Կերարգիրիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կերարգիրիտ

Կերարգիրիտ (հունարեն՝ κέρας - եղջյուր և άργυρος - արծաթ), քլորարգիրիտ, միներալ։ Քիմիական կազմը՝ AgCl (Ag—75, 26%)։ Խառնուրդների ձևով պարունակում է բրոմ, սակավ՝ սնդիկ։ Բյուրեղագիտական համակարգը խորանարդային է։ Բյուրեղները հազվադեպ են։

Սովորաբար առաջացնում է հոծ մոմանման զանգվածներ։ Գույնը՝ գորշ, դեղնավուն։ Կարծրությունը՝ 1-1.5, խտությունը՝ 5556 կգ/մ³։ Հանդիպում է արծաթի հանքավայրերի օքսիդացման զոնայում։ Արծաթի հարուստ հանքանյութ է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png