Ամենամեծ նվերը
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ամենամեծ նվերը», ամերիկացի գրող Ֆիլիպ Վան Դորեն Ստերնի կարճ պատվածք, գրված 1943 թվականին:
Գրվածքի հիման վրա ռեժիսոր Ֆրենկ Կապրան 1946 թվականին նկարահանել է «Այս հրաշալի կյանքը» ֆիլմը:
Բովանդակություն |
Սյուժեն [խմբագրել]
Պատմության հերոսը Ջորջ Պրատ անունով մի մարդ է, ով դժգոհ է իր կյանքից և, ունենալով խնդիրներ, մտածում է ինքնասպան լինել: Նա կանգնած է լինում մի կամուրջի վրա և հենց այդ պահին իրեն է մոտենում լավ հագնված, բայց տարօրիանկ մի անձնավորություն, և նրանք զրույցի են բռնվում: Ջորջը նրան պատմում է, որ ավելի լավ կլիներ, եթե ինքը երբեք ծնված չլիներ: Խորհրդավոր անծանոթն ասում է, որ նրա ցանկությունը կատարվել է ...
Փաստեր [խմբագրել]
- «Ամենամեծ նվերը» պատմվածքը գրվել է 1943 թվականի նոյեմբերին: Սակայն գրքի տպագրությունը չի հաջողվել, և Ֆիլիպ Վան Դորեն Ստերնը որոշել է դարձնել այն ուղղակի Սուրբ Ծննդյան նվեր քարտ (ընդամենը 24 էջ[1]) և 1943 թվականի դեկտեմբերին փոստով 200 պատճեններ ուղարկել է իր ընտանիքին և ընկերներին[2]:
- Պատմությունով հետաքրքրվում է RKO կինոընկերության աշխատակից Դավիթ Հեմպստիդը, ով այն ցույց է տալիս հոլիվուդյան դերասան Քերի Գրանտի գործակալին, և RKO Pictures-ը 10 000 դոլարով 1944 թվականի ապրիլին գնում է գրվածքի էկրանավորման թույլտվությունը: Ընկերությունը փորձում է սցենար գրել գրվածի հիմքով, սակայն գրված 3 սցենարներն էլ անհաջող են լինում և Քերի Գրանտը արդյունքում նկարահանվում է մեկ այլ Ամանորյա ֆիլմում` «Եպիսկոպոսի կինը».[3], իսկ 1945 թվականին Ֆրենկ Կապրայի ընկերությունը գնում է էկրանավորման իրավունքը նույնպես 10,000 դոլլարով և պատմությունը փոփոխվում է` հարմարացվելով որպես ֆիլմի սցենար.
Արտաքին հղումներ [խմբագրել]
կայք գրվածքի աուդիո ֆայլ բեռնելու համար(անգ.)
Ֆիլիպ Վան Դորեն Ստերն, "Մեծագույն նվերը" sendaframe.com կայքում (անգ.)
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ http://www.film.com/movies/whats-the-big-deal-its-a-wonderful-life-1946#fbid=FuV9VPBoM2t
- ↑ Ervin, Kathleen A. Some Kind of Wonderful. Failure Magazine (n.d.). Retrieved: June 2, 2007.
- ↑ http://failuremag.com/index.php/feature/article/its_a_wonderful_life/
Տես նաև [խմբագրել]
«Այս հրաշալի կյանքը» ֆիլմ