Խորեն Միքայելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորեն Միքայելյան
Ծնվել էհոկտեմբերի 11, 1988(1988-10-11)[1] (35 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտություներաժիշտ, կոմպոզիտոր և կիթառահար
Գործիքներջութակ և կիթառ
ԱշխատավայրՆաիրի (ռոք խումբ)
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան (2005), Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2010)

Խորեն Գոռի Միքայելյան (հոկտեմբերի 11, 1988(1988-10-11)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժիշտ, կիթառահար, կոմպոզիտոր, «Scream of silence» և «Նաիրի» ռոք խմբի հիմնադիրներից մեկը[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաիրի խումբ, Խորեն Միքայելյան՝ աջից երկրորդը

Խորեն Միքայելյանը ծնվել է 1988 թվականի հոկտեմբերի 11-ին Երևանում։ Փոքր տարիքից նվագել է ջութակ[3]։ 2005 թվականին ավարտել է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցի ջութակի բաժինը։ 2002 թվականից հաճախել է նաև Ալեքսանդր Սպենդարյանի անվան երաժշտական դպրոցի փողային բաժինը։ Խորենը կիթառ սկսել է նվագել 2004 թվականից, իսկ մեկ տարի անց՝ Վլադիմիր Հովհաննիսյանի և Սարգիս Հովակիմյանի հետ հիմնադրել է «Scream of silence» ռոք խումբը։

Խորեն Միքայելյանը 2005-2010 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փողային բաժնում։ 2007 թվականին նա Արտաշես Դարբինյանի և Արտավազդ Բաղդասարյանի հետ հիմնադրել է «Նաիրի» ռոք խումբը, որի կիթառահարը հենց ինքն էր[4]։ 2010-2012 թվականներին ծառայության է անցել Հայաստանի պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի զինվորականնվագախմբում։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Խորեն Միքայելյանը Մոսկվայում մասնակցել է «Մնոգոլիկայա գիտառա» (ռուս.՝ «Многоликая гитара») միջազգային մրցույթ-փառատոնին, որտեղ գրավել է 2-րդ տեղը և արժանացել դափնեկրի[5]։

2018 թվականի դեկտեմբերի 17-ին նա մասնակցել է «Yamaha E-Band Competition» մրցույթին, գրավել 1-ին տեղը[6] և ստացել թանկարժեք էլեկտրական կիթառ, դիպլոմ և հուշանվերներ, ինչպես նաև մրցույթի «Լավագույն կիթառահար» անվանակարգումը[7]։ Խորեն Միքայելյանը մրցույթում ներկայացել է «Թաթարբորակի» ստեղծագործությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Խորեն Միքայելյանի մասին AV Production կայքում
  2. «AV Production - Խորեն Միքայելյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.
  3. «Վերջինը չլինի». ImYerevan.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.
  4. «AV Production - Նաիրի». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.
  5. «PanARMENIAN.Net - Mobile». www.panarmenian.net. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.
  6. LLC, Helix Consulting. «Yamaha E-Band Competition 2018-ում լավագույն կիթառահար է ճանաչվել Հայաստանի ներկայացուցիչը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.
  7. «Հայ կիթառահարը լավագույնն է ճանաչվել Yamaha E-Band Competition մրցույթում». Sputnik Armenian. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]