Խլածաղկազգիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խլածաղկազգիներ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթաթագավորություն  Viridiplantae
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խլածաղկազգիներ (Scrophulariaceae)
Juss., 1789

Խլածաղկազգիներ (լատին․՝ Scrophulariaceae), երկշաքիլավոր բույսերի ընտանիք։ Հիմնականում բազմամյա խոտաբույսեր են, կիսաթփեր, հազվադեպ՝ թփեր։ Տերևները պարզ են, ամբողջական կամ փետրաձև, հերթադիր կամ հանդիպակաց։ Ծաղիկները երկսեռ են, անկանոն, երբեմն համարյա կանոնավոր։ Առէջքները 4-ն են կամ 2-ը, հազվադեպ՝ 5-ը։ Վարսանդը երկբուն է, վերնադիր։ Պտուղը տուփիկ է կամ հատապտուղ։ Հայտնի է մոտ 3 000 տեսակ՝ տարածված ամբողջ երկրագնդում։ Հայաստանում աճում են հիմնականում նախալեռնային, լեռնային և անտառային գոտիներում։ Կան կիսամակաբույծ տեսակներ, որոնք աճելով մարգագետիններում, իջեցնում են կերաբույսերի արժեքը։ Խլածաղկազգիների որոշ տեսակներ պարունակում են բարդ գլյուկոզիդներ, որոշները թունավոր են։ Մատնոցուկը (լատին․՝ Digitalis purpureae) արժեքավոր դեղաբույս է և լայնորեն կիրառվում է դեղագործության մեջ։ Առանձին տեսակներ դեկորատիվ են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 54
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խլածաղկազգիներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խլածաղկազգիներ» հոդվածին։