Մարթա Վաշինգտոն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Մարթա Վաշինգտոն | |
|---|---|
| ԱԱՀ՝ | Մարթա Վաշինգտոն |
| Ծննդյան օր՝ | 2.06.1731 |
| Վախճանի օր՝ | 22.05.1802 |
| Ամուսին՝ | Ջորջ Վաշինգտոն |
1886թ.: 1 դոլլարանոցը Մարթա Վաշինգտոնի պատկերով
Մարթա Վաշինգտոնը (ծնված Դանդրիջ; անգլ.՝ Martha Custis Washington; հունիսի 2 1731 — մայիսի 22 1802), եղել է ԱՄՆ-ի առաջին տիկինը և Ջորջ Վաշինգտոնի կինը: Ջորջ Վաշինգտոնը և Մարթա Վաշինգտոնը սեփական երեխաներ չեն ունեցել, այլ մեծացրել են Մարթայի առաջին ամուսնությունից մնացած երկու երեխաներին: