Կիպրոսի Հանրապետության ռազմաօդային ուժեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիպրոսի Հանրապետության ռազմաօդային ուժեր
Изображение логотипа
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմա-օդային ուժեր
ԵրկիրԿիպրոսի Հանրապետություն Կիպրոս
ԵնթարկոումԿիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարություն
Մտնում էԿիպրոսի Հանրապետության Ազգային գվարդիա
.
Կարգախոսհունարեն՝ Αιέν υψικρατείν
Հրամանատարներ
Ներկա հրամանատարգեներալ-մայոր Ստիլիանոս Դեմենեգաս
հունարեն՝ Ταξίαρχος Στυλιανός Δεμένεγας[1]

Կիպրոսի Հանրապետության ռազմաօդային ուժեր (հունարեն՝ Διοίκηση Αεροπορίας), մտնում է Կիպրոսի Ազգային գվարդիայի կազմի մեջ և իրենից ներկայացնում է բանակային ավիացիա, որտեղ հիմնական նշանակությունը տրվում է ուղղաթիռներին։ Այն մի քանի ինքնաթիռները, որոնք առկա են Կիպրոսի ռազմաօդային ուժերում, օգտագործվում են օդից վերահսկողություն իրականացնելու և ուսումնական նպատակներով։ Կիպրոսի ռազմաօդային ուժերը սերտ կապեր են պահպանում Հունաստանի ռազմաօդային ուժերի հետ։ Կիպրոսի ռազմաօդային ուժերի օդաչուները, որպես կանոն, ուսումն անցնում են հունական ռազմաօդային ակադեմիայում։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիպրոսի ռազմաօդային ուժերի հրամանատարություն

Կիպրոսի ռազմաօդային ուժերի շտաբ
  • 449-րդ հակատանկային ուղղաթիռային էսկադրիլիա
  • 450-րդ ուղղաթիռային էսկադրիլիա
  • ԱԹՍ էսկադրիլիա
  • Փրկարարական գործողությունների կոորդինացման կենտրոն

Տեղակայման կետեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմավորման կամ զորամասի նշանակումը Սպառազինությունը և համալրումը Տեղակայման վայրը
Կիպրոսի ռազմաօդային ուժերի հրամանատարություն Նիկոսիա, (շտաբ)
449-րդ հակատանկային ուղղաթիռային էսկադրիլիա 1-ին ավիաջոկատ։ SA 342L Gazalle

2-րդ ավիաջոկատ։ Bell 206L-3

Լակատամիա
450-րդ ուղղաթիռային էսկադրիլիա 1-ին ավիաջոկատ։ Մի-35Պ

2-րդ ավիաջոկատ։ BN-2B-21, PC-9

Պաֆոս

Տեխնիկա և սպառազինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիպրոսի ռազմաօդային ուժերն ունեն բավականին սահմանափակ ավիացիոն սպառազինություն։ Սովորաբար կիրառվում են բազմանպատակ ոչ ռազմական թռչող սարքեր։ Կիպրոսի ռազմաօդային ուժերի տեխնիկայի և սպառազինության մասին տվյալները վերցված են Aviation Week & Space Technology ամսագրից[2]։

Պատկեր Տիպ Արտադրություն Նշանակություն Թվաքանակ Ծանոթագրություններ
Ինքնաթիռներ
Pilatus PC-9 {{{2}}} Շվեյցարիա Ուսումնավարժական 1
BN-2B-21 Islander {{{2}}} Մեծ Բրիտանիա Դիտական, տրանսպորտային 1
Ուղղաթիռներ
Մի-35Պ  Ռուսաստան Մարտական ուղղաթիռ 11 Միլ Մի-24 ուղղաթիռի էքսպորտային տարբերակ
SA 342L Gazelle {{{2}}} Ֆրանսիա Հակատանկային ուղղաթիռ 4 Համալրված է հակատանկային հրթիռային համակարգով
Bell 206L-3 ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Որոնողա-փրկարարական, ուսումնական 2
Անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)
IAI Searcher 2  Իսրայել Հետախուզական 2 խումբ 2002 թվականից[3]

Տարբերանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիպրոսի ռազմաօդային ուժերի տարբերանշանը նույնն է, ինչպիսին Հունաստանի ռազմաօդային ուժերի տարբերանշանը։ Տարբերությունը միայն Կիպրոսի դրոշի օգտագործումն է ողնափայտի վրա որպես տարբերանշան։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]