Լորա Բուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լորա Բուշ
անգլ.՝ Laura Lane Welch Bush
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 4, 1946(1946-11-04)[1][2][3][…] (77 տարեկան)
ԾննդավայրՄիդլենդ, Տեխաս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրոնՄիացյալ մեթոդիստական եկեղեցի
ԿրթությունՀարավային մեթոդիստական համալսարան, Օսթինի տեխասյան համալսարան և Robert E. Lee High School?
Մասնագիտությունգրադարանավար, ուսուցչուհի, ինքնակենսագիր, մանկագիր, գրող, քաղաքական գործիչ, ՁԻԱՀ ակտիվիստ և նախագահ
ԱմուսինՋորջ Վոկեր Բուշ
Ծնողներհայր՝ Harold Welch?, մայր՝ Jenna Welch?
Զբաղեցրած պաշտոններՄիացյալ Նահանգների առաջին տիկին
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱմերիկյան հեղափոխության դստրեր
ԵրեխաներԲարբարա Պիրս Բուշ և Ջենա Բուշ Հագեր
Ստորագրություն
Изображение автографа
 Laura Bush Վիքիպահեստում

Լորա Լեյն Ուելչ Բուշ (անգլ.՝ Laura Lane Welch Bush, նոյեմբերի 4, 1946(1946-11-04)[1][2][3][…], Միդլենդ, Տեխաս, ԱՄՆ), ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Ու. Բուշի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստացել է մանկավարժական կրթություն Դալասի Հարավային մեթոդական համալսարանում։ Այնուհետ ընդունվել է Օսթինի Տեխասի համալսարան, որտեղ սովորել է գրադարանային գործ մասնագիտությամբ։ 1977 թվականի նոյեմբերի 7-ին ամուսնացել է Ջորջ Ու. Բուշի հետ։ Նախկին նախագահը հարցազրույցներից մեկում նշել է, որ ի շնորհիվ կնոջ, դադարել է ալկոհոլ օգտագործել։ Նրանք ունեն դուստր երկվորյակներ՝ Բարբարան և Ջենան։

Լորա Բուշը ակտիվորեն զբաղվել է հասարակական գործունեությամբ և բարեգործությամբ։ 1990-ական թվականներին, երբ Ջորջ Բուշը Տեխասի նահանգապետն էր, Լորայի նախաձեռնությամբ կազմակերպվել է Տեխասի գրական փառատոնը, ինչպես նաև «Պատրաստ եմ կարդալ, պատրաստ եմ սովորել» ծրագիրը, որը օգնում էր ծնողներին՝ նախապատրաստելու իրենց երեխաներին դպրոցական կյանքին։ Դրանից հետո Լորա Բուշը հիմնել է հրատարակիչների օգնության ֆոնդ, ովքեր տպագրում են գրքեր՝ նախատեսված ընտանեկան ընթերցանության համար։ Դառնալով ԱՄՆ առաջին տիկին, նա շարունակել է օժանդակել այս ծրագրերին։ Տեխասի գրական փառատոնի օրինակով՝ Լորա Բուշը ստեղծել է ազգային գրական փառատոնը։ Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո, Լորա Բուշը ղեկավարում է կամավորների ջոկատներից մեկը, ովքեր պայքար են ծավալում՝ կանխելու ահաբեկչական տրամադրությունները հասարակության շրջանում։

Քերթիս Սիթթենֆիլդի բեսթսելլեր «American Wife»-ը հիմնված է Լորա Բուշի կենսագրության վրա։

Վնասակար հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիթի Քելին իր «Ընտանիք. Բուշերի դինաստիայի կեղծ պատմությունը» աշխատության մեջ վկայում է, որ Լորան թմրանյութ է օգտագործել երիտասարդ տարիքում։ Միևնույն ժամանակ, անդադար ծխախոտ է ծխել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորա Բուշ» հոդվածին։