Ծվծվուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծվծվուկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Մեխակազգիներ (Caryophyllaceae)
Ենթաընտանիք Մեխակայիններ (Caryophylloideae)
Տրիբա Sileneae
Ցեղ Ծվծվուկ (Silene)
L., 1753

Ծվծվուկ (լատին․՝ Silene), ծտի փլավ, կաթնիկ, մեխակազգիների (Caryophyllaceae) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը կանգուն է, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձրանում է՝ մինչև 70 սմ։ Տերևները հակադիր են, ամբողջական, գծաձև կամ նշտարաձև, մազմզուկապատ։ Ծաղկաբույլը՝ ողկուզանման, գլխիկանման, վահանանման և այլն, ծաղիկները՝ երկսեռ, հազվադեպ՝ միասեռ, միատուն կամ երկտուն, սպիտակ, վարդագույն, դեղնականաչավուն։ Ծաղկում է ապրիլ-օգոստոսին։ Պտուղը եռաբուն տուփիկ է։ Սերմերը տափակ երիկամաձև են։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է ստորին լեռնայինից մինչև ենթալպյան գոտու քարքարոտ լանջերին, թփուտներում, անտառեզրերին, մարգագետիններում և այլն, աղբոտում է ցանքերը։ Որոշ տեսակներ՝ ծվծվուկ Թալիշի (Տ. talyschensis) և ծվծվուկ Տատյանայի (Տ. tatjanae) և այլն, բնաշխարհիկներ են։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են սապոնիններ, վիտամիններ C, E, կարոտին (A-նախավիտամին են) և այլն։ Պատրաստուկներն օգտագործվում են որպես խորխաբեր միջոց, «կարմիր քամի» հիվանդության ժամանակ և այլն։ Որոշ տեսակների մատղաշ ընձյուղներն ու տերևներն օգտագործվում են սննդի մեջ, իսկ որոշ տեսակներ մշակվում են որպես գեղազարդիչ բույս։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է մոտ 450[1]. (այլ տվյալներով՝ 400), ՀՀ-ում՝ 33 տեսակ՝

  • ծվծվուկ ավազուուային (Տ. arenosa),
  • ծվծվուկ արարատյան (Տ. araratica),
  • ծվծվուկ Սիսիանի (Տ. sisianica),
  • ծվծվուկ թավածաղիկ (Տ. lasiantha),
  • ծվծվուկ լայնատերեվ (Տ. latifolia) և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծվծվուկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծվծվուկ» հոդվածին։