Խարույկ վառել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խարույկ վառել
անգլ.՝ To Build a Fire
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրարկածային
Ձևպատմվածք
ՀեղինակՋեկ Լոնդոն
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուամերիկյան անգլերեն
ՏեսարանՅուկոն և Կանադա
Հրատարակվել էմայիսի 29, 1902

«Խարույկ վառել» (անգլ.՝ To Build a Fire), հայտնի ամերիկացի գրող Ջեկ Լոնդոնի պատմվածքը[1], որի հայտնի տարբերակը հրապարակվել է 1908 թվականին։

Ավելի վաղ՝ 1902 թվականին, Ջեկ Լոնդոնը պատմվածքը հրատարակել է մեկ այլ ավարտով։ Համեմատելով պատմվածքի երկու տարբերակները՝ կարելի է դիտարկել գրողի գրական կարողությունների զարգացման ընթացքը։

Այս պատմվածքը բնության հետ մարդու հակամարտության վառ օրինակ է, որում Ջեկ Լոնդոնը պատկերել է իր կյանքը Յուկոնի տարածքում։

1908 թվականի տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսը ճանապարհորդում է Յուկոնի արահետներից մեկով մի շատ ցուրտ օր (-75 °F/-59 °C) իր շան ուղեկցությամբ։ Ցուրտը չի խանգարում ճանապարհորդին, որը նորեկ է Յուկոնում, և որը նախատեսում է հանդիպել իր ընկերների հետ ժամը վեցին հին ավտոկայանատեղում։ Նա գնում է առվի երկայնքով՝ գիտակցելով բնական թակարդների վտանգը, որոնք ստեղծում են լեռնային ստորգետնյա վտակները, քանի որ նման սառնամանիքին թրջվելը նշանակում է իրական մահ։ Շարունակելով իր ճանապարհը՝ մինչև ծնկներն ընկնում է ջրի մեջ։ Նա հիշում է ծերունուն, որն իրեն զգուշացրել էր, որ ոչ ոք չպետք է միայնակ ճանապարհորդի Քլոնդայքում, եթե ջերմաստիճանը ցածր է -50 °F-ից (-46 °C

Ճանապարհորդը վախենում է և խարույկ է վառում իր հագուստը չորացնելու համար։ Ճանապարհորդը կրակը վառում է մի եղևնու տակ, որը ծածկված է ձյունով։ Նա պոկում է եղևնու ստորին ճյուղերը, որպեսզի լցնի կրակի մեջ, բայց իր անզգույշ շարժումներով թափահարում է ծառը, ու ձյունը թափվում է խարույկի վրա։ Տղամարդը փորձում է նոր խարույկ վառել՝ մտածելով, որ մի քանի մատներն արդեն վերջնականապես սառել են։ Կրակի բորբոքման մի քանի փորձերից հետո ճանապարհորդն այրում է լուցկու ամբողջ հատիկը․ նրա գլխում շանը սպանելու, իր ձեռքերը նրա մարմնի մեջ ընկղմելու գաղափար է ծնվում, որպեսզի ձեռքերը տաքացնի և փորձի նոր խարույկ վառել։ Բայց քանի որ ուժեղ ցուրտ է, մարդը չի կարող սպանել շանը. նա ի վիճակի չէ դուրս քաշել դանակը ցրտահարված ձեռքերով և շանը թույլ է տալիս հեռանալ։

Իր մեջ ջերմություն պահելու հուսահատ փորձ կատարելով՝ տղամարդը սկսում է վազել դեպի ճամբարը։ Սակայն, նա այլևս ուժ չունի և շուտով կանգ է առնում ու նստում։ Նա պատկերացնում է, որ իր ընկերները կարող են գտնել իր մահացած մարմինը ձյան մեջ։ Ջերմությունն աստիճանաբար լքում է նրան, և տղամարդը խոր քնի մեջ է ընկղմվում։ Շունը չի հասկանում, թե ինչու մարդը չի շարունակում ճանապարհը։ Երբ վրա է հասնում գիշերը, նա, զգալով  մահվան հոտը, վազում է ճամբար, որտեղ կային ուրիշ մարդիկ, ովքեր կարող են իրեն սնունդ և ջերմություն տալ։

