Կանակո Մոմոտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանակո Մոմոտա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն百田 夏菜子
Նաև հայտնի է որպեսԿանակո↑
Դեկո-տյան
Ծնվել էհուլիսի 12, 1994 (29 տարեկան)
Համամացու, Սիձուոկա, Ճապոնիա
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
ԺանրերJ-pop
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի
Գործիքներվոկալ և կիթառ
Գործունեություն2005-այժմ
ԼեյբլUniversal J
King Records
ԱնդամակցությունMomoiro Clover Z?
ԱմուսինTsuyoshi Domoto?[1]
 Kanako Momota Վիքիպահեստում

Կանակո Մոմոտա (ճապ.՝ 百田 夏菜子 Մոմոտա Կանակո, ծնվ. հուլիսի 12, 1994, Սիձուոկա), ճապոնացի իդոլ, երգչուհի, դերասանուհի, Momoiro Clover Z խմբի լիդեր[2]։ Խմբում նրա գույնը կարմիրն է[3][4][5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանակո Մոմոտան ծնվել է 1994 թվականի հուլիսի 12-ին Համամացու քաղաքում, Սիձուոկա պրեֆեկտուրա, Ճապոնիա[6][7]։

Երբ նա սովորում էր 5-րդ դասարանում (այսինքն նա 10 կամ 11 տարեկան էր), Կանակոն մասնակցեց և հաջողությամբ անցավ լսումները, որը կազմակերպել էր նրա այժմյան գործակալության՝ Stardust Promotion-ը՝ տաղանդներ փնտրելու նպատակով[7]։ Գարնանը գործակալությունը ստեղծեց Momoiro Clover հյորլ-խումբը և շուտով նրա մեջ ընդգրկեց Կանակոյին։ Մի քանի ամիս անց նա խմբի լիդերի դիրքում փոխարինեց Ռենի Տագակիին[8]։

2011 թվականի մարտին հայտարարվեց, որ Կանակոն կմասնակցի լուսանկարիչ Միկի Նինագավայի քոսփլեյ-սերիայի հերթական մասին, որը դա նկարահանել է նորաձևության մասին Zipper ամսագրի համար[9]։

2012 թվականի ապրիլի 14-ին Կանակոն փոխարինեց հայտնի 7-ամյա Մանու Ասիդային[10]՝ Nippon Television հեռուստաալիքով ցուցադրվող Meringue no Kimochi հեռուսատշոուի վարողի դերում[11][12]։ 2013 թվականին հայտարարվեց, որ սեպտեմբերին, ծրագրում կես տարի մնալուց հետո, Կանակոն լքում է այն, նրա մասնակցությունն արդեն դիտարկվում էր որպես հաղորդման անբաժանելի մաս, և սպասվում էր, որ հաղորդման վարկանիշն իր հեռանալուց հետո կընկնի[13]։

Հուլիսի 12-ին Կանակոն նշեց իր ծննդյան 19-րդ ամյակը։ Մամուլում այդ իրադարձությունը քննարկվեց իր խմբի միջին տարիքայինի հերթական մեծացման լույսի ներքո։ Ծննդյան տարեդարձին այլ մասնակիցներ նրան ձվի միջից դուրս եկող տիրանոզավրիկի ձևով տորթ նվիրեցին[14][15]։

2013 թվականի օգոստոսի 12-ին Կանակոն դարձավ առաջին մարդը, ով QuickJapan ամսագրում միաժամանակ հայտնվեց և՛ շապիկին և ամսագրի հակառակ կողմին։ Համարը պարունակում էր նրա հետ երկար հարցազրույց (կանձայի 20 հազար պայմանանշան)[16]։

2013 թվականի դեկտեմբերին Կանակոն հայտնվեց ուշ երեկոյան Tamori Club հեռուստաշոուում։ Էպիզոդն անվանվեց «Մոլախոտերի հանրագիտարան» և նվիրվեց վայրի բույսերին[17]։

