Կեսարը պետք է մահանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կեսարը պետք է մահանա
իտալ.՝ Cesare deve morire
Երկիր Իտալիա[1][2]
Ժանրվավերագրական ֆիլմ[3], դրամա, վավերագրական դրամա[4][5][6] և ֆիլմ բանտի մասին
ՀիմքՀուլիոս Կեսար
Թվականփետրվարի 11, 2012[7], դեկտեմբերի 27, 2012[8] և օգոստոսի 29, 2013[9]
Լեզուիտալերեն[10]
ՌեժիսորՎիտորիո Տավիանի և Պաոլո Տավիանի
ՊրոդյուսերԳրացիա Վոլպի և Ագնես Ֆոնտանա
Սցենարի հեղինակՏավիանի եղբայրներ
ԴերակատարներՍալվատորե Ստրիանո
ԵրաժշտությունԳիլյանո Տավիանի
ՄոնտաժՌոբերտո Պերպինիանի
Պատմվածքի վայրՌեբիբիա
Նկարահանման վայրՀռոմ
ԿինոընկերությունRai Cinema
Տևողություն76 րոպե

Կեսարը պետք է մահանա (իտալ.՝ Cesare deve morire), իտալական գեղարվեստական (կիսավավերագրական) ֆիլմ, որը նկարահանվել է Պաոլո և Վիտորիո Տավիանիների կողմից և թողարկվել 2012 թվականին։ Գլխավոր դերերը կատարել են Կոզիմո Ռեգան և Սալվատորե Ստրիանոն։ Բեռլինի 62-րդ միջազգային կինոփառատոնում ֆիլմն արժանացել է գլխավոր մրցանակի` «Ոսկե արջի»[11]։

2012 թվականի սեպտեմբերին Իտալիան ներկայացրել է ընդգրկվելու «Օսկարի» թեկնածուների ցանկում «Լավագույն ֆիլմ օտար լեզվով» անվանակարգում[12]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական «Ռեբբիա» բանտում գործում է թատրոնի ստուդիա։ Նոր խաղաշրջանում ռեժիսոր Ֆաբիո Կավալլին որոշում է բեմադրել Վիլյամ Շեքսպիրի «Հուլիոս Կեսար» ողբերգությունը, սակայն թատրոնի շենքում ընթացող վերանորոգման պատճառով թատերախումբը փորձեր է անում բանտի տարբեր մասերում։ Ցուցադրվում է դերասանների թեկնածուների լսումները։ Այնուհետև ցուցադրվում են պիեսի հիմնական տեսարանները. Կեսարի հանդիպումը գուշակի հետ, Բրուտուսի և Կասիուսի երկխոսությունը, դավադիրների ժողովը, Կեսարի զրույցը Դեցիմոսի հետ, դիկտատորի սպանությունը, Բրուտուսի և Անտոնիոսի ելույթները ֆորումում Կեսարի հոգու հայտնվելը Բրուտուսին, Բրուտուսի և Կասիուսի հրաժեշտը, Ֆիլիպիի ճակատամարտը, Կասիուսի և Բրուտուսի ինքնասպանությունները (նրա մահը ցուցադրվում է նաև ֆիլմի սկզբում)։ Բարբառներով խոսող բանտարկյալները փորձում են «մտնել դերի մեջ»՝ պիեսի գործողությունները համեմատելով սեփական փորձի հետ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գրեթե բոլոր դերերը կատարում են իսկական բանտարկյալները[13]։

Դերասան Դեր
Կոզիմո Ռեգա Գայոս Կասիոս Լոնգինոս Գայոս Կասիոս Լոնգինոս
Սալվատորե Ստրիանո Մարկոս Հունիոս Բրուտոս Մարկոս Հունիոս Բրուտոս
Ջովանի Առկուռի Գայոս Հուլիոս Կեսար Գայոս Հուլիոս Կեսար
Անտոնա Ֆռասկա Մարկոս Անտոնիոս Մարկոս Անտոնիոս
Խուան Դառիո Բոնետի Դեցիմոս Դեցիմոս
Վինչեցո Գալլո Լուցիլիուս Լուցիլիուս
Ռոզառիա Մայորանո Մետելոս Մետելոս
Ֆրանչեսկո Դե Մասի Գայոս Տրոբիոնոս Գայոս Տրոբիոնոս
Ջենարա Սոլիտո Լուցիոս Կոռնելիոս Ցիննա Լուցիոս Կոռնելիոս Ցիննա
Վիտորինո Պառելլա Գայոս Սերվիլիոս Կասկա Գայոս Սերվիլիոս Կասկա
Ֆաբիո Կավալի Թատրոնի ռեժիսոր