Գլխավոր հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Խարույկ վառել» պատմվածքն ունի միայն երկու գլխավոր հերոս՝ մարդ ու շուն։ Չնայած ոմանք բնությունը համարում են երրորդ կերպար։ Այս պատմության մեջ բնությունը ներկայանում է որպես հակառակորդ՝ թշնամի, որի դեմ մարդը պայքարում է գոյատևման համար։ Սակայն, բնությունը չի կատարում որևէ մտածված արարք։ Հիմնական դերը խաղում է մարդկային հիմարությունը, որը հանգեցնում է մահվան։

Ստեղծագործության մյուս հերոսներն են ծերունին, որը փորձում է ճանապարհորդին զգուշացնել վտանգների մասին, ինչպես նաև ճանապարհորդողի ընկերները, որոնց հետ նա պետք է հանդիպեր ճանապարհորդության վերջում։

Կերպարների հարաբերությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

«Խարույկ»֊ի 1902 թվականի տարբերակում պատմության սկզբում երևում են գլխավոր հերոսն ու Ծծմբային գետակը։ Ծծմբային գետակի ծերունին նախազգուշացնում է գլխավոր հերոսին այդպիսի ցուրտ ջերմաստիճանում միայնակ ճանապարհորդելու վտանգի մասին, բայց լինելով անտեղյակ՝ գլխավոր հերոսը ծաղրում է ծերունու խորհուրդը։ Գլխավոր հերոսը անդրադառնում է ծերունու խորհրդին իր վախճանի վերաբերյալ և գիտակցում է, որ Ծծմբային գետակի ծերունին ճիշտ էր իր նախազգուշացման մեջ։

Մարդու և շան հարաբերություններին հետևում են ամբողջ պատմության ընթացքում։ Տղամարդը խիստ հսկողություն է իրականացնում շան նկատմամբ, ինչը Լոնդոնը հստակ նշում է։ Շունը գրեթե նման է տղամարդու ստրուկին[2]։ Ներկայացվում է, որ շունը տղամարդու առջևից գնում է և կատարում պատվերներ։ Այս երկուսի միջև չկա ֆիզիկական մտերմություն կամ կարեկցանք։ Տղամարդը շանը չի շոյում կամ նրան սիրալիր չի վերաբերվում։ Իրականում, տղամարդը ստիպում է շանը գնալ իրենից առաջ, երբ կասկածում է, որ սառույցը կկոտրվի։ Սա օգնում է կառուցել այն գաղափարը, որ տղամարդը կարծում է, որ բնությունը հակված է իրեն օգնելու[3]։ Տղամարդու փոխհարաբերություններն այս հարաբերությունների մեջ այն են, թե ինչպես է ընթերցողը հայտնաբերում տղամարդու անհատականությունն ու բնավորությունը։ Ներառելով շանը՝ հեղինակը տղամարդուն դարձնում է պակաս դուրեկան։ Նա դաժանորեն է վարվում շան նկատմամբ՝ ստիպելով շանը քայլել ծայրահեղ ջերմաստիճանում, իսկ վերջում նա փորձում է սպանել շանը՝ իր իսկ շահի համար։ Լոնդոնը շանը նույնիսկ նկարագրում է որպես իր «աշխատող ստրուկ»[4]։

Մինչ տղամարդը ճանապարհորդության ընթացքում շանը ընկալում է միայն որպես իր ստրուկ, շունը ընկալում է մարդուն որպես իր կարիքները ապահովող։ Շան կերպարը պատմության մեջ թույլ տվեց Լոնդոնին ցույց տալ բնության իմաստությունը մարդու ամբարտավանության վերաբերյալ, որն, ի վերջո, հանգեցնում է նրա կործանմանը[5]։ Դա անելը թույլ տվեց Լոնդոնին ցույց տալ, որ կենդանիները գոյատևում են բնազդով։ Մյուս կողմից, Լոնդոնը ցույց է տալիս, որ նույն բնազդների պակաս ունեցող տղամարդիկ, ինչպիսին պատմվածքի մարդն է, ձախողվում են և չեն գոյատևում[6]։

Թեմաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդն ընդդեմ բնության՝ պատմության գլխավոր թեման է։ Գլխավոր հերոսը որոշում է դիմակայել Յուկոն երկրամասի դաժանորեն ցուրտ ջերմաստիճանին, չնայած նրան զգուշացրել էր տարեց տղամարդը։ Կարճ պատմվածքում պատկերված է հերոսի կյանքի ու մահվան ճակատամարտը՝ միաժամանակ ընդգծելով կրակի կարևորությունը։

