Ծվծվուկ անապատային
Ծվծվուկ անապատային | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
Ընտանիք | Մեխակազգիներ (Caryophyllaceae) |
Ենթաընտանիք | Մեխակայիններ (Caryophylloideae) |
Տրիբա | Sileneae |
Ցեղ | Ծվծվուկ (Silene) |
Տեսակ | Ծվծվուկ անապատային (S. eremitica) |
Միջազգային անվանում | |
Silene eremitica |
Ծվծվուկ անապատային (լատին․՝ Silene eremitica), մեխակազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բազմամյա բույս է, որի բարձրությունը 30-80 սմ է։ Բաժակը, որը մերկ է, ունի 8-10 մմ երկարություն։ Պտղակիրը՝ կարպոֆորը, ավելի քան երկու անգամ բաժակից կարճ է։ Պսակաթերթերը դեղնավուն-կանաչավուն են և առանց պսակակցի[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի է Երևանի (Արարատ ավանի և Ազատի ջրամբարի շրջակայք) և Մեղրու ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Հյուսիսարևելյան Անատոլիայում և Հյուսիսային Իրանում[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-1100 մ բարձրությունների վրա, չոր լանջերին, աղակալած ճահիճներում, կիսաանապատում։ Ծաղկում է մայիս ամսին, պտղակալում՝ հունիսին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վտանգված տեսակ է։ Հայտնի են 2 փոքրիկ պոպուլյացիա։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, իսկ բնակության շրջանի մակերեսը 500 կմ²-ից է պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Արարատի ճահիճները Հայաստանի Կառավարության 2008 թվականի որոշման համաձայն ընդգրկվել են բնության հուշարձանների ցանկում, որպես «Աղակալած ճահճուտ», սակայն պահպանության ուղղությամբ կոնկրետ գործողություններ դեռ չեն իրականացվում[1]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
|
|