Կրեմատորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Armen Grigoryan, Crematorium DSC 3779 (487017525).jpg

Կրեմատորի (ռուսերեն՝ Крематорий) սովետական և ռուսական ճանաչված ռոք-խումբ է, որի հիմնադիրն ու ղեկավարն Արմեն Գրիգորյանն է: Կրեմատորին հիմնվել է 1983 թ., Մոսկվայում: Նախապես լինելով ինքնագործ ընդհատակյա դուետ, այն լայն ճանաչում է ստացել առաջին երկու մագնիտոալբոմների ձայնագրումից հետո, իսկ Մոսկվայի ռոք-լաբորատորիայի փառատոնում խումբն արժանացել է գլխավոր մրցանակին: 1988 թ. թողարկվեց «Կոմա» ալբոմը, որն Ավրորա խորհրդային ամսագրի կողմից ճանաչվեց տարվա լավագույն ռոք-ալբոմներից մեկը, իսկ խումբն էլ իր համար ապահովեց ռուսական ռոքի ամենայուրահատուկ ներկայացուցիչներից մեկի համարումը: Խումբը համերգներ է տվել աշխարհի բազմաթիվ երկրներում, 1985 և 1996 թթ. նաև Երևանում: 2008 թ. «Կրեմատորի»-ի նոր «Ամստերդամ» ալբոմը հերթական հաջողությունը բերեց խմբին, իսկ համանուն երգը մի քանի շաբաթ զբաղեցրեց ռուսական ռոք-հիթ-շքերթի առաջին հորիզոնականը:

Խմբի ներկայիս կազմն է.

  • Արմեն Գրիգորյան (վոկալ, կիթառ),
  • Միխայիլ Գուսելշչիկով (ջութակ),
  • Սերգեյ Տրետյակով (բաս),
  • Անդրեյ Սարաև (հարվածայիններ),
  • Վլադիմիր Բուրխել (կիթառ):

[խմբագրել] Ալբոմներ

  1. 1983 — Винные мемуары
  2. 1984 — Крематорий II
  3. 1986 — Иллюзорный Мир
  4. 1988 — Кома
  5. 1989 — Клубника со льдом
  6. 1991 — Зомби
  7. 1994 — Танго на облаке
  8. 1995 — Текиловые сны
  9. 1996 — Микронезия
  10. 1996 — Гигантомания
  11. 1997 — Ботаника
  12. 2000 — Три источника
  13. 2002 — Мифология
  14. 2003 — Рок’N’Roll
  15. 2008 — Амстердам

[խմբագրել] Հղումներ

Պաշտոնական կայք Ռոքը Հայաստանում և հայերը ռոքում

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով