Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 842 բնակիչ, որից 397 տղամարդ և 445 կին, մեծամասնությունը հայեր, կան նաև ադրբեջանցիներ։ 2014 թվականի տվյալներով, գյուղում ապրում էր 635 մարդ, որից 308 տղամարդ և 327 կին։
Գյուղը գտնվում է պատմական Հայաստանի Գուգարք նահանգիԾոբոփոր գավառում։ Այնտեղ էր գտնվում նաև Խոժոռնի պատմական ամրոց-բնակավայրը, որտեղ պահպանվել են 11-րդ դարի` հայերեն արձանագրություններով եկեղեցիները։ Գյուղի շրջակայքում պահպանվել են նաև բազմաթիվ խաչքարեր։ Խոժոռնի բերդը գտնվում է գյուղի հարավային կողմի բարձր բլուրի վրա, որից պահպանվել են միայն պարսպի մնացորդները։ Բերդի տարածքից ներքև մի ուրիշ բլրի վրա կա միանավ եեղեցի։ Տեղաբնիկներն այն անվանում են «Դդողան»։ Գյուղի արևմուտքում գտնվող հին գերեզմանոցում էլ պահպանվել է վերը հիշատակված հայերեն արձանագրություններով կիսաքանդ եկեղեցին։ Գյուղի եկեղեցիները կառուցվել են 11-ից 13-րդ դարերում[3]։