Կարապետ Կոստանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոստանյան (այլ կիրառումներ)
Կարապետ Կոստանյան
Ծնվել է1853[1][2]
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էհունվարի 1, 1920(1920-01-01)[1][2]
Մահվան վայրՄոսկվա, Խորհրդային Ռուսաստան[1][2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան[1]
Մասնագիտությունհայագետ և ուսուցիչ
ԱշխատավայրԳևորգյան Հոգևոր Ճեմարան[1], Ներսիսյան դպրոց[1] և Լազարյան ճեմարան[1]

Կարապետ Կոստանյան (1853[1][2], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - հունվարի 1, 1920(1920-01-01)[1][2], Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[1][2]), հայագետ, ուսուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետում, եղել է ուսուցիչ էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1878-1883 թթ., 1885-1891 թթ.), ապա՝ տեսուչ՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1891-1894 թթ.) և Գևորգյան ճեմարանում (1894-1899 թթ., 1902-1905 թթ.)։ 1911-1920 թվականներին դասախոս և տեսուչ էր Մոսկվայի արևելյան լեզուների համալսարանում (Լազարյան ճեմարան)։ Թողել է հայագիտական հարուստ ժառանգություն (մասամբ՝ անտիպ)։ Կազմել է գրաբարի դասագրքեր, հրատարակել հայ միջնադարյան տաղերգություններ («Դրիգորիս Աղթամարցին և յուր տաղերը», 1898 թ., «Մկրտիչ Նաղաշ և յուր տաղերը», 1898 թ. և այլն), Ստեփանոս Օրբելյանի «Ողբ»-ը (1885 թ.), Հակոբ Կարնեցու «Տեղագիր Վերին Հայոց»-ը (1903 թ.), Գրիգոր Մագիստրոսի «Թղթեր»-ը (1910 թ.), գրել ուսումնասիրություններ միջնադարյան հայ մշակույթի գործիչների մասին («Համամ Արևելցի», 1896 թ., «Պետրոս Ա Գետադարձ», 1897 թ.), կազմել «Վիմական տարեգիր» (1913 թ.) ժողովածուն։ Զբաղվել է նաև հայոց վանքերով և արվեստի հուշարձաններով, հայ ազգագրության և եվրոպական հայագիտության պատմության հարցերով։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայոց վանքերը», Մոսկվա, 1886 թ.
  • «Նախնի հիշատակներ», Էջմիածին, 1897 թ.
  • «Հայագիտությունն Արևմտյան Եվրոպայում», Թբիլիսի, 1910 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարապետ Կոստանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 620