Կաղապար:Օրվա հոդված/Փետրվարի 29, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված

«Այս հրաշալի կյանքը» (անգլ.՝ It's a Wonderful Life), ռեժիսոր Ֆրենկ Կապրայի 1946 թվականին նկարահանած ամերիկյան ֆիլմ: Սցենարի հիմքում ամերիկացի գրող Ֆիլիպ Վան Դորեն Ստերնի «Ամենամեծ նվերը» ստեղծագործությունն է: Պրեմիերան կայացել է 1946 թ. դեկտեմբերի 20-ին Նյու Յորքում:

Ֆիլմի գլխավոր հերոսը Ջորջ Բեյլին է, ում մարմնավորել է այդ ժամանակների հայտնի դերասան Ջեյմս Ստյուարտը: Ջորջը տարեմուտին ունենում է բազմաթիվ խնդիրներ` հայտնվելով անելանելի իրավիճակում, որի հիմնական պատճառը իր ընկերության խոշոր գումարի կորուստն է: Նրան որպես օգնական երկիր է առաքվում մի հրեշտակ, ով օգնում է Ջորջին դուրս գալ այդ իրավիճակից:

ԱՄՆ-ում ֆիլմը արդեն երկար տարիներ ավանդաբար ցուցադրվում է հեռուստատեսությամբ Ամանորյա տոներին (ինչպես օրինակ նախկին Խորհրդային Միության երկրներում «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ» ֆիլմը): շարունակել...