Ծաղրուծանակ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծաղրուծանակ
ֆր.՝ Ridicule
Երկիր Ֆրանսիա
Ժանրկինոկատակերգություն, պատմական ֆիլմ և դրամա
Թվական1996 և ապրիլի 3, 1997[1]
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորՊատրիս Լեկոնտ[2][3][4][…]
ՊրոդյուսերՖրեդերիկ Բրիյոն, Ֆիլիպ Կարկասոն և Ժիլ Լեգրան
Սցենարի հեղինակՌեմի Ուոթերհաուս
ԴերակատարներՇառլ Բեռլեն[2][4][5][…], Ժան Ռոշֆոր[4][6][7][…], Ֆանի Արդան[2][4][6][…], Ժուդիտ Գոդրեշ[4][6][7][…], Բերնար Ժիրոդո[2][6][7][…], Ալբերտ Դելպի[6][7][8], Անտոնին Լեբա-Ժոլի[6], Բեռնար Դերան[6][7], Կառլո Բրանդտ[6][7], Ֆաբրիս Էբերհարդ[6], Ժակ Մատու[6][7], Լորեն Վալո[6], Մարի Պիյե[6], Մորիս Շևիթ[6], Ֆիլիպ դյու Ժաներան[6], Ֆիլիպ Մանիան[6][7], Յուրբեն Կանսելիե[6], Ժակ Ռոման, Լյուսիեն Պասկալ և Միրաբել Քըրքլենդ
ՕպերատորՏիերի Արբոգաստ
ԵրաժշտությունԱնտուան Դյուամել
ՄոնտաժԺոել Աշ
Պատմվածքի վայրՖրանսիա
Տևողություն102 րոպե

«Ծաղրուծանակ» (ֆր.՝ «Ridicule»), 1996 թվականին  ֆրանսիացի ռեժիսոր Պատրիս Լեկոնտի նկարահանած գեղարվեստական ֆիլմ, սցենարի հեղինակը Ռեմի Ուոթերհաուզն է։

Ֆիլմը ստացել է 12 «Սեզար» կինոմրցանակ և ճանաչվել է 1996 թվականի լավագույն ֆրանսիական ֆիլմ[9]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները ծավալվում են Ֆրանսիայում՝ Լյուդովիկոս XVI թագավորի կառավարման ժամանակաշրջանում։ Դուքս դը Մալավուան ժամանում է Վերսալ՝ հուսալով թույլտվություն ստանալ ճահճացած հողերի չորացման համար, որոնք բազմաթիվ աղքատ գյուղացիների հիվանդությունների պատճառ են հանդիսանում։ Դքսի կողմից ներկայացված աշխատանքների ինժեներական նախագիծը պալատականների շրջանում հավանության չի արժանանում և դուքսը փորձում է անձնապես հանդիպել թագավորի հետ՝ օգտագործելով արքունիքում հայտնի մի տիկնոջ հետ ունեցած իր սիրային կապը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շառլ Բերլեն՝ դուքս Գրեգուար Պոնսլյուդոն դը Մալավուա, ինժեներ-հիդրոգրաֆ
  • Ֆանի Արդան՝ դքսուհի դը Բլայակ
  • Ժան Ռոշֆոր՝ դուքս դը Բելգարդ
  • Ժյուդիտ Գոդրեշ՝ Մաթիլդա դը Բելգարդ
  • Բեռնար Ժիրոդո՝ աբբա դը Վիլկուր
  • Կառլո Բրանդտ՝ շեվալիե դը Միլետել
  • Ուրբեն Կանսելիե՝ Լյուդովիկոս XVI
  • Բրունո Զանարդի՝ Պոլ, խուլ ու համր սպասավոր
  • Ալբեր Դելպի՝ բարոն դը Գերե
  • Ժակ Մատու՝ աբբա դը լ’ Էպե