Թատրոնի ռեժիսոր


Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Բեռլինի կինոփառատոնում ֆիլմի հաղթելուն՝ շատ քննադատներ անհանգստացած էին ժյուրիի ընտրությամբ. «The Hollywood Reporter» ամսագիրը ֆիլմը անվանել է «Բեռլինալեի գլխավոր հիասթափությունը»[14], իսկ գերմանական Der Spiegel ամսագիրը` «շատ պահպանողական ընտրություն»[11]։ Բացի այդ, Der Der Tagesspiegel թերթը ամփոփեց, որ «ժյուրին խուսափեց գրեթե բոլոր ժամանակակից ֆիլմերից, որոնք հիացած էին կամ քննարկումներով»։ Բացի այդ, Der Der Tagesspiegel թերթը ամփոփեց, որ «ժյուրին խուսափել է գրեթե բոլոր ժամանակակից ֆիլմերից, որոնք հիացած էին կամ որոնց շուրջը ծավալվել են բուռն քննարկումներ»[15]։

Պաոլո Տավիանին ֆիլմի մասին ասաց. «Հույս ունենք, որ երբ ֆիլմը ցուցադրվի լայն հասարակությանը, հանդիսատեսը կասի ինքն իրեն կամ նույնիսկ ուրիշներին, որ նույնիսկ բանտարկյալը, որը սարսափելի պատիժ է կրում, եղել և մնում է մարդ»[16]։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012 - Իտալացի լրագրողների ազգային միության «Արծաթե ժապավեն» մրցանակ տարվա լավագույն ֆիլմի համար,
  • 2012 — ներկայացվել է իտալական« Ոսկե գլոբուս» մրցանակի երկու անվանակարգերում՝ լավագույն ֆիլմ և լավագույն ռեժիսոր (Տավիանի եղբայրներ),
  • 2012 - «Դևիդ դի Դոնատելլո» հինգ մրցանակ Լավագույն ֆիլմ, Լավագույն ռեժիսոր (Տավիանի եղբայրներ), լավագույն պրոդյուսեր (Գրացիա Վոլպի), լավագույն մոնտաժ և լավագույն ձայն անվանակարգերում, ինչպես նաև ներկայացվել է ևս երեք անվանակարգում՝ լավագույն երաժշտություն (Ջուլիանո Տավիանի, Կարմելո Տրավիա), լավագույն սցենար (Տավիանի եղբայրներ, Ֆաբիո Կավալլի), օպերատորի լավագույն աշխատանք (Սիմոնե Ձամպանի),
  • 2012 - Բեռլինի կինոփառատոնի երկու մրցանակ՝ «Ոսկե արջ» և էկումենյան ժյուրիի մրցանակ,
  • 2012 - Եվրոպական կինոակադեմիայի երեք մրցանակ` լավագույն եվրոպական կինոնկար, լավագույն ռեժիսորական աշխատանք (Տավիանի եղբայրներ), լավագույն մոնտաժ (Ռոբերտո Պերպիյանի),
  • 2012 - ներկայացվել է «Արբանյակ» մրցանակի որպես լավագույն միջազգային ֆիլմ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://flickfacts.com/movie/20215/cesare-deve-morire
  2. http://www.listal.com/list/italian-very-independent-movies
  3. http://www.nytimes.com/movies/movie/468085/Caesar-Must-Die/overview
  4. http://www.cornerhouse.org/film/cinema-listings/caesar-must-die
  5. http://www.flickchart.com/Charts.aspx?user=PALOMA&sort=DateAdded&seen=no
  6. http://www.hollywoodreporter.com/news/berlin-film-festival-winners-caesar-must-die-292587
  7. http://www.pariscine.com/en/fiche/242047
  8. Internet Movie Database — 1990.
  9. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  10. http://www.listal.com/viewimage/3329970
  11. 11,0 11,1 «Jail docu-drama Caesar Must Die wins Berlin award» (անգլերեն). BBC News. 19 февраля 2012. Վերցված է 2012 թ․ փետրվարի 21-ին.
  12. Эрик Дж. Лайман (26 сентября 2012). «Italy Selects Berlin Golden Bear Winner 'Caesar Must Die' as Oscar Candidate» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.
  13. «Названы победители кинофестиваля Берлинале» (ռուսերեն). Вести. Վերցված է 2012 թ․ փետրվարի 21-ին.
  14. «Berlin 2012: 'Caesar Must Die' Wins Golden Bear Award» (անգլերեն). The Hollywood Reporter. 18 февраля 2012. Վերցված է 2012 թ․ փետրվարի 21-ին.
  15. «Critics lament conservative winner at edgy Berlin film fest» (անգլերեն). Expatica. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 21-ին.
  16. «Berlin fest crowns Italian prison docu-drama» (անգլերեն). Saudi Gazette. Վերցված է 2012 թ․ փետրվարի 21-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]