Պատմության մեջ լուսաբանված թեմաներից մեկը տղամարդու դատողության զգացողությունն է, որը հակադրվում է շան բնազդներին։ Ամբողջ պատմության ընթացքում Լոնդոնը ակնարկում էր, որ շունը գոյատևման ավելի շատ գիտելիքներ ունի, քան տղամարդը։ Դատողությունն ընդդեմ բնազդի թեման ակնհայտ է, երբ տղամարդը վառում է առաջին կրակը։ Մինչ շունը ցանկանում է մնալ կրակի մոտ, որպեսզի տաքանա, տղամարդը վճռական է շարունակելու շարժվել։ Շունն ավելի զգույշ է, քան տղամարդը, քանի որ շունը դժկամությամբ հետևում է մարդուն սառած գետի այն կողմում։

Գլխավոր հերոսի հուսահատությունը ակնհայտ է պատմության մեծ մասում։ Դա նկատելի է այն բանից հետո, երբ մարդն ընկնում է սառած գետը։ Ինքն իրեն փրկելու համար նա խառնվում է կրակ վառելու համար, բայց չափազանց զբաղված է իր գոյատևման մտահոգությամբ՝ նկատելու հսկայական ձյունը ծառի վրա, որի տակ նա կրակ վառեց։ Առաջին հրդեհը մարելուց հետո նրա հուսահատությունն ավելի է ընդգծվում, քանի որ նա կարծես թե ամեն ինչի պատրաստ է իր գոյատևման համար, այդ թվում՝ փորձելով սպանել իր շանը ջերմության համար և միանգամից օգտագործել իր բոլոր լուցկիները՝ թերևս վերջին փորձը կրակ վառելու։ Նրա գոյատևման հուսահատությունը և մահվան վախը նրան խուճապի են մատնում, ինչը հանգեցնում է նրա վերջնական մահվան, քանի որ նա պատմության վերջում սառչում է և մահանում[6]։

Համառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմության մեկ այլ ակնհայտ թեման համառությունն է։ Չնայած տղամարդը մի քանի սխալ է թույլ տալիս և՛ ոտքի, և՛ ձեռքերի մատների ցրտահարություն է ստանում, նա շարունակում է պայքարել գոյատևման համար։ Նա անտեսեց բոլոր այն նշանները, որոնք ցույց չեն տալիս այն գյուղը, ուր ինքը գնում էր։ Օրինակ՝ Լոնդոնը նկարագրեց. «Նա մեկ րոպեից ավելի չէր մերկացնում մատները և զարմանում էր՝ տեսնելով, որ դրանք թմրած են»[2]։ 60 վայրկյանից քիչ անց նրա մատները թմրած էին, ինչը ցույց էր տալիս, որ նրա համար չափազանց վտանգավոր է դրսում գտնվելը, այնուամենայնիվ, նա առաջ է ընթանում՝ չնայած դրա վտանգավոր լինելուն[7]։

Իմաստություն և փորձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմաստությունն ու փորձը մյուս կարևոր թեմաներից են, որոնք առկա է ամբողջ պատմության ընթացքում։ Լոնդոնը մեզ ամբողջ պատմության ընթացքում ցույց է տալիս, որ տղամարդը գիտելիքների պակաս ունի` Յուկոնում գոյատևելու համար[8]։ Բնազդներից ելնելով՝ շունը գիտեր, որ շատ ցուրտ է ձյան տակ ճանապարհորդելու համար։ Լոնդոնը գրել է. «Շունը ցավում էր, որ հեռացավ և նայեց դեպի կրակը»[9]։ Այս տողը մատնանշում է, որ շունը ուզում էր լինել կրակին մոտ։ Այնուամենայնիվ, անանուն հերոսը անտեսեց իր առաջ եղած բոլոր նշանները։ Նա գիտեր, որ ցուրտ է, բայց չէր գիտակցում, թե ինչ վտանգ է սպառնում իր կյանքին[10]։

