Լունինեց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Լունինեց
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲելառուս Բելառուս
Առաջին հիշատակում1449
Մակերես55 կմ²
ԲԾՄ139 մետր
Բնակչություն23 592 մարդ (հունվարի 1, 2024)[1]
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ1647
Փոստային դասիչ225642
Ավտոմոբիլային կոդ1
Պաշտոնական կայքluninets.brest.by
Լունինեց (Բելառուս)##
Լունինեց (Բելառուս)

Լունինեց (բելառուս․՝ Лунінец, ռուս.՝ Лунине́ц[2], լեհ.՝ Łuniniec, լիտ.՝ Luninecas, իդիշ՝ לונינייץ), քաղաք և նույնանուն շրջանի վարչական կենտրոն Բելառուսում՝ Բրեստի մարզում, Պրիպյատ գետի մոտ, Պինսկից ոչ շատ հեռու (դեպի արևելք), մարզկենտրոնից՝ Բրեստ քաղաքից 228 կիլոմետր հեռավորության վրա։ Երկաթուղային հանգույց է։ Սառը պատերազմի տարիներին այստեղ շահագործման է հանձնվել և ակտիվորեն օգտագործվել ռազմական օդանավակայանը։ Նախկինում Լունինեցը գտնվել է Լեհաստանի (1540–1793, 1920–1939) և Ռուսաստանի ու Խորհրդային Միության (1793–1920, 1939–1941, 1944–1991) կազմում։ Բնակչության թվաքանակը 2009 թվականի տվյալներով եղել է 23.608[3], 2021 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ 23.734[4]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1449 թվականին «գյուղ Փոքր Լուլին» անվանումով (как деревня Малый Лулин): 1540 թվականին հիշատակվել է որպես Պոլոցկի վոևոդա Ստանիսլավ Դովնյային պատկանող Լուլինեց գյուղ[5]։ 1622 թվականին գյուղի մեկ այլ տեր՝ Կոնստանտին Դոլմատը, բնակավայրը ճորտ գյուղացիներով հանդերձ ընծայել է Նովոպեչորսկի վանքին[6]։

1793 թվականին Լեհաստանի երկրորդ բաժանման արդյունքում գյուղը հայտնվել է ռուսական կայսրության կազմում։ 19-րդ դարի վերջերին Պոլեսյան երկաթգծի կառուցման ու շահագործման շնորհիվ բնակավայրը բուռն թափով աճել է ու զարգացել. բնակչության թվաքանակը 670-ից 1897 թվականին հասել է 3167-ի։ Գործել են երկու ջրաղաց, ժողովրդական ուսումնարան, ծխական դպրոց։ Հետագայում Լեհաստանի երկրորդ հանրապետության կազմում գտնված ժամանակաշչջանում՝ 1919—1939 թվականներին, բնակչության թվաքանակն անցել է ութ հազարից, կառուցվել են ուղղափառ եկեղեցի, կաթոլիկական կոստյոլ։ 1941 թվականի հուլիսի 10-ից մինչև 1944 թվականի հուլիսի 10-ը Լունինեցը գտնվել է գերմանական ֆաշիստների տիրապետության տակ։ Ազատագրվել է կարմիր բանակի 23-րդ ու 55-րդ հրաձգային դիվիզիաների ստորաբաժանումների և դնեպրյան ռազմական նավատորմի մարտական համատեղ գործողության արդյունքում[7]։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվաքանակի փոփոխությունները[4][8][9][10][11][12][13][14]։
Տարին 1897 1931 1959 1970 1979 1989 2001 2011 2018 2019 2020 2021
Բնակչ. 3200 8698 10 300 14 300 18 539 23 213 23 800 23 803 24 816 23 587 23 693 23 734

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Численность населения на 1 января 2024 г. и среднегодовая численность населения за 2023 год по Республике Беларусь в разрезе областей, районов, городов, поселков городского типаBelstat, 2024.
  2. D.E. Rosental, Slovar' udarenii dlya rabotnikov radio i televideniya (Moscow, 1984), p. 640.
  3. «World Gazetteer». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 11-ին.
  4. 4,0 4,1 «Численность населения на 1 января 2021 г. по Республике Беларусь в разрезе областей, районов, городов, поселков городского типа» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 13-ին.
  5. Лев Колосов. «Память. Историко-документальная хроника Лунинецкого района» (բելառուսերեն). Частный проект C. Сахвон. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 15-ին.
  6. «Дятловичи». Лунинец ONLINE. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 15-ին.
  7. Домошенкин С., Вербовой А. Десантные действия Днепровской флотилии на Припяти. // Морской сборник. — 2015. — № 5(2018). — С.80—91.
  8. Беларуская Савецкая Энцыклапедыя: у 12 т. / гал. рэд. П. У. Броўка. — Т. 12: БССР. — Мн.: Беларуская Савецкая Энцыклапедыя, 1975. — С. 697.
  9. Drugi Powszechny Spis Ludności z dn. 9. XII 1931 r.: mieszkania i gospodarstwa domowe, ludność, stosunki zawodowe: Województwo Poleskie Արխիվացված 2019-02-16 Wayback Machine. — Warszawa, 1938. — S. 2.
  10. «Всесоюзная перепись населения 1979 г. Численность городского населения союзных республик (кроме РСФСР), их территориальных единиц, городских поселений и городских районов по полу». Демоскоп Weekly. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
  11. «Всесоюзная перепись населения 1989 г. Численность городского населения союзных республик, их территориальных единиц, городских поселений и городских районов по полу». Демоскоп Weekly. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
  12. Статистический ежегодник Брестской области. — Կաղապար:Мн.: Национальный статистический комитет Республики Беларусь, 2018. — С. 39-41.
  13. Статистический ежегодник Брестской области. — Կաղապար:Мн.: Национальный статистический комитет Республики Беларусь, 2013. — С. 42-44.
  14. Регионы Республики Беларусь. — Т. 1. — Կաղապար:Мн.: Национальный статистический комитет Республики Беларусь, 2012. — С. 54.
  15. Partnerstädte Արխիվացված 2013-08-02 Wayback Machine // Stadt Schenefeld.
  16. Города-побратимы Արխիվացված 2013-08-13 Wayback Machine // Лунинецкий районный исполнительный комитет.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լունինեց» հոդվածին։