Լևոն Դալլաքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Դալլաքյան
Ծնվել է1916
ԾննդավայրՂրղի, Հայաստան
Մահացել է2008
ԿրթությունԿ.Դ.Ուշինսկու հարավուկրաինական ազգային մանկավարժական համալսարան և Մոսկվայի Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիա
Մասնագիտությունսպա
ԱշխատավայրԽորհրդային բանակ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան և «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ)

Լևոն Դալլաքյան (1916, Ղրղի, Հայաստան - 2008), գնդապետ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Դալլաքյանը ծնվել է 1916 թվականին Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, որն ավարտել է 1935 թվականին՝ գերազանցությամբ։ Տեղափոխվել է Բաքու, սովորել է մանկավարժական տեխնիկումում։

Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, մարտերում աչքի է ընկել խիզախությամբ ու արիությամբ, պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով, Արիության համար մեդալով։ Մարտերով հասել է Բեռլին, մասնակցել հայկական շուրջպարին, այստեղ էլ նրան է հանձնվել Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանը։

Ծառայությանը զուգընթաց սովորել է Օդեսայի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում, հետո ավարտել է Մոսկվայի Վլադիմիր Իլյիչ Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիան։ Ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1958 թվականին վերադարձել է Հայաստան և նշանակվել հրշեջ ընկերության նախագահի տեղակալ, հետո ղեկավարել է Աբովյանի քաղպաշտպանության շտաը։ 1979 թվականին Լևոն Դալլաքյանին շնորհվել է գնդապետի զինվորական կոչում։

Երկար տարիներ աշխատել է դպրոցում, որպես զինղեկ, դաստիարակել է հայրենասերների մի քանի սերունդ։ Եղել է «Տավուշ» հայրենակցական միության հիմնադիր անդամներից։