Կոլմար ֆոն դեր Գոլց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոլմար ֆոն դեր Գոլց

Կոլմար ֆոն դեր Գոլց, (գերմ.՝ Colmar von der Goltz) Գոլց փաշա (օգոստոսի 12, 1843 - ապրիլի 19, 1926), գերմանական ռազմական գործիչ, գեներալ-ֆելդմարշալ։ Օսմանյան կայսրության հետ կայզերական Գերմանիայի մերձեցման ժամանակաշրջանում եղել է Թուրքիայում գերմանական ռազմական առաքելության ղեկավարը։ Նրա գլխավորությամբ է իրականացել գերմանական օրինակով թուրքական բանակի վերակազմումը։ Հետագա տարիներին հրամանատարական բարձր պաշտոններ է վարել Գերմանիայում։ 1909 թվականից եղել է Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհրդի փոխնախագահ, 1914 թվականից՝ թուրքական սուլթանի գեներալհամհարզ։ 1915 թվականի ապրիլից գլխավորել է թարքական 1-ին, հոկտեմբերից՝ 6-րդ բանակները, որոնք գործում էին Անտանտի զորքերի դեմ Սիրիայում և Միջագետքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png