Լուկա Շուլիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուկա Շուլիչ
Բնօրինակ անունխորվ.՝ Luka Šulić
Ծնվել էօգոստոսի 25, 1987(1987-08-25)[1] (36 տարեկան)
Մարիբոր, Սլովենիա
Երկիր Սլովենիա
Ժանրերդասական երաժշտություն և instrumental rock?
Մասնագիտությունդասական երաժիշտ և թավջութակահար
Գործիքներթավջութակ
ԼեյբլSony Music Entertainment
ԿրթությունԶագրեբի երաժշտության ակադեմիա
Անդամակցություն2Cellos
Կայքlukasulic.com
 Luka Šulić Վիքիպահեստում

Լուկա Շուլիչ (խորվ.՝ Luka Šulić, օգոստոսի 25, 1987(1987-08-25)[1], Մարիբոր, Սլովենիա), խորվաթ-սլովենացի[2] թավջութակահար։ 2 Cellos խմբի անդամ է Ստեփան Հաուսերի հետ։

Մանկությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուլիչը ծնվել է Սլովենիայում։ Շուլիչի հայրը՝ Բոզոն, Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքից էր, որը Սլովենիայում ապրել է մոտ 30 տարի։ Նրա մայրը՝ Ալյան, Սլովենիայի Իզոլա քաղաքից է[3]։ Նրա հայրը ևս թավջութակահար է, և նրա ընտանիքի անդամներից շատերն են կապված երաժշտության հետ[4]։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուկա Շուլիչը ելույթներ է ունենում ողջ աշխարհում՝ ինչպես միայնակ, այնպես էլ 2 Cellos խմբով[5]։ Նա մի շարք ականավոր միջազգային մրցույթներում բազմաթիվ մրցանակներ է շահել, ներառյալ Լուպոստավսկի թավջութակի 7-րդ միջազգային փառատոնի առաջին և հատուկ մրցանակը 2009 թվականին Վարշավայում[6][7]։

Եվրոպական հեռարձակման միության «Նոր տաղանդ» մրցույթում 2006 թվականին[8] և Wigmore դահլիճում 2011 թվականին Երաժշտության արքայական ակադեմիայի Պատրոնի մրցանակը[9]։

Նա մի շարք սոլո ելույթներ է ունեցել Եվրոպայում, Հարավային Ամերիկայում և Ճապոնիայում, այնպիսի դահլիճներում, ինչպիսիք են Wigmore Hall-ը, Ամստերդամի Concertgebouw-ը, Վիեննայի Musikverein-ը և Konzerthaus-ը[9][10][11]։ Որպես մենակատար հանդես է եկել այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են Գերմանական ռադիոյի ֆիլհարմոնիան, Ավստրալիական արքայական նվագախումբը, Վարսաուի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ռուսական սիմֆոնիկ նվագախումբը և այլն[6][12][13]։

Շուլիչն իր երաժշտական կրթությունը սկսել է Մարիբորում 5 տարեկանում։ 15 տարեկանում նա դարձավ Զագրեբի երաժշտական ակադեմիայի ամենաեռիտասարդ ուսանողներից մեկը։ Այս ակադեմիայում նրա ուսուցիչն էր պրոֆեսոր Վալտեր Դեսպալին։ Ակադեմիան ավարտեց 18 տարեկանում[14]։ Իր կրթությունը նա շարունակել է Վիեննայում, պրոֆեսոր Ռեինհարդ Լացկոյի մոտ[15]։ Շուլիչը վարպետի կոչում ստացավ Մաթս Լիդսթրոմի մոտ Լոնդոնի երաժշտական արքայական ակադեմիայում 2011 թվականին[16]։

Իրական հաջողությունը սկսեց այն ժամանակ, երբ Ստեփան Հաուսերի հետ ստեղծեց 2 Cellos խումբը։ 2011 թվականի հունվարին նրանք յութուբում տեղադրեցին Մայքլ Ջեքսոնի «Smooth Criminal» երգի իրենց տարբերակը[17][18][19]։ Սա էլ բերեց Sony MASTERWORKS-ի հետ ձայնագրման աշխատանքներին և Էլթոն Ջոնի կողմից իր համաշխարհային շրջագայության համար հրավերին[20][21]։

Դուետը հայտնվեց այնպիսի ազգային շոուներում, ինչպիսիք են The Tonight Show with Jay Leno-ն, The Ellen DeGeneres Show-ն (2 անգամ վեց ամսում) և Ստեփան Ռաբի հեռուստատեսային շոուն Գերմանիայում[22][23][24][25]։

