Կաստորիայի բյուզանդական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաստորիայի բյուզանդական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Հունաստան[1]
ՏեղագրությունԿաստորիա
ՀասցեΠλατεία Δεξαμενής, Καστοριά
Հիմնադրվել է1989[1]
Կայքbmk.gr(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Կաստորիայի բյուզանդական թանգարան (հուն․՝ Βυζαντινό Μουσείο Καστοριάς), թանգարան հունական Կաստորիա քաղաքում, գտնվում է Արևմտյան Մակեդոնիայում։ Գործում է մշակույթի նախարարության ներքո։

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում պահվում են Բյուզանդիայի ամենահարուստ հավաքածուներից մեկը և Հունաստանի հետբյուզանդական սրբապատկերները։

Թանգարանի հավաքածուն իր մեջ ներառում է բյուզանդական սրբապատկերներ և Կաստորիայի հետբյուզանդական տաճարներ, մերձակա Դիոկլտիանոպոլիսի որմնանկարներ ու խճանկարներ, նախաքրիստոնեական տարիներից մինչև oսմանյան շրջանը եղած ճարտարապետական տարրեր, եկեղեցական մասունքներ ու փայտե փորագրություններ, տարբեր ժամանակաշրջանների հնագիտական գտածոներ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաստորիայի տարածաշրջանում կան շուրջ 80 բյուզանդական և հետբյուզանդական եկեղեցիներ, որոնցից 26-ը կառուցվել են անմիջապես բյուզանդական շրջանում։ Տաճարներում որմնանկարների տարածքը գերազանցում է 3 հազար քառակուսի մետրը։ Բավականին մեծ են փայտե փորագրությունների ծավալը և սրբապատկերների քանակը։ Սրբապատկերները ընդգրկում են բյուզանդական արվեստի զարգացման բոլոր ժամանակաշրջանները և վկայում են բյուզանդական արվեստի յուրաքանչյուր դպրոցի և առանձին սրբապատկերագրի ազդեցությունների և ոճերի մասին։ Այս սրբապատկերներն ու փայտե քանդակները վերապրել են Բյուզանդական կայսրության անհանգիստ ժամանակաշրջանները, հյուսիսային ժողովուրդների արշավանքները, օսմանյան լուծը, 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած ազգային հակամարտությունների և պատերազմների տարիները[3]։ Կաստորիայի շրջանի տաճարներում և թանգարաններում պահվում են մոտ 1500 սրբապատկերներ։ Կաստորիայի սրբապատկերները հիմնականում կրում են Մակեդոնիայի և Կրետեի պատկերագրման դպրոցների ազդեցությունը[4]։ Թանգարանի ստեղծումն անհրաժեշտություն էր, քանի որ այն հնարավորություն կտար ի մի բերելու Կաստորիայի և տարածաշրջանի բյուզանդական և միջնադարյան շենքերի արվեստի և ճարտարապետության տարրերը։ Բյուզանդական և հետբյուզանդական տաճարներից շատերը (հատկապես օսմանյան ժամանակաշրջանի) գուցե չափերով փոքր էին և ներքին հարդարմամբ համեստ, բայց հարուստ էին որմնանկարներով և սրբապատկերներով։

Հատկապես Կաստորիա քաղաքի տաճարները կառուցվել են հարուստ բնակիչների պալատների բակերում և կրել են նրանց տերերի անունները, անուններ, որոնք պահպանվել են մինչ օրս, և որոնցով անավանակոչվում են նաև քաղաքի թաղամասերը[5]։ Այժմ թանգարանում պահվում է 550 սրբապատկեր։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Γ., Βυζαντινό Μουσείο Καστοριάς, Αθήνα 1996
  • Τσιγαρίδας Ε.Ν.Τ., Βυζαντινό Μουσείο Καστοριάς: βυζαντινές και μεταβυζαντινές εικόνες, Αθήνα

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.bmk.gr/%ce%bc%ce%bf%cf%85%cf%83%ce%b5%ce%af%ce%bf/%ce%b9%cf%83%cf%84%ce%bf%cf%81%ce%b9%ce%ba%cf%8c/
  2. Ιστοσ. Υπουργείο Πολιτισμού-Οδυσσεύς, Βυζαντινό Μουσείο Καστοριάς Արխիվացված 2009-09-07 Wayback Machine
  3. Επιμ. Νίκος Δόικος, Γιάννης Σίσιου, Καστοριανά μνημεία — Μακεδονική κληρονομιά, Καταγραφή των βυζαντινών, μεταβυζαντινών και νεωτέρων εκκλησιαστικών και λαϊκών μνημείων της Καστοριάς, Φωτ. Δημήτρης Τσουρτσούλας, εκδ. Χρωμογραφή, 1995, σ.15
  4. Επιμ. Νίκος Δόικος, Γιάννης Σίσιου, Καστοριανά μνημεία — Μακεδονική κληρονομιά, Καταγραφή των βυζαντινών, μεταβυζαντινών και νεωτέρων εκκλησιαστικών και λαϊκών μνημείων της Καστοριάς, Φωτ. Δημήτρης Τσουρτσούλας, εκδ. Χρωμογραφή, 1995, σ. 11
  5. Εφημ. Καθημερινή, Καστοριά: Η βυζαντινή και μεταβυζαντινή πόλη Արխիվացված 2012-11-13 Wayback Machine, Περιοδική έκδοση 7 ημέρες, [Αφιέρωμα], Ευγενία Δρακοπούλου, Επιμ. Κωστής Λιόντης, 03/12/1995, σ. 2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաստորիայի բյուզանդական թանգարան» հոդվածին։