Կառոլ Լինետի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառոլ Լինետի
լեհ.՝ Karol Linetty
Անձնական տվյալներ
Ազգությունը լեհ
Քաղաքացիությունը  Լեհաստան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 2, 1995(1995-02-02)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Gmina Żnin, Żnin County, Kuyavian-Pomeranian Voivodeship, Լեհաստան կամ Ժնին, Gmina Żnin, Żnin County, Kuyavian-Pomeranian Voivodeship, Լեհաստան[2]
Հասակ 176 սմ
Քաշ 74 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Սամպդորիա
Համար 16
Պատանեկան կարիերա
2006—2012 Լեհաստան Լեխ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012—2016 Լեհաստան Լեխ 93 (6)
2016—մ.հ. Իտալիա Սամպդորիա 64 (4)
Ազգային հավաքական
2011—2012 Լեհաստան Լեհաստան (մինչև 17) 12 (1)
2012 Լեհաստան Լեհաստան (մինչև 19) 6 (0)
2013—մ.հ. Լեհաստան Լեհաստան (մինչև 21) 5 (0)
2014—մ.հ. Լեհաստան Լեհաստան 20 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կառոլ Լինետի (լեհ.՝ Karol Linetty, փետրվարի 2, 1995(1995-02-02)[1], Gmina Żnin, Żnin County, Kuyavian-Pomeranian Voivodeship, Լեհաստան և Ժնին, Gmina Żnin, Żnin County, Kuyavian-Pomeranian Voivodeship, Լեհաստան[2]), լեհ ֆուտբոլիստ, «Սամպդորիա» ակումբի և Լեհաստանի հավաքականի կիսապաշտպան։ 2016 թվականի Եվրոպայի առաջնության և 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինետին «Լեխ» ակումբի կազմում

Կառոլը «Լեխ» ակումբի սան է։ 2012 թվականի նոյեմբերի 2-ին՝ «Վիսլա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Լեհաստանի առաջնությունում[3]։ 2014 թվականի մարտի 1-ին՝ «Պյաստ» ակումբի դեմ խաղի ժամանակ խփել է իր առաջին գոլը «Լեխ» ակումբի կազմում[4]։ 2015 թվականին Կառոլը դարձել է Լեհաստանի սուպերգավաթակիր։

2016 թվականի ամռանը Կառոլը տեղափոխվել է իտալական «Սամպդորիա» ակումբ։ Տրանսվերի արժեքը կազմել է 3 միլիոն եվրո[5]։ Օգոստոսի 21-ին՝ «Էմպոլի» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը իտալական Սերիա A-ում[6]։ Մայիսի 7-ին՝ «Լացիո» ակումբի դեմ խաղի ժամանակ խփել է իր առաջին գոլը «Սամպդորիա» ակումբի կազմում[7]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Կառոլը մասնակցել է Սլովենիայում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ Մրցաշարում մասնակցել է Բելգիայի[8], Սլովենիայի[9], Նիդերլանդների[10] և Գերմանիայի պատանեկան հավաքականների դեմ խաղերին[11]։

2014 թվականի հունվարի 18-ին՝ Նորվեգիայի հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ Կառոլը կատարել է իր նորամուտը Լեհաստանի հավաքականի կազմում[12]։ Նույն խաղի ժամանակ խփել է իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում։

2016 թվականի ամռանը Կառոլը Լեհաստանի հավաքականի կազմում մասնակցել է Ֆրանսիայում կայացած Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշարում նա այդպես էլ դուրս չի եկել խաղադաշտ։

2017 թվականին Կառոլը Լեհաստանի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Սլովակիայի[13], Շվեդիայի[14] և Անգլիայի երիտասարդական հավաքականների դեմ խաղերին[15]։

2018 թվականին Կառոլը մասնակցել է Աշխարհի առաջնությանը, որը կայացել էր Ռուսաստանում։ Մրցաշարում նա այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել։

Գոլերը Լեհաստանի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցություն
01. 18 հունվարի, 2014 Շեյխ Զայեդ, Աբու-Դաբի, ԱՄԷ Նորվեգիա Նորվեգիա 3:0 3:0

Ընկերական խաղ

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Լեհաստան «Լեխ»

  • 1st Լեհաստանի ֆուտբոլի առաջնություն — 2014/2015
  • Լեհաստանի Սուպերգավաթակիր — 2015

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 90minut.pl (польск.) — 2003.
  3. «Висла Краков VS. Лех 0:1» (անգլերեն). soccerway.com. 2012—11—02.
  4. «Лех VS. Пяст 4:0» (անգլերեն). soccerway.com. 2014—03—01.
  5. ««Сампдория» купила хавбека сборной Польши Линетти» (ռուսերեն). sports.ru. 2016—07—29.
  6. «Эмполи VS. Сампдория 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016—08—21.
  7. «Лацио VS. Сампдория 7:3» (անգլերեն). soccerway.com. 2017—05—07.
  8. «Польша (до 17) VS. Бельгия (до 17) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2012—05—04.
  9. «Словения (до 17) VS. Польша (до 17) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2012—05—07.
  10. «Нидерланды (до 17) VS. Польша (до 17) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2012—05—10.
  11. «Германия (до 17) VS. Польша (до 17) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2012—05—13.
  12. «Польша VS. Норвегия 3:0» (անգլերեն). soccerway.com. 2014—01—18.
  13. «Польша (до 21) VS. Словакия (до 21) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 16.
  14. «Польша (до 21) VS. Швеция (до 21) 2:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 19.
  15. «Англия (до 21) VS. Польша (до 21) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 22.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառոլ Լինետի» հոդվածին։