Կարլ Վենիգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլ Վենիգ
ռուս.՝ Карл Вениг
Ծնվել էփետրվարի 14 (26), 1830
ԾննդավայրՏալլին, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 24 (փետրվարի 6), 1908 (77 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԳեղարվեստի կայսերական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ոճակադեմիզմ
Ժանրպատմական գեղանկարչություն
Թեմաներգեղանկարչություն
ԱնդամակցությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
ԶավակներQ17484724?
 Carl Wenig Վիքիպահեստում

Կարլ Բոգդանովիչ Վենիգ (ռուս.՝ Карл Богданович Вениг, գերմ.՝ Karl Gottlieb Wenig, 14 (26) փետրվարի, 1830, Ռևել, Ռևելի գավառ, Էստլյանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն24 հունվարի (6 փետրվարի), 1908, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս գեղանկարիչ (պատմական և կրոնական գեղանկարչություն), Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս, պատմական և դիմանկարային գեղանկարչության պրոֆեսոր[1] (1862 թվականից), Ակադեմիայի խորհրդի անդամ (1871 թվականից) և պրոֆեսոր-մանկավարժ (1869 թվականից), առաջին աստիճանի պրոֆեսոր (1888 թվականից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թաղում» (1859), կտավ, յուղաներկ, Ռուսական պետական թանգարան

Կարլ Վենիգը ծնվել է 1830 թվականի փետրվարի 14-ին (նոր տոմարով՝ փետրվարի 26) Ռևելում (ներկայում՝ Տալլին), երաժշտության ուսուցիչ ու Ռևելի Սուրբ Նիկոլայի լյութերական եկեղեցու երգեհոնահար Գոտլիբ Ֆրիդրիխ Վենիգի ընտանիքում։ Նրա մայրը՝ Ագատա Էմիլիա Գաբերգը (Ֆաբերժե)[2], եղել է ոսկերիչ Կարլ Ֆաբերժեի հորաքույրը[3]։ Ընտանիքում եղել է տասներկու երեխա[4]։ Նկարչի եղբայրները՝ Բոգդանն (1837-1872) ու Պյոտրը (1849-1888), ավարտել են Գեղարվեստի կայսերական ակադեմիայի գեղանկարչության բաժինը[5]։

Կարլ Վենիգը նկարչական կրթություն ստացել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայում, որտեղ 1844 թվականից մինչև 1853 թվականն աշակերտել է Ֆեոդոր Բրունիին և ստացել մեծ ու փոքր արծաթե մեդալներ, 1852 թվականին արժանացել է փոքր ոսկե մեդալի «Հագարն անապատում» ծրագրի համար, իսկ 1853 թվականին նրան շնորտվել է մեծ ոսկե մեդալ «Էսֆիրն Արտաքսերքսես դիմաց» (պատկանում է Գեղարվեստի ակադեմիային) ծրագրի համար։

Որպես Ակադեմիայի կրթաթոշակառու վեց տարով մեկնելով արտասահման՝ Կարլ Վենիգը բնակվել է Հռոմում և ուսումնասիրել իտալական գեղանկարչությունը նրա ծաղկման շրջանում։

Հռոմում նա ստեղծել է «Թաղում» կտավը, որ 1860 թվականին ներկայացվել է ակադեմիական ցուցահանդեսում։ Այդ նկարի համար Վենիգին շնորհվել է ակադեմիկոսի կոչում, իսկ 1870 թվականին նկարիչն այն նվիրել է Ակադեմիային։

1862 թվականին «Երկու հրեշտակներ հայտարարում են Սոդոմ քաղաքի կործանումը» (ռուս.՝ «Два ангела возвещают гибель городу Содому», գտնվում է Մոսկվայի հանրային թանգարանում) նկարի համար Կարլ Վենիգն Ակադեմիայի կողմից ճանաչվել է պատմական գեղանկարչության պրոֆեսոր։

Նույն թվականին նա սկսել է դասավանդել նկարչություն Ակադեմիայի դասարաններում, 1869 թվականին նշանակվել է ադյունկտ-պրոֆեսոր, 1876 թվականին՝ գեղանկարչության երկրորդ աստիճանի հաստիքային պրոֆեսոր, իսկ 1888 թվականին՝ առաջին աստիճանի հաստիքային պրոֆեսոր։

Կարլ Վենիգի ստեղծագործություններից հայտնի են Մոսկվայի Փրկչի տաճարում գտնվող աշխատանքները (Աստվածամոր ծնունդը, Վերափոխում, սրբերի 16 ֆիգուրներ ու Ֆեոդոր Բրունիի ուրվագծերի հիման վրա ստեղծված երկու նկարներ՝ Պայծառակերպություն և Հարություն), «Խաչելությունը» Ռևելի Նիկոլաևյան լյութերական եկեղեցում, «Գրիգոր Օտրեպևի վերջին րոպեները» (1879 թվական, գնվել է Գեղարվեստի ակադեմիայի կողմից) և «Իվան Ահեղն ու իր դայակը» (ռուս.՝ «Иоан Грозный и его мамка», Գեղարվեստի ակադեմիայի սեփականություն)[6]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Кондаков С. Н. ВЕНИГЪ, Карлъ Богдановичъ // Список русских художников к юбилейному справочнику Императорской Академии Художеств = Списокъ русскихъ художниковъ къ юбилейному справочнику Императорской Академіи Художествъ. — СПб.: Товарищество Р. Голике и А. Вильборг., 1914. — Т. II. — С. 273. — 454 с.
  2. Валентин Скурлов, Татьяна Фаберже Генеалогия семьи Фаберже и ближайшего родственного окружения.(ռուս.). — 2012-08-23.
  3. Скурлов Валентин. (28 января 2009 года). «Фаберже и Эстония». Архив Валентина Скурлова (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 18-ին.
  4. Валиев М. Т. Карл Богданович Вениг, 14.02.1830 – 24.01.1908, русский художник, академик Академии художеств (1860), преподавал рисование в гимназии К. Мая.(ռուս.). — СПб.: Музей истории школы Карла Мая.
  5. Валиев М. Т. Портрет двух петербургских художников в интерьере начала ХХ века.(ռուս.) // «История Петербурга» : журнал. —СПб., 2010. — № 6.
  6. Булгаков Ф. И. Венигъ, Карлъ Богдановичъ // Наши художники. Живописцы, скульпторы, мозаичисты, гравёры и медальеры на Академических выставках последнего 25-тилетия.. — СПб.: Типография А. С. Суворина, 1889. — Т. I. — С. 76. — 230 с.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ф. И. Булгакова «Наши художники. (биографии художников, с портретами и снимками с их произведений за годы 1764—1889, СПб., 1890, 2 тома).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Վենիգ» հոդվածին։