Ֆլորենս Հարդինգ
Ֆլորենս Հարդինգ անգլ.՝ Florence Harding | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 15, 1860[1][2][3][…] |
Ծննդավայր | Մերիոն, Օհայո, ԱՄՆ |
Մահացել է | նոյեմբերի 21, 1924[1][2][3][…] (64 տարեկան) |
Մահվան վայր | Մերիոն, Օհայո, ԱՄՆ |
Գերեզման | Harding Tomb[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Ուորեն Հարդինգ և Հենրի ԴեՎուլֆ |
Ծնողներ | հայր՝ Ամոս Հ. Քլինգ[5], մայր՝ Լուիզա Մ. Բաթոն[5] |
Զբաղեցրած պաշտոններ | Միացյալ Նահանգների առաջին տիկին |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Երեխաներ | Մարշալ Եվգենի Դևոլֆ |
Ստորագրություն | |
Florence Harding Վիքիպահեստում |
Ֆլորենս Քլինգ Հարդինգ (անգլ.՝ Florence Harding օգոստոսի 15, 1860[1][2][3][…], Մերիոն, Օհայո, ԱՄՆ - նոյեմբերի 21, 1924[1][2][3][…], Մերիոն, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի հասարակական գործիչ, Ամերիկայի Միացյալ Նահանգների 29-րդ նախագահ Ուորեն Հարդինգի կինը։ 1921-1923 թվականներին եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին տիկինը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆլորենս Քլինգը ծնվել է 1860 թվականին Օհայո նահանգի Մարիոն քաղաքում` բանկիրի ընտանիքում։ 19 տարեկան հասակում նա փախել է տնից և գաղտնի ամուսնացել իր հարևան Հենրի դե Վիլֆի հետ, որից ունեցել է որդի։ Այդ ամուսնությունը անհաջող է դասավորվել, և երկու տարի անց նրանք բաժանվել են։ Ֆլորենսը մեկնել է հայրենի Մարիոն քաղաք, որտեղ սկսել է երաժշտության մասնավոր դասեր դասավանդել։
1890 թվականին Ֆլորենսը ծանոթացել է գավառական թերթի սեփականատեր Ուորեն Հարդինգի հետ և 1891 թվականի հուլիսի 8-ին ամուսնացել նրա հետ։ Ֆլորենսն ամուսնուց հինգ տարով մեծ է եղել։ Ուորեն հայրը, որը դեմ է եղել այդ ամուսնությանը, եղել է քաղաքի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Ամուսնությունից հետո երկար տարիներ անտարբեր է եղել որդու և նրա կնոջ նկատմաամբ։
1898-ին Հարդինգն ընտրվել է Օհայո նահանգի սենատոր, իսկ 1914 թվականին՝ դաշնային խորհրդարանի սենատոր, ինչից հետո ընտանիքը տեղափոխվել է Վաշինգտոն։ 1921 թվականին նախագահական նախընտրական արշավի ժամանակ Ֆլորենսն ակտիվորեն ունեցել է իր մասնակցությունը։ Եղել է կանանց ընտրական իրավունք տրամադրելու շարժման մասնակից, նրա գործունեության շնորհիվ 1921 թվականին կանայք առաջին անգամ անգամ մասնակցել են ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն։
Ըստ որոշ աղբյուրների՝ ԱՄՆ-ի առաջին տիկինը սիրալիր ու համեստ կին է եղել, նա զբաղվել է բարեգործությամբ, պաշտպանել գենդերային հավասարությունը և օգնել Առաջին համաշխարհային պատերազմի վետերաններին։ Ֆլորենսը մեծ ազդեցություն է ունեցել նախագահի կաբինետի անդամների ընտրության հարցում։ ԴիտորդներԻ կարծիքով նա ինքն է գրել իր ամուսնու ելույթների տեքստերը։ Իր խնդրանքով Սպիտակ տան հյուրերին ալկոհոլ մատուցեցին, չնայած երկրում արգելված էր դա[6]։
Ամուսնու մահից հետո՝ 1923 թվականին Ֆլորենսը հեռացել է Վաշինգտոնից և մեկնել Մարիոն։ Ֆլորենսը մահացել է 1924 թվականի նոյեմբերի 21-ին[7]։ Ուորեն Հարդինգի մահը երկար ժամանակ մնացել է առեղծված․ նա մահացել է Սան Ֆրանցիսկոյի հյուրանոցում՝ շրջագայության ժամանակ։ Ֆլորենսն արգելել է ամուսնու մարմնի դիահերձումը, ինչը թունավորման մասին շատ լուրերի տեղիք է տվել[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Caroli B. B. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ National Archives Catalog
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ «Секс в Белом доме». www.bbc.com (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Уоррен Гардинг (Warren Harding) - биография, информация, личная жизнь, фото». stuki-druki.com (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
- ↑ «США 1 доллар 2014 D "29-й президент США - Уоррен Гардинг"». www.monetnik.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Florence Harding
- Florence Harding - National First Ladies' Library Արխիվացված 2012-05-09 Wayback Machine
- Florence Harding at C-SPAN's First Ladies: Influence & Image
- Presentation by Carl Sferrazza Anthony on Florence Harding: The First Lady, the Jazz Age, and the Death of America's Most Scandalous President, June 23, 1998
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլորենս Հարդինգ» հոդվածին։ |
|