Կյանքը հանուն ցարի
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Կյանքը հանուն ցարի» (ռուս.՝ Жизнь за царя), նաև` «Իվան Սուսանին» (ռուս.՝ Иван Сусанин)) — ռուս երգահան Միխայիլ Գլինկայի օպերա չորս գործողությամբ և վերջերգով: Օպերայում պատմվում է 1612թ. դեպքերի մասին, որոնք կապված են լեհերի դեմի Մոսկվա կատարած արշավանքի հետ:
Ռուսերեն լիբրետտոյի հեղինակը բառոն Եգոր Ռոզենն է: Խորհրդային ժամանակաշրջանում գաղափարախոսական նկատառումներով օպերան վերանվանվել է, իսկ լիբրետտոն վերախմբագրվել Սերգեյ Գորոդեցկու կողմից:
Օպերայի առաջնախաղը կայացել է 1836թ. նոյեմբերի 27-ին (նոր տոմարով` դեկտեմբերի 9-ին) Սանկտ Պետերբուրգի Մեծ թատրոնում` ունենալով հաջողություն:
«Կյանքը հանուն ցարի» օպերան համարվում է Միխայիլ Գլինկայի լավագույն ստեղծագործություններից և ռուսերեն լեզվով գրված լավագույն օպերաներից մեկը: Այն ընդգրկված է Ռուսաստանի օպերային թատրոնների խաղացանկերում, երբեմն բեմադրվում է նաև այլ երկրներում: