Կաղապար:Օրվա հոդված/Նոյեմբերի 20, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Միացյալ Թագավորություն ֆիզիկական քարտեզ
Միացյալ Թագավորություն ֆիզիկական քարտեզ

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, սուվերեն պետություն է Արևմտյան Եվրոպայում։

Երբեմն կոչվում է Միացյալ Թագավորություն, սկսած 1706 թ.՝ Մեծ Բրիտանիա։ Երկիրը ներառում է Մեծ Բրիտանիա կղզին, Իռլանդիա կղզու հյուսիս-արևելքը և բազմաթիվ փոքրիկ կղզիներ: Հյուսիսային Իռլանդիան Միացյալ Թագավորության միակ հատվածն է որ սահմանակից է մեկ այլ սուվերեն պետության՝ Իռլանդիայի հանրապետության հետ: Միացյալ Թագավորությունը բացի այս ցամաքային սահմանից մյուս կողմերից շրջապատված է Ատլանտյան օվկիանոսով, Հյուսիսային ծովով, Անգլիական նեղուցով և Իռլանդական ծովով:

Միացյալ Թագավորությունը ունիտար պետություն է, որը գործում է սահմանադրական միապետություն և պառլամենտական համակարգ կառավարման համապատասխան: Կառավարության նստավայրն է մայրաքաղաք Լոնդոնը:

Դա մի երկիր է իր սեփական իրավական համակարգով և բաղկացած է չորս երկրներից` Անգլիա, Հյուսիսային Իռլանդիա, Շոտլանդիա և Ուելս: Վերջին երեք երկրներին տարբեր հզորության վարչական կառավարման իրավունք է տրված իրենց մայրաքաղաքներում` Բելֆասթ, Էդինբուրգ և Կարդիֆ համապատասխանաբար: Միացյալ Թագավորությունը զարգացած երկիր է ՀՆԱ-ի ցուցանիշով աշխարհում յոթերորդն է և ութերորդն է իր գնողունակությամբ: Այն 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբում այն աշխարհի ամենաարդյունաբերական երկիրն էր և ամենաազդեցիկը միջազգային հարաբերություններում շարունակել...