Կարմիր հաղարջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմիր հաղարջ
Կարմիր հաղարջ
Կարմիր հաղարջ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Քարբեկածաղկավորներ (Saxifragales)
Ընտանիք Կոկռոշազգիներ (Grossulariaceae)
Ցեղ Հաղարջենի (Ribes)
Տեսակ Կարմիր հաղարջ (R. rubrum)
Միջազգային անվանում
Ribes rubrum

Կարմիր հաղարջ, սովորական հաղարջ կամ պարտեզի հաղարջ ( լատ․Ríbes rúbrum ), փշահաղարջների (Grossulariaceae) ընտանիքի փոքր տերևաթափվող թուփ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածվածության բնականոն շրջանը Եվրասիայի անտառային գոտին է, որտեղ աճում է վայրի ձևով։ Հանդիպում է անտառի եզրերին, նախընտրում է գետաբերանները և առվեզրերը, տարածվելով՝ առաջացնում է ծածկոցներ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1-2 մետր բարձրությամբ մոխրագույն կամ դեղնավուն ցողուններով բույս է։ Փայտը կանաչավուն է, բայց սնամեջ։

Տերևները 3-5 շեղբերով կտրտված եզրերով են և հարթ փայլուն մակերևույթով։ Տերևի հակառակ երեսն ավելի բաց երանգ ունի, երբեմն մազմզոտ երակներով։

Ծաղիկները շատ մանր դեղնականաչավուն կամ կարմրաշագանակագույն են, դասավորվածությունը՝ ողկուզավոր։ Ծաղկում է մայիս ամսին։

Պտուղները վառ կարմիր հյութեղ հատապտուղներ են, ունեն թթվաշ համ, 8-12 մմ տրամագծով են, կազմում են ողկույզներ։

Տնտեսական նշանակություն և կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

կարմիր հաղարջը զամբյուղում

Կարմիր հաղարջի հատապտուղները ուտելի են։ Դրանք ավելի թթու են, քան սև հաղարջի հատապտուղները, այդ իսկ պատճառով հիմնականում օգտագործվում են ջեմեր և տարբեր պահածոներ պատրաստելու համար։ Սկանդինավյան երկրներում հաճախ օգտագործվում է որպես մրգային ապուրների և պուդինգների բաղադրիչ։

Գերմանիայում այն օգտագործում են կրեմներ կամ բեզեներ եփելիս, որպես տորթերի միջուկներ[1]։

Մեղրաբույս[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր հաղարջի ծաղիկները մեղուների համար մեղրատու են[2]։

Կարմիր հաղարջի հատապտուղներն ավելի քիչ շաքար են պարունակում (4-10 %), քան սև հաղարջինը, սակայն շատ են ազատ թթուները (մինչև 4,2%)։ Ասկորբինաթթուների պարունակությամ զիջում է սև հաղարջին, բայց С և Р վիտամինների լավ աղբյուր են[3]։

Մեծ քանակությամբ թթուներ պարունակելու շնորհիվ՝ հատապտղի հյութը լավ հագեցնում է ծարավը, բացում է ախորժակը, ակտիվացնում է աղիների գոծունեությունը, այդ իսկ պատճառով լավ միջոց է երկար հիվանդությունից հետո ուժերը վերականգնելու համար, հատկապես անկողնային հիվանդների համար։ Նշանակվում է փորկապության ժամանակ, ունի նաև դիաֆորիկ ազդեցություն, այդ իսկ պատճառով օգտակար է մրսածության ժամանակ։ Կարմիր հաղարջի հատապտուղներից պատրաստված մորսը հիանալի զովացուցիչ ըմպելիք է[3]։ Կարմիր հաղարջի ցրտադիմացկունությունը կախված է տեսակների ծագումով, բույսերը ձմռանը նախապատրաստելու պայմաններով, բողբոջների սնաճուկների (зачатков почек) տարբերակաման ատիճանով, ձմեռային շրջանի եղանակային պայմաններով[4]։

Տաքսոնոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ribes rubrum L. 1753, Species Plantarum 1: 200[5]

Հոմանիշներ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր հաղարջի պտուղները և ծաղիկները

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Абрикосов Х. Н. и др. Смородина // Словарь-справочник пчеловода / Сост. Федосов Н. Ф.. — М.: Сельхозгиз, 1955. — С. 342. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
  2. Абрикосов Х. Н. и др. Смородина // Словарь-справочник пчеловода / Сост. Федосов Н. Ф.. — М.: Сельхозгиз, 1955. — С. 342. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
  3. 3,0 3,1 Губанов И. А. и др․ (1976). Т. А. Работнов (ed.). Дикорастущие полезные растения СССР (Справочники-определители географа и путешественника). М.: Мысль. էջ 360. {{cite book}}: More than one of |pages= and |page= specified (օգնություն)
  4. «К ВОПРОСУ ЗАСУХОУСТОЙЧИВОСТИ И ЗИМОСТОЙКОСТИ СМОРОДИНЫ КРАСНОЙ (ОБЗОР)» (PDF). Современное садоводство.
  5. Linné, Carl von; Salvius, Lars (1753). «Caroli Linnaei ... Species plantarum :exhibentes plantas rite cognitas, ad genera relatas, cum differentiis specificis, nominibus trivialibus, synonymis selectis, locis natalibus, secundum systema sexuale digestas...». Impensis Laurentii Salvii,. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Н. И. Анненковъ. Ribes rubrum Ботаническій словарь. — СПб.: Имп. Академія наукъ, 1878. — С. 298—299. (ռուս.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմիր հաղարջ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմիր հաղարջ» հոդվածին։