Խռնդատ Մեղրու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խռնդատ Մեղրու
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խլածաղկազգիներ (Scrophulariaceae)
Ցեղ Խռնդատ (Verbascum)
Տեսակ Խռնդատ Մեղրու (V. megricum)
Միջազգային անվանում
Verbascum megricum

Խռնդատ Մեղրու (լատին․՝ Verbascum megricum), խլածաղկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

30-40 սմ բարձրությամբ երկամյա բույս է, որի ծաղկաբույլը ողկուզանման է։ Դեղին պսակի տրամագիծը 12–18 մմ է։ Արմատամերձ վարդակի տերևները սպիտակ են, թաղիքե թավոտությամբ, քնարաձև, աստիճանաբար դեպի հիմքը փոքրացնող սեգմենտներով, նեղ ատամնավոր, խավոտ կոթունով[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում տարածված է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Մեղրի, Ալդարա, Շվանիձոր, Նյուվադի գյուղերիի շրջակայք)։ Աճում է նաև Նախիջևանում և Հյուսիսարևմտյան Իրանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծովի մակարդակից 600-1700 մ բարձրությունների վրա, պիստակենու և կաղնու-գիհու նոսրանտառներում, շիբլյակում, ավազային կիսաանապատում, չոր քարքարոտ լանջերին։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խռնդատ Մեղրու» հոդվածին։