր գործիչներ Ալեքսանդր Խատիսյանի, Համազասպ Օհանջանյանի, Սիմոն Վրացյանի, Արամ Մանուկյանի, Հովհաննես Քաջազնունու, Անդրանիկ Օզանյանի և այլոց անձնական իրերը, փաստաթղթերը, լուսանկարները։

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մհեր Մկրտչյան փողոցի 12/1 հասցեում

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան թանգարան հիմնադրամ» հոդվածին։