Կարեն Ավետիսյան (բռնցքամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարեն Ավետիսյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝բռնցքամարտիկ
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 2, 1983(1983-08-02) (40 տարեկան)
Ծննդավայր՝Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Կարեն Ավետիսյան (օգոստոսի 2, 1983(1983-08-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի ռուս բռնցքամարտիկ։ 2006 թվականից սկսեց հանդես գալ որպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ՝ միջին և երկրորդ միջին քաշային կարգերում։ Նա եղել է Ռուսաստանի չեմպիոն (2011), WBC վարկածով Ասիայի չեմպիոն (2011), ԱՊՀ-ի չեմպիոն (2013)։ Պրոֆեսիոնալ բռնցքամարտում լինելով ավելի քան 10 տարի, դարձել է ռուսական հայտնի բռնցքամարտիկներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Ավետիսյանը ծնվել է 1983 թվականի օգոստոսի 2-ին Երևանում։ Վաղ տարիքից նրա ընտանիքը տեղափոխվում է Բարնաուլ՝ Ալթայի երկրամաս։ 1998 թվականին ավարտել է Բարնաուլի միջնակարգ դպրոցը։ Սպորտով զբաղվել է մանկուց։

Պրոֆեսիոնալ ռինգում առաջին անգամ ելույթ է ունեցել 2006 թվականի հունիսին՝ հաղթելով իր առաջին մրցակցին։ Երկու տարվա ընթացքում նա ունեցել է չորս հանդիպում։ Դրանցից երեքը ավարտել է հաղթանակով, իսկ մյուսը՝ ոչ-ոքի։ 2007 թվականին անցկացրեց իր առաջին և միակ մարտը՝ MMA կանոններով։

Որոշակի ընդմիջումներից հետո 2010 թվականին նա կրկին վերադարձել է իր մասնագիտությանը։ Կոնստանտին Պիտերնովի հետ անցկացրած մարտի երկրորդ ռաունդում Ավետիսյանը նոկաուտի ենթարկեց։ Դա նրա առաջին պարտությունն էր։ Երկու ամիս անց կրկին դուրս է եկել ռինգ, այս անգամ մրցելու աշխարհի ապագա չեմպիոն Սերգեյ Կովալյովի հետ։ Վերջինս ԱՄՆ-ից էր վերադարձել իր հայրենիք, և դա նրա առաջին մարտն էր հայրենիքում։ Կովալյովը հաղթեց այս մարտում, բայց չկարողացավ նոկաուտի ենթարկել Ավետիսյանին։ Հետագայում Ավետիսյանը պայքարը շարունակում է Մաքսիմ Լիմոնովի հետ և կրկին պարտություն կրում։

2011 թվականի հոկտեմբերին Կարեն Ավետիսյանը ռևանշ է վերցնում Կոնստանտին Պետերնովից և հասնում հաջողության։

Դառնալով Ասիայի և Ռուսաստանի չեմպիոն, Ավետիսյանը հաղթում է նաև Բոբիր Միրզաևի հետ մարտում՝ նոկաուտի ենթարկելով վերջինիս։ Այնուհետև ունենում է երկու անհաջող մարտեր Ուզբեկստանում և Ուկրաինայում։ 2013 թվականին պայքարում է SNG-ի չեմպիոնի տիտղոսի համար։ Ուզբեկստանի ներկայացուց Բեկզոդ Յունիսովի հետ անցկացրած մարտի 10 ռաունդի ընթացքում նա հաղթող է ճանաչվել։ Բացի դրանից հանդիպում է նաև Արիֆ Մագոմեդովին և պարտություն է կրում[1][2]։ 2014 թվականին պարտություն է կրում Դմիտրի Միխայլենկոյից։ Հաջորդ մարտում նա հաղթող է ճանաչվում և շուտով նրան հնարավորություն է ընձեռնվում պայքարել երկրորդ միջին քաշային կարգում Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսի համար։ Դիլմուրոդ Սատիբալդիեևան հաղթում է այդ մարտում։

