Կարի Անտոլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարի Անտոլիս
Դիմանկար
Ծնվել է1962
ԾննդավայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
ԿրթությունՋորջթաունի համալսարանի իրավունքի կենտրոն, Սթենֆորդի համալսարան, Բոլդուն քոլեջ և Delbarton School?
Մասնագիտությունսցենարիստ, կինոռեժիսոր և գործադիր պրոդյուսեր
Պարգևներ և
մրցանակներ
 Kary Antholis Վիքիպահեստում

Կարի Անտոլիս (անգլ.՝ Kary William Antholis, 1962, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[1][2], հույն–ամերիկացի մեդիամենեջեր, կինովավերագիր, ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, HBO Miniseries–ի նախկին տնօրեն, «Young Storytellers[en]» ստեղծագործական ոչ առևտրային կազմակերպության տնօրենների խորհրդի համանախագահ[3]։ «Օսկար» (1995) մրցանակի դափնեկիր[4], «CableACE» (1995) և «Էմմի» (1994-1995) փրայմ-թայմ մրցանակների դափնեկիր՝ «Փրկվածի հիշողությունները» ֆիլմի համար»[5]։ Հունական սփյուռքի ակտիվ անդամ[6][7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հունական ուղղափառ ընտանիքում։ Մեծացել է Նյու Ջերսիում։

Կարիի հայրը՝ Ջոն Կիրիակոս Անտոլիսը (1933—2007), ծնվել է Օուշենսայդում (Նասաու, Նյու Յորք), 1940-ական թվականներին ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Վաշինգտոն (Կոլումբիայի շրջան)։ 1950-ական թվականներին հաշվառվել է ԱՄՆ բանակում, ծառայել է որպես ռադիստ Ասմարայում (Էրիթրեա, Արևելյան Աֆրիկա)[8]։ Ունեցել է իրավունքի դոկտորի աստիճան։ Համարվում էր ամերիկա-հունական առաջադիմական լուսավորչական միության (AHEPA) անդամ, եղել է մի քանի մասոնական օթյակներում, եղել է Նյու Ջերսիի հունա-ամերիկյան փաստաբանների ասոցիացիայի հիմնադիրն ու նախագահը։ Լինելով ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ակտիվ անդամ՝ զբաղվել է դեմոկրատների ընտրարշավների համար ֆինանսական միջոցների հավաքագրմամբ, այդ թվում ՝ Փոլ Սարբեյնզի, Բիլ Բրեդլիի և Մայքլ Դուկակիսի[9]։ Կարիի հայրական գծով պապը Մարմարայից էր (Փոքր Ասիա, այսօր Թուրքիայի տարածք)։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին լքելով թուրքական բանակը՝ նա ներգաղթել է Միացյալ Նահանգներ։ Նրա կինը Զմյուռնիայից էր (Այսօր Իզմիր, Թուրքիա)։ Նրա ընտանիքը Մեծ հրդեհը վերապրածներից էր[10][11]։

Կարիի մայրը՝ Էվանտիան (Եվա), ծնվել է Կալամատայում (Մեսինիա, Պելոպոնես, Հունաստան), մեծացել է նացիստների կողմից օկուպացված քաղաքում[12]։ Նրա հայրը արմատներով եղել է Տրիպոլիս քաղաքից (Արկադիա)։ 20-րդ դարի սկզբին նա ներգաղթել է Փենսիլվանիա (ԱՄՆ), ամուսնացել է և 1920 թվականին վերադարձել հայրենիք։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստների կողմից մահապատժի է ենթարկվել։ 1950-ականների սկզբին նրա ընտանիքը ներգաղթել է ԱՄՆ, որտեղ վերամիավորվել է այնտեղ բնակվող մյուս երեխաների հետ։ Էվանտիա Անտոլիսը, որը 1955 թվականին ստացել Է ԱՄՆ-ի քաղաքացիություն, ամերիկացի հույներին հունական լեզու, մշակույթ և պատմություն է սովորեցրել[10][13]։

Ունի կրտսեր եղբայր՝ Բիլ Անտոլիսը, որը հայտնի քաղաքագետ է[4][11][12]։

Հաճախել է հունական դպրոց[10]։

Ավարտել է Բոուդին քոլեջը (1984), պատմության գիտությունների մագիստրոսի աստիճանով Սթենֆորդի համալսարանը և Ջորջթաունի համալսարանի իրավունքի դպրոցը՝ իրավունքի դոկտորի աստիճանով (1989)[14]։