2012 թվականի հունվարին նրանք Ֆոքսի Glee հեռուստասերիալում հանդես եկան որպես հատուկ հյուր, որտեղ կատարեցին Մայքլ Ջեքսոնի Smooth Criminal[26], որը մտավ Billboard թով 100 թվային երգերի շքերթը և հանգեցրեց խմբի ալբոմի տեղ գտնելուն թոփ 100 ալբոմների շարքում[27]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. «Young Slovene-Croatian cellists Luka Sulic and Stjepan Hauser, together known as 2CELLOS, have achieved sensational success by taking cello to a new level» (English). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Luka Šulić i Stjepan Hauser: Dečki od milijun dolara». www.gloria.com.hr (Croatian). Gloria. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Luka Šulić virtuoz na violončelu; Pozdrav mojim Pilarima». www.dubrovacki.hr (Croatian). Dubrovački vjesnik. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «2Cellos join Elton John for Harrogate concert». www.harrogate-news.co.uk. Վերցված է 2013 թ․ ապրիլի 20-ին.
  6. 6,0 6,1 «Luka Sulic Croatian cellist wins the first prize in Warszaw, Poland 2009». www.croatia.org. Վերցված է 2013 թ․ ապրիլի 20-ին.
  7. «Hrvatskom violončelistu 1. nagrada u Varšavi». www.slobodnadalmacija.hr (Croatian). Slobodna Dalmacija.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «New Talent - History of Prize Winners». www.ebu.ch. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 21-ին.
  9. 9,0 9,1 www.wigmore-hall.org.uk https://web.archive.org/web/20120723065352/http://www.wigmore-hall.org.uk/whats-on/productions/royal-academy-of-music-patrons-award-prizewinners-recital-27853. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. {{cite news}}: Missing or empty |title= (օգնություն)
  10. www.eventful.com http://www.eventful.com/amsterdam/events/peter-fancovic-luka-sulic-jelger-blanken-beethov-/E0-001-020456159-3. {{cite news}}: Missing or empty |title= (օգնություն)(չաշխատող հղում)
  11. «Արխիվացված պատճենը». www.news.yahoo.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.
  12. «On the Spring Board - Press Review of the EuroRadio Youth Concert». www.emcy.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.
  13. «Mladi violočelist Luka Šulić uz Australski komorni orkestar». www.vecernji.hr (Croatian).{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «Koncert: LUKA ŠULIĆ (1987) – violončelo». www.matica.hr (Croatian). Matica hrvatska. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. «Mariborski čelist bo z Eltonom Johnom nastopil tudi v Izoli». Radiotelevizija Slovenija (Slovenian). MMC RTV Slovenija. 2011 թ․ մայիսի 9. Վերցված է 2011 թ․ հունիսի 10-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. «2Cellos». www.yamaha.com.
  17. «VIDEO: Stjepan i Luka postali hit na YouTube u samo dva dana. I Hollywood je poludio za njima». www.jutarnji.hr (Croatian). Jutarnji list.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. «Hrvatski čelisti hit na YouTubeu». www.jutarnji.hr (Croatian). Jutarnji list. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. «"Smooth criminal" na violončelu hit na YouTubeu». www.novilist.hr (Croatian). Novi list.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. www.sonymasterworks.com/ http://www.sonymasterworks.com/. {{cite news}}: Missing or empty |title= (օգնություն)
  21. «Արխիվացված պատճենը». www.online.wsj.com/. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.
  22. www.youtube.com/ https://www.youtube.com/watch?v=1wtBXkGrxws. {{cite news}}: Missing or empty |title= (օգնություն)
  23. www.youtube.com/ https://www.youtube.com/watch?v=5bZk5OJxaQ8. {{cite news}}: Missing or empty |title= (օգնություն)
  24. «Արխիվացված պատճենը». www.theaudioperv.com/. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.
  25. www.tvtotal.prosieben.de/ http://www.tvtotal.prosieben.de/tvtotal/videos/player/?contentId=114114&initialTab=related. {{cite news}}: Missing or empty |title= (օգնություն)(չաշխատող հղում)
  26. www.noise11.com/ http://www.noise11.com/news/2cellos-score-a-hit-from-glee-20120209. {{cite news}}: Missing or empty |title= (օգնություն)
  27. «"Smooth Criminal" Single Featuring 2Cellos and Glee's Grant Gustin and Naya Rivera Debuts At #10 on the Billboard Digital Songs Chart». Վերցված է 2013 թ․ ապրիլի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկա Շուլիչ» հոդվածին։