2015 թվականը նրա համար անհաջող էր։ Ավետիսյանը պարտվում է չեչեն բռնցքամարտիկ Ապտի Ուստարխանովին, այնուհետև Սատիբալդիեևին, Ալեքսանդր Սուշիցին իսկ Ալեքսանդր Ռուդնևի դեմ մարտը ավարտվում է ոչ ոքի։

Պրոֆեսիոնալ մարտերի թիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտ Ամսաթիվ Հակառակորդ Մարտի վայր Ռաունդ Արդյունք
35 Դեկտեմբերի 23 2018 Ադրբեջան Գիդայատ Մուսաև (3-0-0) Մոսկվա, Ռուսաստան UD8 (8) Պարտություն
34 Դեկտեմբերի 8 2018 Ադրբեջան Ռոման Զակիրով (7-0-0) Բռնցքամարտի ակադեմիա, Եկատերինբուրգ, Ռուսաստան UD6 (6) Պարտություն
33 դեկտեմբերի 1 2018 Ռուսաստան Մուրադ Ռամազանով (դեբյուտ) Էստոսադոկ, Ռուսաստան UD4 (4) Պարտություն
32 սեպտեմբերի 9 2018 Ռուսաստան Մաքսիմ Վոշկով (6-0-0) Բարնաուլ, Ռուսաստան SD8 (8) Պարտություն
31 հունիսի 16 2018 Ռուսաստան Եվգենի Տերենտև (11-0-0) Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստան TKO5 (10) Պարտություն
30 սեպտեմբերի 1 2017 Ղազախստան Նուրբեկ Մուհամետբեկով (դեբյուտ) Տորպեդո, Ռուբցովսկ, Ռուսաստան PTS4 (4) Ոչ-ոքի
29 ապրիլի 5 2017 Բելառուս Նիկոլայ Վեսելով (1-0-0) Մոսկվա, Ռուսաստան UD6 (6) Պարտություն
28 մարտի 4 2017 Ուզբեկստան Ուլուգբեկ Խակբերդըև (դեբյուտ) Կրասնոդար, Ռուսաստան UD6 (6) Պարտություն
27 հեկտեմբերի 14 2016 Ռուսաստան Ռուսլան Խամիկոև (6-1-0) Korston Club, Մոսկվա, Ռուսաստան SD8 (8) Ոչ-ոքի
26 սեպտեմբերի 9 2016 Ռուսաստան Ասլամբեկ Իդիգով (9-0-0) Մոսկվա, Ռուսաստան SD6 (6) Պարտություն
25 օգոստոսի 16 2016 Ռուսաստան Վլադիմիր Շիշկին (1-0-0) Korston Club, Մոսկվա, Ռուսաստան UD6 (6) Պարտություն
24 հունիսի 2 2016 Ռուսաստան Մագոմեդ Մադիև (6-0-0) Korston Club, Մոսկվա, Ռուսաստան UD8 (8) Պարտություն
23 փետրվարի 22 2016 Ռուսաստան Անդրեյ Սիրոտկին (6-0-0) Ադլեր, Ռուսաստան UD8 (8) Պարտություն
22 նոյեմբերի 27 2015 Ռուսաստան Ալեքսանդր Ռուդնև (դեբյուտ) Բարնաուլ, Ռուսաստան SD4 (4) Ոչ-ոքի
21 օգոստոսի 15 2015 Բելառուս Ալեքսանդր Սուշից (18-3-1) Կրասնոդար, Ռուսաստան UD8 (8) Պարտություն
20 հունիսի 26 2015 Ռուսաստան Դիլմուրոդ Սատիբալդիև (7-1-0) Մոսկվա, Ռուսաստան UD8 (8) Պարտություն
19 ապրիլի 26 2015 Ռուսաստան Ապտի Ուստարխանով (8-1-2) Կոլիզեյ, Բարնաուլ, Ռուսաստան UD6 (6) Պարտություն