2019 թվականին, HBO Miniseries and Cinemax Programming-ի նախագահի պաշտոնից հեռանալով, որը նա զբաղեցնոմ էր ավելի քան 25 տարի, ստեղծել է Crime Story վեբ-կայքը (քրեական պատմություն)[15], որտեղ մանրամասնորեն լուսաբանում էր տարբեր դատավարություններ՝ սպանությունների հայտնի գործերից մինչև քիչ հայտնի գործընթացներ[2][16][17]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա բնակվում է Լոս Անջելեսում (Կալիֆորնիա), կնոջ՝ Կարենի և երկու երեխաների որդու՝ Ջոնի և դստեր՝ Էվանտիայի հետ[5][18]։

Հունական ուղղափառ եկեղեցու ծխական է[6][18]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1991 — Խավարի սիրտը։ Կինոմատոգրաֆիստի ապոկալիպսիսը
  • 1993 — The Broadcast Tapes of Dr. Peter — նյութերի նախապատրաստման կրտսեր աշխատակից
  • 1993—1994 — America Undercover — պրոդյուսերի օգնական
  • 1994 — Real Sex — արտադրության համակարգող
  • 1994 — Talking Sex: Making Love in the '90s — պրոդյուսերի օգնական
  • 1995 — One Survivor Remembers — ռեժիսոր, պրոդյուսեր
  • 1995 — The Shadow of Hate — պրոդյուսեր
  • 1996—1997 — The Cape — ստեղծող, սցենարիստ, գործադիր պրոդյուսեր
  • 1997 — Frank Capra’s American Dream — համագործադիր պրոդյուսեր
  • 2000 — Naked Players Meet the People — հետևող պրոդյուսեր
  • 2006 — Tsunami: The Aftermath — գործադիր պրոդյուսեր
  • 2007 — Five Days — գործադիր պրոդյուսեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Low, Elaine (2019 թ․ մարտի 5). «HBO's Kary Antholis Takes Buyout, Len Amato to Lead HBO Miniseries, Cinemax». variety.com.
  2. 2,0 2,1 Andreeva, Nellie (2019 թ․ օգոստոսի 8). «Former HBO Miniseries President Kary Antholis Launches Crime Story Website». deadline.com.
  3. «Our Team». Young Storytellers. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  4. 4,0 4,1 «Kary Antholis Academy Awards Acceptance Speech». oscars.org.
  5. 5,0 5,1 «Kary Antholis». Greek Reporter.
  6. 6,0 6,1 «Οι πέντε καλύτεροι ομογενείς της χρονιάς». Patrides. Μάρτιος 2012.
  7. «AHI Hosts 37th Anniversary Hellenic Heritage Achievement And Public Service Awards Dinner». Американо-греческий институт. 2012 թ․ մարտի 27.
  8. «John Kyriakos Antholis». Find a Grave.
  9. «John Antholis». Legacy.com.
  10. 10,0 10,1 10,2 «Kary Antholis: O ισχυρός άντρας του HBO είναι Έλληνας –και έχει κερδίσει Όσκαρ». People Greece. 05/03/2017. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
  11. 11,0 11,1 «Antholis at Top of the World's Top Think Tank». The National Herald. 2011 թ․ փետրվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
  12. 12,0 12,1 «President of HBO Miniseries». Ellines.com.
  13. Pappas, Gregory (2014 թ․ մարտի 19). «Kary Antholis' 1995 Oscar-winning Film 'One Survivor Remembers' Added to US Film Registry». The Pappas Post.
  14. Wilson, David McKay (2004). «Making Masterpieces». bowdoin.edu.
  15. Antholis, Kary (2019 թ․ հուլիսի 15). «Kary Antholis». crimestory.com.
  16. «What Is Crime Story?». crimestory.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
  17. Kalafatis, Joanna (2019 թ․ օգոստոսի 8). «Former HBO Miniseries President Kary Antholis Creates 'Crime Story' Site». Greek Reporter.
  18. 18,0 18,1 «The Promise» (PDF). Holy Trinity Westfield. December 2008. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարի Անտոլիս» հոդվածին։