Իմիջը Momoiro Clover Z-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանակո Մոմոտայի կերպարային գույնը խմբում կարմիրն է։ Դրա համար, սովորաբար, նրա բեմական կոստյումները կարմիր գույնի են։ Խմբի ելույթների ժամանակ նա ներկայանում է որպես «թեյի պլանտացիաների մոխրոտիկ»[18] (քանի որ նրա հարազատ քաղաքը, ինչպես և ամբողջ Սիձուոկա պերֆեկտուրան, հայտնի է իր թեյի պլանտացիաներով)։

Կանակոն խմբի լիդերն է։ Ելույթների ժամանակ կատարում է բարդ ակրոբատիկ համարներ[19]։ Խմբի ելույթները տարրեր են պարունակում բալետից, մարմնամարզությունից և մարտաֆիլմերից[20]։ Նրա ֆիրմային հնարքը, այսպես կոչված (ճապոներեն) «էբիձորի» (ճապ.՝ エビぞりジャンプ, տառ. «ծովախեցգետնի ցատկը»), (ցատկ օղակի մեջ 2 ոտքով, գլուխը հետ գցաց, ոտքերը գլխի բարձրությամբ)։ Նա դա կատարում էր «Ikuze! Kaitou Shoujo» երգը երգելիս։ Այդ ցատկը համարվում է խմբի համերգի ամենաբարձր կետերից մեկը[21][22]։ Հոկտեմբերի 4-ին Կանակոն անհաջող կանգնեց էբիձորին կատարելիս և ընկավ «5-րդ կետի վրա»։ Պատահարը իրարանցում առաջացրեց խմբի ճապոնացի երկրպագուների մեջ և լայն քննարկում ստացավ մամուլի կողմից[23][24]։ Այդ իրադարձության մասին նորությունը տեղարդվեց Yahoo Japan կայքի ամենավերևում։ Կանակոն վնասվածք չստացավ[25]։

Անձնական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանակոն ձախլիկ է, բայց սպորտում օգտվում է աջ ձեռքից[26]։ Խոսելով իր բնավորության ուժեղ կողմերի մասին՝ նա ասում է, որ ուրախ է և տիրապետում է մրցակցության ոգուն ամեն ինչում։ Ինչ վերաբերվում է թուլություններին՝ նա դժվար է արթնանում (չի կարող միանգամից գործի անցնել), երբեմն ծույլ է, հաճախ ուրիշներին չի լսում։ Հոբբին տանը թուլացած հեռուստացույց դիտելն է։ Սիրած սպորտաձևերն են գեղարվեստական մարմնամարզությունը և բասկետբոլը[27][28]։ Երազում է Ացուկո Մաեդոյի՝ AKB48-ի մասնակցի հետ նկարահանվել ֆիլմում[29]։ Սիրած դպրոցական առարկան ֆիզկուլտուրան է, ամենաչսիրածը՝ անգլերեն[28]։ Նաև Կանակոն լավ է մաթեմատիկայից[30]։ Սիրած ֆիլմերը՝ «Մթնշաղ»[28] և Կախարդական ժամը[31]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Shirome (ճապ.՝ シロメ) (սարսափ փիլմ, օգոստոսի 13, 2010 թ., DVD տարբերակով թողարկվել է սեպտեմբերի 24, 2010 թ.)
  • Ninifuni (ճապ.՝ NINIFUNI) (փետրվարի 4, 2012 թ., DVD տարբերակով թողարկվել է դեկտեմբերի 21, 2012 թ.)