18 դեկտեմբերի 11 2014 Ռուսաստան Դիլմուրոդ Սատիբալդիև (5-1-0) Մոսկվա, Ռուսաստան UD10 (10) Պարտություն
17 հունիսի 4 2014 Ռուսաստան Ռուսլան Սիրաժև (1-2-0) Բարնաուլ, Ռուսաստան UD8 (8) Հաղթանակ
16 փետրվարի 15 2014 Ռուսաստան Դմիտրի Միխայլենկո (15-0-0) Եկատերինբուրգ, Ռուսաստան UD10 (10) Պարտություն
15 նոյեմբերի15 2013 Ռուսաստան Վալեխ Ալիև (4-10-3) Բարնաուլ, Ռուսաստան TKO3 (8) Հաղթանակ
14 օգոստոսի 24 2013 Ռուսաստան Արիֆ Մագոմեդով (5-0-0) Վոլգոգրադ, Ռուսաստան UD8 (8) Պարտություն
13 հունիսի 4 2013 Ուզբեկստան Բեկզոդ Յունիսով (6-1-0) Բարնաուլ, Ռուսաստան UD10 (10) Հաղթանակ
12 դեկտեմբերի 8 2012 Ռուսաստան Արման Հովսեփյան (12-2-0) Պոդոլսկ, Ռուսաստան KO2 (6) Հաղթանակ
11 հոկտեմբերի 27 2012 Ռուսաստան Մարատ Կուլումբեգով (7-0-1) Sport Life, Կիև, Ուկրաինա RTD7 (8) Պարտություն
10 հունիսի 30 2012 Ուզբեկստան Գայրատ Ահմեդով (17-0-1) Անդիժան, Ուզբեկստան UD10 (10) Պարտություն
9 դեկտեմբերի 1 2011 Ուզբեկստան Բոբիր Միրզաև (5-0-0) Բարնաուլ, Ռուսաստան КО1 (10) Հաղթանակ
8 հոկտեմբերի 1 2011 Ռուսաստան Կոնստանտին Պիտերնով (13-1-0) Բարնաուլ, Ռուսաստան MD12 (12) Հաղթանակ
7 մայիսի 27 2011 Ռուսաստան Մաքսիմ Լիմոնով (15-0-0) Կեմերովո, Ռուսաստան UD10 (10) Պարտություն
6 դեկտեմբերի 15 2010 Ռուսաստան Սերգեյ Կովալյով (11-0-0) Եկատերինբուրգ, Ռուսաստան UD6 (6) Պարտություն
5 հոկտեմբերի 16 2010 Ռուսաստան Կոնստանտին Պիտերնով (11-0-0) Մոսկվա, Ռուսաստան TKO2 (6) Պարտություն
4 հունվարի 23 2008 Ռուսաստան Սաֆո Բոբորաջաբով (0-4-0) Բարնաուլ, Ռուսաստան TKO4 (6) Հաղթանակ
3 հուլիսի 19 2007 Ռուսաստան Եվգենի Պեշեխոնով (0-18-1) Եկատերինբուրգ, Ռուսաստան UD4 (4) Հաղթանակ
2 ապրիլի 19 2007 Ռուսաստան Արթուր Գալիմով (դեբյուտ) Եկատերինբուրգ, Ռուսաստան PTS4 (4) Ոչ-ոքի
1 հւնիսի 18 2006 Ռուսաստան Դերգեյ Սուբբոտին (1-3-0) Բարնաուլ, Ռուսաստան UD4 (4) Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Евгения Савина (2013 թ․ հունիսի 5). «Барнаулец Карен Аветисян стал чемпионом СНГ». Аргументы и факты. Վերցված է 2016 թ․ փետրվարի 29-ին.
  2. «С первого удара». Атмосфера. Выпуск №23 Газета №1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 29-ին.