Կառլ Հարդինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլ Հարդինգ
Karl Ludwig Harding.jpg
աստղագետ
ԱԱՀ՝ Կառլ Լյուդվիգ Հարդինգ
Բնագիր
ԱԱՀ՝
Karl Ludwig Harding
Ծննդյան օր՝ 29.09.1765
Ծննդավայր՝ Լաուենբուրգ, Գերմանիա
Վախճանի օր՝ 31.08.1834
Վախճանի վայր՝ Գյոթինգեն, Գերմանիա
Քաղաքացիություն՝ Գերմանիա
Ազգություն գերմանացի
Հայտնաբերած աստերոիդը` 1
(3) Ջունո 1 սեպտեմբեր 1804

Կառլ Լյուդվիգ Հարդինգ (գերմ.՝ Karl Ludwig Harding, 29 սեպտեմբեր 1765  - 31 օգոստոս 1834), գերմանացի աստղագետ, ով հայտնաբերել է Ջունո աստերոիդը։

1804 թվականին Յոհան Շրյոտերը վարձեց Հարդինգին, որպեսզի նա սովորեցնի իր որդուն։ Այդ նույն տարի Հարդինգը հայտնաբերեց Ջունոն Շրյոտերի աստղադիտարանում։ Ավելի ուշ Հարդինգը աշխատել է Գյոթինգենում որպես Կառլ Գաուսի օգնական։

Բացի Ջունոյից Հարդինգը հայտնաբերել է երեք գիսաստղ և հրատարակել է Atlas novus coelestis, աստղերի կատալոգ 120 000 աստղերով։

Նրա պատվին են անվանվել Հարդինգի խառնարանը Լուսնի վրա և (2003) Հարդինգ աստերոիդը։