Խռնդատ հիանալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խռնդատ հիանալի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խլածաղկազգիներ (Scrophulariaceae)
Ցեղ Խռնդատ (Verbascum)
Տեսակ Խռնդատ հիանալի (V. formosum)
Միջազգային անվանում
Verbascum formosum

Խռնդատ հիանալի (լատին․՝ Verbascum formosum), խլածաղկազգիների ընտանքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակ թաղիքային թավոտությամբ մոնոկարպիկ բույս է, որն ունի 1 մ բարձրությամբ ցողուն։ Վարդակային տերևները երկարավուն են, ցողունայինները՝ ձվաձև, սեպաձև, կարճ կոթերով կամ նստադիր։ Ծաղկաբույլը երկար հասկանման ողկույզ է։ 3-6 սմ տրամագծով պսակը մեծ է և դեղին, մեջտեղում մեծ, սև, մանուշակագույն պուտով[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Իջևանի (Չինչին, Կողբ, Այգեպար, Մոսես, Կալաչա, Նոյեմբերյան, Հաղթանակ գյուղերի շրջակայք) ֆլորիստիկական շրջանում։ Աճում է նաև Դաղստանում, Կենտրոնական և Արևելյան Անդրկովկասում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 600-1000 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին, ժայռերի միջև, ճանապարհների մոտ, անտառներում, բացատներում։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խռնդատ հիանալի» հոդվածին։