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ
  • BAFTA մրցանակ՝ լավագույն ոչ անգլալեզու ֆիլմ
  • «Սեզար» մրցանակ՝ լավագույն ռեժիսուրայի համար (Պատրիս Լեկոնտ)
  • «Սեզար» մրցանակ՝ լավագույն ֆիլմի համար (Պատրիս Լեկոնտ)
  • «Սեզար» մրցանակ՝ լավագույն կոստյումներ աշխատանքի համար
  • «Սեզար» մրցանակ՝ լավագույն բեմանկարչի համար
  • Դավիդ դի Դոնաթելո մրցանակ՝ լավագույն արտասահմանյան ֆիլմի համար (Պատրիս Լեկոնտ)
  • Ոսկե Հյուգո՝ Չիկագոյի միջազգային կինոփառատոնում որպես լավագույն ֆիլմ (Պատրիս Լեկոնտ)
  • «Լյումիեր» մրցանակ՝ լավագույն ֆիլմի համար (Պատրիս Լեկոնտ)
  • «Լյումիեր» մրցանակ՝ լավագույն տղամարդու դերի համար (Շառլ Բերլեն)
  • «Լյումիեր» մրցանակ՝ լավագույն կանացի դերի համար (Ֆանի Արդան)
  • ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհուրդի կողմից՝ օտար լեզվով լավագույն ֆիլմի համար
  • Լոնդոնյան կինոքննադատների մրցանակ՝ օտար լեզվով լավագույն ֆիլմի համար
  • Ռադիոընկերության կինոքննադատների ասոցիացիայի մրցանակ՝ օտար լեզվով լավագույն ֆիլմի համար
  • Ֆլորիդայի կինոքննադատների համայնքի մրցանակ՝ օտար լեզվով լավագույն ֆիլմի համար
  • Կանզասի կինոքննադատների համայնքի մրցանակ՝ օտար լեզվով լավագույն ֆիլմի համար
  • Սան Դիեգոյի կինոքննադատների համայնքի մրցանակ՝ օտար լեզվով լավագույն ֆիլմի համար
Անվանակարգեր
  • «Օսկար» մրցանակ՝ օտար լեզվով լավագույն ֆիլմի համար
  • Կաննի կինոփառատոնի՝ ոսկե արմավենի (Պատրիս Լեկոնտ)
  • «Սեզար» մրցանակ՝ լավագույն ինքնատիպ սցենարի համար (Ռեմի Ուոթերհաուզ)
  • «Սեզար» մրցանակ՝ լավագույն տղամարդու դերի համար (Շառլ Բերլեն)
  • «Սեզար» մրցանակ՝ երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերի համար (Բերտրան Ժիրորդո)
  • «Սեզար» մրցանակ՝ երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերի համար (Ժան Ռոշֆոր)
  • «Սեզար» մրցանակ՝ լավագույն օպերատորական աշխատանքի համար (Տիերի Արբոգաստ)
  • «Սեզար» մրցանակ՝ լավագույն մոնտաժի համար
  • «Սեզար» մրցանակ՝ լավագույն հնչյունային օպերատորի համար
  • «Սեզար» մրցանակ՝ լավագույն երաժշտության համար
  • «Ոսկե գլոբուս» մրցանակ՝ օտար լեզվով լավագույն ֆիլմի համար
  • «Սպուտնիկ» մրցանակ՝ օտար լեզվով լավագույն ֆիլմի համար (Պատրիս Լեկոնտ)
  • «Սպուտնիկ» մրցանակ՝ կոստյումների լավագույն ձևավորման համար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.kinokalender.com/film1882_ridicule-von-der-laecherlichkeit-des-scheins.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://stopklatka.pl/film/smiesznosc
  3. http://www.imdb.com/title/tt0117477/
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=14661.html
  5. http://www.filmaffinity.com/en/film840528.html
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 http://www.imdb.com/title/tt0117477/fullcredits
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 http://www.telerama.fr/cinema/films/ridicule,40491.php
  8. http://www.virtual-history.com/movie/film/197/ridicule
  9. «Ridicule résultats annoncés» (ֆրանսերեն). AlloCiné. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]