Արմեն Սերգեյի Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svgԱյս հոդվածը ռոք երաժիշտ մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Արմեն Գրիգորյան (այլ կիրառումներ)։
Picto infobox music.png
Արմեն Սերգեյի Գրիգորյան
Հիմնական տվյալներ
Ծնվել է նոյեմբերի 24, 1960 (1960-11-24) (54 տարեկան), Մոսկվա
{{{2}}}Ռուսաստան
Ժանրեր ռոք
Գործունեություն 1974–ներկա
Լեյբլ Մելոդիա, Սոյուզ, Մորոզ Ռեքորդս, Նիկիտին
Կապված Կրեմատորի
Կայք http://www.crematorium.ru/

Արմեն Սերգեյի Գրիգորյան (ծնվել է 1960 թ. նոյեմբերի 24-ին), մոսկովյան «Կրեմատորի» ռոք-խմբի հիմնադիր, ղեկավար և երգերի հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է 1960 թ. Մոսկվայում, հայ ծնողների՝ Սերգեյ և Աիդա Գրիգորյանների ընտանիքում։ 1983-ին հիմնել է «Կրեմատորի» (ռուս.- դիակիզարան) դուետը, հանդես եկել ընդհատակյա համերգներով և ճանաչում ձեռք բերել մոսկովյան ռոք-շրջանակներում, իսկ երրորդ /«Մտացածին աշխարհ»/ ալբոմի թողարկումից հետո՝ նաև ԽՍՀՄ ողջ տարածքում։ 1980-ականների վերջին Գրիգորյանը հավաքում է «Կրեմատորիի» ընդլայնված կազմը, ներառում էլեկտրական գործիքներ։ Խումբն իրականացնում է մի շարք հետաքրքիր պրոեկտներ, ձայնագրում «Դվոյնոյ ալբոմը»։ 1990-ականներին խումբը ակտիվորեն շրջագայում է Ռուսաստանի և աշխարհի բազմաթիվ քաղաքներում, 1996-ին հանդես գալիս Երևանի «Գաուդեամուս» ռոք-փառատոնում։ Խումբը լավ ընդունելության է արժանանում և ունկնդիրների, և քննադատների կողմից։

Գրիգորյանը համարվում է ռուսական ռոքի «հայրերից» մեկը, բարձր է գնահատվում նաև «Կրեմատորիի» որպես մինչգորբաչովյան ընդհատակյա ռոք-երաժշտության ներկայացուցչի ավանդը։ Գրիգորյանը համարվում է ռուսական ռոքի լավագույն բանաստեղծներից մեկը. նրա տեքստերն բազմաշերտ են, դրանցում հաճախ միախառնվում են իրականն ու անիրականը, հատուկ տեղ է հատկացվում անդրշիրիմյան կյանքի և կրոնի հարցերին։ Խմբի երաժշտությունը ներառում է տարբեր ժանրեր՝ վալսից մինչև ծանր ռոք և հայկական ժողովրդական երաժշտություն /հանրահայտ «Տգեղ Էլզա» երգում հնչում է հայկական քոչարին/։ Երաժշտությանն հատուկ հնչեղություն է հաղորդում Վյաչեսլավ Բուխարովի ջութակը։ Վերջին տարիներին Գրիգորյանը փորձում է գտնել նոր արտահայտչամիջոցներ, «Կրեմատորիին» զուգահեռ ստեղծել է «Տրետի Անգել» էլեկտրոնային խումբը, գրում է կինոերաժշտություն, զբաղվում է նկարչությամբ։ Գործում է «Կրեմացիայի և արմրեսլինգի բարեկամների ընկերություն» համաշխարհային ֆան-ակումբը։

Գրիգորյանի ստեղծած հիթերից են «Աղբոտ քամի», «Փոքրիկ աղջնակ», «Տանյա», «Կոնդրատի», «Վերջին շանս», «Կատմանդու» /հնչում է «Բռատ» ֆիլմում/, «Ուրախ համույթ» և այլն։

Իր երգերում և հարցազրույցներում Գրիգորյանը մեծ տեղ է հատկացնում հայկական թեմային, դեռ 1986 թ. գրել է Հայոց ցեղասպանության պատկերները ներկայացնող «Սեբաստիա» երգը, որը խորհրդային տարիներին արգելվել է.

Գերեզմանների փոշուց ու հոտից
Հառնեցին արնոտ աթիլլաներն
Այդ օրը սև …
Փայլող քաղաքը, իմ Էլդորադոն,
Նրանք դժոխքի վերածեցին,
Այն հալվեց տեսիլքի պես…

Արտաքին հղումներ[խմբագրել]