Կատարինա Գալհուբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատարինա Գալհուբեր
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝լեռնադահուկորդ
Երկիր՝ Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 16, 1997(1997-06-16) (26 տարեկան)
Ծննդավայր՝Scheibbs, Scheibbs District, Ստորին Ավստրիա, Ավստրիա

Կատարինա Գալհուբեր (գերմաներեն՝ Katharina Gallhuber. հունիսի 16, 1997(1997-06-16), Scheibbs, Scheibbs District, Ստորին Ավստրիա, Ավստրիա[1]), ավստրիացի լեռնադահուկորդուհի, օլիմպիական կրկնակի մեդալակիր, աշխարհի պատանեկան առաջնության փոխչեմպիոնուհի։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային մրցասպարեզում առաջին անգամ հայտնվել է 2013 թվականի օգոստոսի 13-ին Coronet Peak- ում, որտեղ, մասնակցելով FIS Race մրցաշարին, հսկա ոլորավայրէջք մրցաձևում գրավել է հինգերորդ տեղը։ 2015 թվականին Մալբունում կայացած Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում արծաթե մեդալ է նվաճել սլալոմում։ Այդ հաջողությունը կրկնել է մեկ տարի անց Սոչիում կայացած աշխարհի պատանեկան առաջնությունում։ Նա աշխարհի գավաթի խաղարկության մրցումներում իր նորամուտը նշել է 2015 թվականի հոկտեմբերի 24-ին Սոլդենում, որտեղ անհաջողության է մատնվել՝ չկարողանալով ավարտել իր առաջին մրցավազքը հսկա ոլորավայրէջքում։ Իր առաջին գավաթային միավորները շահել է դրանից մեկ ամիս անց՝ 2015 թվականի նոյեմբերի 28-ին Ասպենում ՝ սլալոմում զբաղեցնելով 26-րդ տեղը։

2017 թվականին Սանկտ Մորիցում կայացած աշխարհի առաջնությունում սլալոմում զբաղեցրել է 25-րդ տեղը։ տեղը առաջին վազքից հետո։ Մեկ տարի անց մասնակցել է Փհենչհանի օլիմպիական խաղերին, որտեղ սլալոմում իր առաջին մրցավազքից հետո իններորդն էր, իսկ երկրորդ մրցավազքում ավստրուհին գրանցեց լավագույն ժամանակն ու արդյունքում բարձրացավ երրորդ տեղ՝ նվաճելով բրոնզե մեդալը[2]։ Դրանից բացի՝ նա օլիմպիական արծաթե պարգևի արժանացավ թիմային հաշվարկով։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիական խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաված տեղը Օրը Տարին Մրցավայրը Մրցաձևը Վազքի ժամանակը Կորուստ Հաղթողը
3. փետրվարի 16 2018 թ Հարավային Կորեա Հարավային Կորեա, Փհենչհան Սլալոմ 1:38.63 +0,32 Շվեդիա Շվեդիա, Ֆրիդա Հանսդոտեր
2. փետրվարի 24 2018 թ Հարավային Կորեա Հարավային Կորեա, Փհենչհան Թիմային հաշվարկով - - Շվեյցարիա Շվեյցարիա
14. փետրվարի 9 2022 թ. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան, Պեկին Սլալոմ 1:44.98 +2,35 Սլովակիա Սլովակիա, Պետրա Վլհովա

Աշխարհի առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաված տեղը Օրը Տարին Մրցավայրը Մրցաձևը Վազքի ժամանակը Կորուստ Հաղթողը
DNF2 փետրվարի 18 2017 թ. Շվեյցարիա Շվեյցարիա, Սենտ Մորից Սլալոմ 1։ 37,27 - Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Միքայելա Շիֆրին

Աշխարհի պատանեկան առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաված տեղը Օրը Տարին Մրցավայրը Մրցաձևը Վազքի ժամանակը Կորուստ Հաղթողը
DNF2 մարտի 2 2016թ Ռուսաստան Ռուսաստան, Սոչի Հսկա սլալոմ 2:12.39 - Շվեյցարիա Շվեյցարիա, Ժասմինա Սուտեր
2. մարտի 5 2016թ Ռուսաստան Ռուսաստան, Սոչի Սլալոմ 1:37.41 +0,29 Գերմանիա Գերմանիա, Էլիզաբեթ Ուիլիբալդ

Աշխարհի գավաթի խաղարկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր դասակարգման մեջ գրաված տեղերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2015/2016 մրցաշրջան ՝ 86.
  • 2016/2017մրցաշրջան ՝ 86:
  • 2017/2018 մրցաշրջան ՝ 26.
  • 2018/2019 մրցաշրջան ՝ 61.
  • 2019/2020 մրցաշրջան ՝ 68.
  • 2020/2021 մրցաշրջան՝ 49.
  • 2021/2022 մրցաշրջան ՝ 56.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Österreichs Aufgebot für Pyeongchang». sport.orf.at. (de)
  2. Yongpyong Alpine Centre: Ladies' Slalom Official Results (en)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատարինա Գալհուբեր» հոդվածին։