Խորեն Մարտիրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Խորեն Մարտիրոսյան
Ծնվել է1914
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1941)
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ

Խորեն Բախշիի Մարտիրոսյան (1914, Բաքու, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1972): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորեն Մարտիրոսյանը ծնվել է 1914 թվականին Բաքվում, նավթագործ բանվորի ընտանիքում։ 1919 թվականին ընտանիքով տեղափոխվել են Գորիսի շրջանի Շինուհայր գյուղը։ 1938 թվականին ավարտել է Գորիսի գյուղատնտեսական տեխնիկումը, աշխատանքի անցել Շինուհայրի դպրոցում, դասավանդել է պատմություն։ 1938-1941 թվականներին սովորել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում[1]։

Հայրենական պատերազմի տարիներին Մարտիրոսյանը ծառայել է 224-րդ դիվիզիայում, որպես հրետանային մարտկոցի քաղղեկի տեղակալ։ 1941 թվականի դեկտեմբերին մասնակցել է Ղրիմի պաշտպանության մարտերին։ 1942 թվականի հոկտեմբերին Ստալինգրադի մատույցներում Մարտիրոսյանի դիվիզիան առաջադրանք ստանալով պաշտպանել է «Բարիկադ» գործարանը, իսկ մեր զորամասերն ավարտին են հասցրել գերմանաֆաշիստական զորքերի շրջափակումն ու ջախջախումը։ Այնուհետև Մարտիրոսյանը մասնակցել է Կուրսկ-Օրյոլի աղեղի անցման, Կարպատների ազատագրման մարտերին, որպես դասակի հրամանատար։ Կուրսկ-Օրյոլի ուղղությամբ մեր զորքերի տարած փայլուն հաղթանակի համար Մարտիրոսյանը պարգևատրվել է «Խիզախության համար» մեդալով։ Դնեստրի անցման մարտական գործողությունների համար արժանացել է Կարմիր աստղի շքանշանի, Լվովի և Յասիի ուղղությամբ մղված մարտերում (1944) ստացել է Փառքի երրորդ աստիճանի, իսկ Կարպատներում՝ Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշաններ[1]։

1945 թվականին Մարտիրոսյանը վերադարձել է հայրենի Շինուհայր և երկար տարիներ գլխավորել տեղի միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվի աշխատանքը, դասավանդել պատմություն և աշխարհագրություն։ 1972 թվականին նրան շնորհվել է հանրապետության վաստակավոր ուսուցչի պատվավոր կոչում[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1972)
  • «Խիզախության համար» մեդալ
  • Կարմիր աստղի շքանշան
  • Փառքի երրորդ աստիճանի շքանշան
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]