Անժելիկա Վան Բյուրեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անժելիկա Վան Բյուրեն
անգլ.՝ Angelica Singleton Van Buren
 
Կրթություն՝ Madame Grelaud's French School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր փետրվարի 13, 1818(1818-02-13) կամ 1816[1][2]
Ծննդավայր Wedgefield, High Hills of Santee, Սամտեր շրջան, Հարավային Կարոլինա
Վախճանի օր դեկտեմբերի 29, 1877(1877-12-29) կամ դեկտեմբերի 29, 1878(1878-12-29)[1]
Վախճանի վայր Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Թաղված Վուդլոն[3]
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Sarah Angelica Singleton
Ամուսին Abraham Van Buren?
Զավակներ Singleton Van Buren?
 
Ինքնագիր Изображение автографа

Անժելիկա Վան Բյուրեն, (ի ծնե՝ Անժելիկա Սառա Սինգլտոնի անգլ.՝ Angelica Singleton Van Buren, փետրվարի 13, 1818(1818-02-13) կամ 1816[1][2], Wedgefield, High Hills of Santee, Սամտեր շրջան, Հարավային Կարոլինա - դեկտեմբերի 29, 1877(1877-12-29) կամ դեկտեմբերի 29, 1878(1878-12-29)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ԱՄՆ առաջին տիկին, ԱՄՆ 8-րդ նախագահ Մարտին Վան Բյուրենի hարսը։ Ամուսնացած է եղել նախագահի որդու՝ ԱՄՆ պետքարտուղար Աբրահամ Վան Բյուրենի հետ։ Առաջին տիկնոջ պաշտոնը ստանձնել է այն պատճառով, որ Մարտին Վան Բյուրենի կինը՝ Հաննա Վան Բյուրենը, մահացել է 1819 թվականին և երբեք առաջին տիկին չի եղել, իսկ Մարտին Վան Բյուրենը կնոջ մահից հետո մինչև կյանքի վերջը այրի է մնացել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անժելիկա Սառա Սինգլթոնը ծնվել է Վեջֆիլդում՝ Հարավային Կարոլինայում և եղել է Ռիչարդ Սինգլթոնի և նրա կնոջ՝ Ռեբեկա Թրևիս Քոլսի դուստրը[4]։ Անժելիկան մեծանալով բարձր հասարակության միջավայրում Սպիտակ տուն է բերել նրբաճաշակություն և նորարարություն, ինչի պատճառով Առաջին տիկնոջ դերն ավելի հետաքրքիր ու փոքր-ինչ վեհ է դարձել[5]։ ԱՄՆ-ի առաջին տիկին Անժելիկան ամուսնացել է Մարտին Վան Բյուրենի որդու՝ ԱՄՆ-ի պետական քարտուղար Աբրահամ Վան Բյուրենի հետ 1839 թվականի փետրվարի 14-ին Վեջֆիլդում։ Երբ Մարտին Վան Բյուրենը պարտվեց 1841 թվականի նախագահական ընտրությունները, Մարտին Վան Բյուրենի ավագ որդին, Աբրահամը և նրա կինը՝ Անժելիկան, սկսեցին ապրել Մարտին Վան Բյուրենի տանը, ամեն կերպ աջակցելով նրան, լուսավորելով մենակությունը և կարոտը իր սիրելի Հաննայի համար և հոգ տանելով նրա մասին, պայմանավորված էր այն հանգամանքով, որ Մարտին Վան Բյուրենը մենակ էր ապրում և այլևս բարեկամ չուներ։ Նրանք ապրում էին Նյու Յորք նահանգի Քինդերհուկ քաղաքում, ձմեռն անցկացնելով Հարավային Կարոլինայում գտնվող Անժելիկա Սինլգթոնի ընտանեկան տանը։ 1848 թվականից Անժելիկան ապրում էր Նյու Յորքում[5]։

Թաղված է Սինգլթոնի գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անժելիկա Վան Բյուրեն» հոդվածին։