Առաջին տիկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
36 երկրների առաջին տիկինները Նյու-Յորքում (ԱՄՆ) 2008 թ. սեպտեմբերի 22-ին:

Առաջին տիկին, երկրի նախագահի կինը:

Սկզբնապես «First Lady» տերմինը վերաբերվել է ԱՄՆ-ի նախագահի տիկնոջը, բայց հետո տերմինը տարածվել է նաև այլ լեզուներ և հիմա վերաբերվում է ցանկացած երկրի նախագահի տիկնոջը: Որոշ երկրներում տերմինը նաև թարգմանվում է, օրինակ՝ Իսպանիայում «Primera Dama», Ռուսաստանում «Первая Леди», Ֆրանսիայում «Première Dame»:

Պատմություն [խմբագրել]

Բելլա Քոչարյան, Լորա Բուշ, Լյուդմիլա Պուտինա և Զորկա Պարվանովա — առաջին տիկինները Հայաստանի, ԱՄՆ-ի Ռուսաստանի և Բուլղարիայի 2003 թվականին:

ԱՄՆ-ում տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1849 թվականին, երբ որ նախագահ Զաքարի Թեյլորը կոչեց «First Lady» 4-րդ նախագահի Ջեյմս Մեդիսոնի կնոջ - Դոլլի Մեդիսոնին իր ներբողում նրա պաշտոնական թաղումին:[1] Սակայն առաջին կինը, որին սկսեցին կոչել «Առաջին տիկին» Հերրիեթ Լեյնն է - ԱՄՆ-ի 15-րդ նախագահի Ջեյմս Բյքենենի զարմուհին էր (Բյուքենը եղել է միակ ամուրի ԱՄՆ-ի նախագահ և Սպիտակ տան տիրուհու դերը կատարում էր նրա զարմուհին): Բայց միջազգային ճանաչում այս հասկացությունը ստացել 1877 թվականին: Այն ժամանակ Մերի Էյմսը իրեն թերթի լրահաղորդման մեջ Ռութերֆորդ Խեյզի իննագուրացիայի մասին օգտագործեց «առաջին տիկին» տերմինը իր կնոջ Լյուսի Ուեբբ Հեյզին, ծայր աստիճան հանրամատչելի ամբողջ ԱՄՆ-ում:

Առաջին տիկինները դիվանագետական հարաբերություններ են պահպանում այլ երկրների նախագահների տիկինների հետ: Պաշտոնական այցերի ժամանակ նախագահները կազմակերպում են այպես կոչված «կանացի ծրագիրներ», որտեղ առաջին տիկինները շփվում են: Որոշ առաջին տիկինները եռանդուն կերպով խառնվում են երկրի դիվանագետական գործերին, ամենահայտնի օրինակները - Էլեոնորա Ռուզվելթը և Էվա Պատտերսոնն են: Հիլլարի Քլինթոնը առաջադրել է իր թեկնածությունը 2008 թվականի ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների ժամանակ, սակայն հետո հանել է այն: Արգենտինայի երկու առաջին տիկինները - Իսաբլ Մարթինես դե Պերոնը և Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները փոխել են իրենց ամուսիններին նրանց նախագահի դիրքում (Խուան Պերոնին և Նեստոր Քիրշներին): Կարելի է նշել, որ Իսաբել Պերոնը դարձել է աշխարհի առաջին կին-նախագահը:

Աղբյուրներ [խմբագրել]

  1. «Dolley Madison»։ National First Ladies Library։ http://www.firstladies.org/biographies/firstladies.aspx?biography=4։ Վերցված է 2007-04-29։