Կաբարե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաբարե (ֆր.՝ cabaret, բառացի՝ փոքր գինետուն), բեմահարթակով փոքր ռեստորան, ուր կազմակերպվում են զվարճալի համերգ-ներկայացումներ։

Կաբարեներ ստեղծվել են XIX-րդ դարի 80-ական թթ., Փարիզում։ Մոնմարտրի արտիստական սրճարաններում հանպատրաստից ելույթ են ունեցել դերասաններ, երաժիշտներ, բանաստեղծներ. կարդացվել են ոտանավորներ, խաղացվել երգիծական տեսարաններ, երգվել օրվա հուզող հարցերին նվիրված քառյակներ։ Ծրագիրը վարել է կոնֆերանսիեն։ Ավելի ուշ, այլ երկրների կաբարեների բեմահարթակներում սկսել են ելույթ ունենալ նաև էստրադայի պրոֆեսիոնալ արտիստներ՝ նախապես մշակված ծրագրով։

Ռուսաստանում մեծ համբավ են վայելել 1908թ-ին Մոսկվայում «Չղջիկ»,Պետերբուրգում «Ծուռ հայելի» կաբարեները։

Commons-logo.svg
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png