Ֆիլիպ Վան Դորեն Ստերն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆիլիպ Վան Դորեն Ստերն (անգլերեն Philip Van Doren Stern, սեպտեմբերի 10, 1900-հուլիսի 29, 1984) ամերիկացի գրող, սրբագրիչ, ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի պատմաբան։

Նրա «Ամենամեծ նվերը» ստեղծագործության հիման վրա ռեժիսոր Ֆրենկ Կապրայի 1946 թվականին նկարահանած «Այս հրաշալի կյանքը» ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել և մինչ օրս համարվում է ԱՄՆ-ում ամենասիրված ֆիլմերից մեկը։