Հիմարությունն ու գոռոզությունը անձնավորված են պատմության հերոսի մեջ։ Օրինակ՝ նա անցնում է ծայրաստիճան ցուրտ տարածքով միայնակ, չնայած որ առաջին անգամն էր։ Նա ծիծաղում է Ծծմբային գետակի ծերունու տված վճռական խորհուրդի վրա, քանի որ կարծում է, որ գիտի, թե ինչ է անում։ Այս գոռոզությունը հանգեցնում է նրան, որ գլխավոր դերը ինքն իրեն դնում է վտանգավոր դրության մեջ, որը կանխարգելելի էր։ Սկզբում նա կարծում է, որ դա ոչինչ է, և որ ամեն ինչ լավ կլինի։

Պատմության ավարտին նա մահանում է իր գոռոզության պատճառով։ Այս պատմության միջոցով Լոնդոնը ցույց է տալիս, թե ինչպես է տղամարդու վախճանը պայմանավորված նրա մարդկայնությամբ և մտքի բացակայությամբ, երբ գնում է այս ճանապարհորդությունը։ Նա նաև ցույց է տալիս, որ շունը գոյատևում է իր բնազդներին հետևելու պատճառով, ինչին տղամարդը ուշադրություն չի դարձնում[11][12]։ Մեծամտության մեկ այլ օրինակ է տեղի ունենում, երբ գլխավոր հերոսը անտեսում է հավանականությունը, որ կարող են լինել իրավիճակներ, որոնք նա չի կարող հաղթահարել։ Ծեր մարդը դա զգուշացնում է գլխավոր հերոսին և, կարծես, ավելի լավ է հասկանում բնական աշխարհը՝ հարգելով այն փաստը, որ կան որոշ իրավիճակներ, որոնք մարդը չի կարողանա վերահսկել։ Ծերունին միակը չէր, ով տեսնում է հերոսի հիմարությունը, շունը նույնպես նկատում է տղամարդու տեղանքի ու դրա խոչընդոտների մասին գիտելիքների պակասը այն բանից հետո, երբ նա չի կարողանում կրակը վառ պահել։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահը պատմության մեջ մեկ այլ թեմա է, ավելի կոնկրետ՝ խաղաղություն, որը կարող է հայտնաբերվել մահվան մեջ։ Լոնդոնը նախանշում է մարդու մահը պատմության սկզբում, ուստի զարմանալի չէ, որ տղամարդը մահանում է և ավելի մոտ է վերջին, նա հիշում է ցուրտն ու հին բնակչին, երբ ընդունում է իր ճակատագիրը։ Այնուամենայնիվ, Լոնդոնը մահը պատկերում է բոլորովին այլ կերպ։ Տղամարդը քուն է մտնում հանգիստ, խաղաղ, զերծ տառապանքներից և ցավերից։ Լոնդոնի կողմից հանգստացնող բառերի օգտագործումը խանգարում է ընթերցողին զգալ մեծ հակակրանք տղամարդու հանդեպ, քանի որ մահը մեղմ է և գթասրտորեն կանխատեսված, այլ ոչ թե տխուր։ Ի տարբերություն մահվան ավելի դրամատիկ պատկերների, Լոնդոնի պատկերումը բացահայտում է մահը որպես խաղաղ փախուստ իրականությունից և ցավերից։

Գլխավոր հերոսների մահվան նկարագրությունը կապված է եղել ես-ի հայտնաբերման հետ։ Մասնավորապես, երբ ինքնաբացահայտումը «նշանակալի հոգեկան հայտնագործություն չէ», քանի որ այն հանգեցնում է «պարզ ֆիզիկական հայտնագործության, որ ես-ը միայն մարմին է»[13]։

Անհատականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատականությունը մեկ այլ ընդհանուր թեմա է, որը Լոնդոնը պատկերում է։ Տղամարդը հույսը դնում է միայն իր վրա` Յուկոնով անցնելու համար։ Նա չի հավատում, որ ինքն օգնության կարիք ունի։ Այս թեման ևս կարող է կապված լինել տղամարդու դատաստանի և տղամարդու մեծամտության վերը նշված թեմաների հետ[14]։