Հեռուստատեսային ֆիլմեր, սերիալներ, հաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Shokora Aisareru Onna Kirawareru Onna Grand Prix (ճապ.՝ ショコラ〜愛される女 嫌われる女グランプリ) (սանհեյն դորամա, ապրիլի 1, 2009, NTV)
  • Onryuumon ~Music Dragon Gate~ (ճապ.՝ 音龍門 〜MUSIC DRAGON GATE〜) (երաժշտական հաղորդում, 10, 17, 24, 31 մայիսի, 2010 թ., NTV) - անկյուն «Roudoku Shoujo»
  • Rankin Quest (ճապ.՝ ランキンくえすと) (տեղեկատվական հաղորդում, 5-8 հուլիսի, 2010 թ., Kansai TV)
  • Coming Out Variety!! Himitsu no Kenmin Show (ճապ.՝ 秘密のケンミンSHOW) (հուլիսի 28, 2011 թ., Yomiuri TV)
  • Meringue no Kimochi (ճապ.՝ メレンゲの気持ち) (ապրիլի 14, 2012 - սեպտեմբերի 28, 2013, NTV) - վարող
  • Nippon Kikou (ճապ.՝ にっぽん紀行「21歳 福島に“最高の桃”を〜岡山・総社〜」) (մայիսի 2, 2013, NHK General TV) - ուղեկցող
  • "Kaze Tachinu" Koukai Kinen Tokubetsu Bangumi Miyazaki Hayao ga Ima Tsutaeru Koto (ճապ.՝ 「風立ちぬ」公開記念特別番組 宮崎駿が今伝えること) (հուլիսի 13, 2013, NTV) - ստուդիայի հյուր
  • Hajimete no Otsukai - Natsu no Daibōken Special (ճապ.՝ はじめてのおつかい 夏の大冒険スペシャル) (զվարճալի շոու, հուլիսի 15, 2013, NTV)
    • Oha! 4 News Live (ճապ.՝ Oha!4 NEWS LIVE) - այդ նույն օրը Կանակո Մոմոտոյի հայտնվումը նաև ծառայել է որպես գովազդ վերը նշված հաղորդման համար
    • Zip! (ճապ.՝ ZIP!) - տես վերևում
    • Sukkiri!! (ճապ.՝ スッキリ!!) - տես վերևում
    • Pon! (ճապ.՝ PON!) - տես վերևում
    • Hirunandesu! (ճապ.՝ ヒルナンデス!) - տես վերևում
  • Sekai Fushigi Hakken! (ճապ.՝ 世界ふしぎ発見!) (հուլիսի 27, հոկտեմբերի 12, դեկտեմբերի 13, 2013 թ., TBS)
  • Bokura no Ongaku (ճապ.՝ 僕らの音楽) (սեպտեմբերի 13, 2013, Fuji TV) - զրույց Կանոյ Նիսինոյ
  • Tamori Club (ճապ.՝ タモリ倶楽部) (24:00-ից հետո դեկտեմբերի 23, 2013, TV Asahi)

