Կոտեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոտեմ
Gartenkresse.jpg
Երիտասարդ բույսերը
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Կաղամբածաղկավորներ
Ընտանիք Խաչածաղկավորներ
Ցեղ Կոտեմ
Տեսակ Կոտեմ մշակովի
Լատիներեն անվանում
Lepidium sativum

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 22978
NCBI 33125

Կոտեմ (լատ.՝ Lepidium sativum), նվարդակ, աղբակոտեմ, կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 150:

Կենսաբանական նկարագիր[խմբագրել]

Gartenkresse blühend.JPG

Ցողունը ուժեղ ճյուղավորված է, բարձրությունը՝ 30-69 սմ, ծաղիկները սպիտակ են և շատ, պտուղը ոչ մեծ պատիճ է։ Տերևները երկարավուն են, ամբողջական կամ փետրաբաժան: Ծաղկաբույլը խիտ ողկույզ է, ծաղիկները՝ մանր, սպիտակ: Ծաղկում է մայիս-հունիսին: Պտուղը կլոր-ձվաձև, երկփեղկ պատիճ է: Սերմերը մանր են, բաց կարմրադարչնագույն:

Կոտեմը ՀՀ-ում[խմբագրել]

ՀՀ-ում՝ 11 (12) տեսակ՝

  • կոտեմ վայրի (L. draba),
  • կոտեմ դաշտային (L. campestre),
  • կոտեմ բշտիկավոր (L. vesicarium),
  • խմրուկ բանջար (L. perfoliatum),
  • նվարդակ լայնատերեվ (L. latifolium) և այլն:
Տարածում

Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերի ստորին լեռն, գոտուց մինչև վերինը, Երևանի շրջակայքում: Աճում է չոր, քարքարոտ լանջերին, անտառի բացատներում և եզրերին, այգիներում, աղբոտում ցանքերը (դաշտային կոտեմ) և այլն: ՀՀ գրեթե բոլոր մարզերում մշակության մեջ (բաց դաշտում և փակ գրունտում), որպես վաղահաս տերևաբանջար, տարածված է

  • կոտեմ մշակովին (L. sativum):

Ցանում են աշնանը (սեպտեմբեր-հոկտեմբերին) և վաղ գարնանը:

Տարածում[խմբագրել]

Սերմերը

Կոտեմը վաղահաս, ցրտադիմացկուն բույս է։ Հայրենիքը Հյուսիս-արևելյան և հարավային Աֆրիկան ու Առաջավոր Ասիան է։ Մշակվում է Արևմտյան Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, Միջին Ասիայում, Անդրկովկասում։

Նշանակություն և կիրառում[խմբագրել]

Պարունակում է գլիկոգիղներ, հանքային աղեր, եթերայուղեր (սերմերը), վիտամիններ, կարոտին (A-նախավիտամին): Որոշ տեսակներ (խմրուկ բանջար) թունավոր են: Մեղրատու է: Հայաստանում ամենատարածված գերվաղահաս տերևաբանջարներից է։ Օգտագործվում է բացառապես թարմ վիճակում՝ որպես աղցան։ Կոտեմի տերևները պարունակում են հանքային աղեր, վիտամին C, կարոտին, յոդ, երկաթ։ Մշակվում է բաց դաշտում և ջերմատներում։ Բերքատվությունը 100-120 ց/հա է (կանաչ զանգված)։

Հայաստանում կոտեմ ցանում էին աշնանը (սեպտեմբեր-հոկտեմբեր) և վաղ գարնանը։

Գրականություն[խմբագրել]

  • Հայաստանի Բնաշխարհ հանրագիտարանում
  • Дудченко Л. Г., Козьяков А. С., Кривенко В. В. Пряно-ароматические и пряно-вкусовые растения։ Справочник / Отв. ред. К. М. Сытник. — К.։ Наукова думка, 1989. — 304 с. — 100 000 экз. — ISBN 5-12-000483-0
  • Всё о лекарственных растениях на ваших грядках / Под ред. Раделова С. Ю.. — СПб։ ООО «СЗКЭО», 2010. — С. 116—119. — 224 с. — ISBN 978-5-9603-0124-4

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png