1902 թվականի տարբերակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի վաղ հրատարակված տարբերակը առաջին անգամ տպագրվել է «Երիտասարդների ուղեկից» թերթում, 1902 թվականի մայիսի 29-ին[15]։ Չնայած այն տարբերվում է որոշ մանրամասներով, ընդհանուր կառուցվածքն ու պատմվածքը նման են միմյանց։ 1902 թվականի տարբերակում եղանակը այնքան էլ ցուրտ ու սարսափելի չէ, չկա շուն, որը հետևում է գլխավոր հերոսին, խարույկի կրակը չի մարում, իսկ մարդը (Թոմ Վինսենտ անունով) տառապում է միայն մշտական ցրտահարությունից և կենդանի է մնում՝ դառնալով թեև դեպրեսիվ, բայց իմաստուն մարդ։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խարույկ վառել (1927–1928) Կլոդ Օտանտ-Լարայի կարճամետրաժ ֆիլմն է[16][17]։
  • Խարույկ վառել (1969) նկարահանվել է Դեյվիդ Քոբհեմի կողմից, տղամարդը` Յան Հոգը, իսկ պատմողը` Օրսոն Ուելսը[18]։
  • Խարույկ վառել (2003) ֆրանսիական տարբերակ է, որում խաղում է Օլիվիե Պագեսը[19]։
  • Խարույկ վառել (2011) ամերիկյան տարբերակ՝ փոփոխված պատմությամբ[20]։
  • Խարույկ վառել (2016) անիմացիոն կարճամետրաժ կինոնկար, որի ռեժիսորն է Ֆքս Գոբին[21]։
  • Ցուրտ (2015) իսպանական կարճամետրաժ ֆիլմ, որը նկարահանվել է այս պատմության հիման վրա[22]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Джек Лондон. Сборник рассказов «Любовь к жизни» — изд. «Приокское книжное издательство», Тула, 1981. с.204 (с.206, 100 тыс.экз., худ. Н.А.Ращектаев)
  2. 2,0 2,1 London, Jack (1902 թ․ մայիսի 29). To Build a Fire (PDF).
  3. Fleissner, Jennifer (2013 թ․ հունվար). «"To Build a Fire": An Environmentalist Interpretation». America In Class. Վերցված է 2018 թ․ ապրիլի 5-ին.
  4. London, Jack (1908 թ․ օգոստոս). «To Build a Fire». The Century Magazine. Vol. 76. էջեր 525–534. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 16-ին – via London.Sonoma.edu. Full text of the famous second version, published for an adult audience.
  5. Jeanne Campbell Reesman (Winter 1997). «"Never Travel Alone": Naturalism, Jack London, and the White Silence». American Literary Realism, 1870–1910. Vol. 29, no. 2. University of Illinois Press. էջեր 33–49. JSTOR 27746687.
  6. 6,0 6,1 Bowen, James K. (1971). «Jack London's "To Build a Fire": Epistemology and the White Wilderness». Western American Literature. 5 (4): 287–289. ISSN 0043-3462. JSTOR 43017420.
  7. «To Build a Fire Theme of Perseverance». www.shmoop.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 13-ին.
  8. Welsh, James (2004). «Masterplots II: Short Story Series». Revised Edition. 1: 1–3.
  9. London, Jack (1902 թ․ մայիսի 29). To Build a Fire. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 21-ին.
  10. «To Build a Fire Themes». www.shmoop.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 13-ին.
  11. Bowen, James (1971). «'To Build a Fire': Epistemology and the White Wilderness». Western American Literature. 5 (4): 287–289. doi:10.1353/wal.1971.0004.
  12. Flinck, Amanda (2018 թ․ սեպտեմբերի 19). «THE WATCHING DOG The Animal Gaze in Jack London's "To Build a Fire"» (PDF). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  13. May, Charles (Winter 1978). «'To Build a Fire': Physical Fiction and Metaphysical Critics». Studies in Short Fiction. 15 (1): 23. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  14. «James Madison University – Log in». commons.lib.jmu.edu. Berkeley Electronic Press. Վերցված է 2018 թ․ ապրիլի 10-ին.
  15. London, Jack (1902 թ․ մայիսի 29). «To Build a Fire». Youth's Companion. Vol. 76. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 16-ին – via London.Sonoma.edu. Full text of the first, more juvenile version.
  16. «Construire un feu». UNIFRANCE (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  17. «Construire un feu (1930)». Internet Movie Database.
  18. «To Build a Fire (1969)». Yahoo! Movies. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 16-ին.
  19. «To Build a Fire (2003)». Internet Movie Database.
  20. «Build a Fire (2011)». Internet Movie Database.
  21. Samuel François-Steininger. «To Build a Fire». Indiegogo. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  22. «COLD on Vimeo».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Խարույկ վառել