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Little by Little (ճապ.՝ little by little) - «Pray» (2008)
  • Bourbonz (ճապ.՝ バーボンズ) - «Autumn» (ճապ.՝ autumn) (2008)
  • OreSkaBand (ճապ.՝ オレスカバンド) - «Kimi Stripe» (ճապ.՝ 君ストライプ) (2008)
  • Bourbonz (ճապ.՝ バーボンズ) -
    «Yukiguni» (ճապ.՝ 雪国) (2008)
    «Kizuna» (ճապ.՝ ) (2009)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.sponichi.co.jp/entertainment/news/2024/01/11/kiji/20240111s00041000227000c.htmlSports Nippon.
  2. Ohta Publishing (2013 թ․ սեպտեմբերի 10). «ももクロ百田夏菜子 全編マスク着用の「五次元ツアー」を振り返る(太田出版ケトルニュース) - エキサイトニュース». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 31-ին.
  3. Yūkan Gadget Tsūshin (2012 թ․ հունիսի 3). «ももクロ百田夏菜子 病院で「アスリートですか?」と言われる» (Japanese). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «ももクロ、悲願達成で号泣「ずっと夢見てきました」…紅白出場歌手決定». Sports Hochi (Japanese). 2012 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «ももクロ×BEAMS T「AMKSR」コラボT、通販受付開始» (Japanese). Natalie. 2012 թ․ մայիսի 17. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «百田夏菜子が地元凱旋!ももクロ浜松で縦横無尽のバカ騒ぎ». Natalie (Japanese). 2012 թ․ հուլիսի 22. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. 7,0 7,1 «【エンタがビタミン♪】「将来の夢はなんですか?」"ももクロ"百田夏菜子が母校で講師に。». TechinsightJapan. 2013 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 31-ին.
  8. «ももクロ・高城れに「真面目すぎるから」とリーダー交代の過去 - NEWS 太田出版ケトルニュース». 2013 թ․ ապրիլի 4. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
  9. «ももクロ百田×蜷川実花「Zipper」で2号連続コスプレ撮影» (Japanese). Natalie. 2011 թ․ մարտի 25. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «【エンタがビタミン♪】「モリエモンって?」ももクロの百田夏菜子が"メレンゲ"デビュー。大物歌手にあだ名をつける大胆な行動に。» (Japanese). 2012 թ․ ապրիլի 15. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 31-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «ももクロ百田夏菜子「メレンゲの気持ち」新MCに挑戦!「私で大丈夫なのかな」». J-CAST. 2012 թ․ մարտի 20.
  12. «なぜマーサに……?『メレンゲの気持ち』ももクロ百田夏菜子降板劇の裏側». 日刊サイゾー. エキサイトニュース. 2013 թ․ հոկտեմբերի 1.
  13. AOL News (2013 թ․ սեպտեմբերի 27). «メレンゲからももクロ・百田夏菜子卒業、代わりに高橋真麻加入で「誰が見るんだ?」の声». Excite Japan. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 31-ին.
  14. «百田夏菜子、ももクロ"高齢化"に焦り? 19歳誕生日も「平均年齢上げた…」» (Japanese). Natalie. 2013 թ․ հուլիսի 12. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 31-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. «ももクロ・百田夏菜子が19歳に。恐竜がお祝いに駆けつける!» (Japanese). TechinsightJapan. 2013 թ․ հուլիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 31-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. «「QJ」史上初!百田夏菜子が両面表紙&125P総力特集». Natalie (Japanese). 2013 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 30-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. «百田夏菜子「タモリ倶楽部」で"哀愁ネーム雑草"学ぶ». Natalie. 2013 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 30-ին.
  18. アイドルのいる暮らし.
  19. Get News (2012 թ․ հուլիսի 18). «百田夏菜子 中学校でマットを借りてストレッチし、えび反りジャンプ». Excite News. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 31-ին.
  20. «進化するアイドル ももクロが凄いワケ» (Japanese). hotexpress. 2011 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. «ももクロ東京タワーで「オレンジノート」アカペラ大合唱» (Japanese). Natalie. 2011 թ․ հուլիսի 31. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  22. «ファッションショー!お悩み解決!ももクロ女祭り大成功». Natalie. 2012 թ․ դեկտեմբերի 13.
  23. «ももクロ・百田のエビ反り失敗がツイッターで話題「調子のって反りすぎた」». My Navi News (Japanese). 2013 թ․ հոկտեմբերի 5.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  24. «NEWSポストセブン|「ももクロ・百田夏菜子は長嶋茂雄である」 その理由は?» (Japanese). 2013 թ․ հոկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 30-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  25. Ohta Publishing. «ももクロ百田夏菜子 秋ツアーでの「エビ反りジャンプ失敗事件」を振り返る». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 31-ին.
  26. «ココ☆ナツ». Официальный блог Канако Момоты (Momoiro Clover Z) (Japanese). Վերցված է 2013 թ․ օգոստոսի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  27. «公式サイト プロフィール» (Japanese). Stardust Promotion. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  28. 28,0 28,1 28,2 「ももクロ夏のバカ騒ぎSummer Dive 2012 Tour」公式ツアーパンフレット (Japanese). Stardust Promotion. 2012 թ․ հունիսի 17. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  29. «一つの夢☆». でこちゃん日記 (Japanese). Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  30. «ももクロ百田夏菜子の得意科目は数学 学年2位になったことも» (Japanese). 夕刊ガジェット通信. 2012 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  31. Momoiro Clover Z Momoclo Club (ռադիոհաղորդում)։ սեպտեմբերի 9, 2012. Nippon Broadcasting System

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանակո Մոմոտա» հոդվածին։