Լի Չու Յոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լի Չու Յոն
Ծննդյան թիվ՝մարտի 19, 1987(1987-03-19) (37 տարեկան)
Ծննդավայր՝Սեուլ, Հարավային Կորեա
Քաղաքացիություն՝ Հարավային Կորեա
Մասնագիտություն՝երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի
IMDb։ID 4946490
betterent.kr/#!jy/c5ko

Լի Չու Յոն (կորեերեն՝ 이주연, չինարեն՝ 李周姸, մարտի 19, 1987(1987-03-19), Սեուլ, Հարավային Կորեա[1], նախկինում հայտնի Չույոն), հարավկորեացի դերասանուհի և երգչուհի։ Առավել հայտնի է որպես After School աղջիկների խմբի նախկին անդամ (2009-2015)։

Որպես դերասանուհի, նա հայտնի է «Նորից ժպտա» (2010), «Պատասխան 1994 թվականին» (2013) և «Սատանայական հմայքը» (2018) դորամաներում իր դերերով։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 - 2008. Վաղ տարիներ, կրթություն և կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չույոնը երկրպագուների հետ հանդիպման ժամանակ, 2015 թվականի հունվար

Չույոնը ծնվել է 1987 թվականի մարտի 19-ին Հարավային Կորեայի Սեուլ քաղաքում[2]։ Նա ընտանիքում միակ երեխան էր։ Տիրապետում է ճապոներենին[3]։ 2011 թվականի փետրվարին ավարտել է Կոնկուկի կանանց համալսարանը[4]։ 2006 թվականին, 19 տարեկան հասակում, նկարահանվել է Թոնի Անայի «Yutzpracachia» տեսահոլովակում[5]։

Միևնույն ժամանակ, Չույոնը համացանցում հանրաճանաչ է դարձել որպես «Օլչան» շարժման մաս, որտեղ քննարկվում էին գեղեցիկ արտաքինով առանց պլաստիկ վիրաբուժության մարդիկ[6]։ 2007 թվականին ստացել է Ազումի էպիզոդիկ դերը՝ «Իմ ընկերուհին դաստիարակ է» հանրաճանաչ ռոմանտիկ կատակերգական շարքի «Իմ ընկերուհին դաստիարակ է 2» սիքվելում[7]։ Առաջին անգամ բեմի վրա է հայտնվել 2008 թվականի դեկտեմբերին՝ After School խմբի մյուս անդամների հետ, Սոն Դեմ Բեյի հետ համատեղ ելույթի ժամանակ՝ SBS Song Festival-ում «Play Girlz» սինգլով։

2009 - 2014. After School-ի հետ առաջնաելույթ և առաջին դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չույոնի առաջին ելույթը տեղի է ունեցել 2009 թվականի հունվարին After School խմբի կազմում՝ New Schoolgirl մինի ալբոմով[8], դառնալով վոկալիստ և խմբի վիժուալ։ 2010 թվականին ստացել է դեր «Նորից ժպտա» դորամայում[9], ինչպես նաև դարձել է «Անհաղթելի երիտասարդություն» շոուի մասնակից[10]։ 2011 թվականին Չույոնը դարձել է հատուկ սաբ յունիթի՝ After School Blue-ի առաջնորդ, և թողարկել է «Wonder Boy» սինգլը[11]։

2014 թվականի դեկտեմբերի 21-ին ԶԼՄ-ները լուր տարածեցին, որ աղջիկը գտնվում է Pledis Entertainment-ի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ բանակցությունների մեջ[12]։ Դեկտեմբերի 31-ին հայտնի է դարձել, որ Չույոնը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը և հեռացել է գործակալությունից՝ դրանով իսկ հեռանալով After School խմբից[13][14][15][16]։ Նա պաշտոնապես խմբից հեռացել է միայն 2015 թվականի հունիսին՝ վերջ տալով առաջխաղացմանը Ճապոնիայում։

2015 - ներկա. Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարին Չույոնը դերասանական կարիերան սկսելու համար պայմանագիր է կնքել Better BNT-ի հետ՝ դրանով իսկ ավարտելով երաժշտական կարիերան[17]։ Նույն թվականին նա հայտնվել է «Ներիր, ես սիրում են քեզ» ֆիլմում[18]։ Այդ ժամանակից ի վեր Չույոնը մասնակցել է մի շարք նախագծերի, որոնց թվում եղել է նաև «Այսքան տարբեր հարսնացուներ» ֆիլմը[19]։ 2017 թվականին նրա մասնակցությամբ դուրս է եկել «Թագավորը» ֆիլմը և պատմական դրամա՝«Սաիմդան, լույսի օրագիրը»[20]։

2018 թվականին դերասանուհու պայմանագրի ժամկետը Better BNT-ի հետ լրանում է, և նա դառնում է Mystic Entertainment-ի խնամարկյալը[21][22]։ Նոր գործակալության թևի ներքո Չույոնը մասնակցում է «Գեղեցիկը և Չոն Իմը» և «Սատանայական հմայքը» սերիալներում[23][24]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի դեկտեմբերին տեղեկություն տարածվեց, որ Չույոնը հարաբերությունների մեջ է գտնվում դերասան Սո Չի Սոբի հետ, բայց Չի Ոոբը ինքը հերքեց այդ լուրերը[25]։

2017 թվականի նոյեմբերին կորեական ԶԼՄ-ները տարածեցին Չույոնի և G-Dragon-ի՝ հարավկորեական BigBang տղաների խմբի մասնակցի հարաբերությունների մասին լուրեր։ Արտիստների ներկայացուցիչները հերքեցին այդ լուրը, հայտարարելով, որ նրանք ուղղակի ընկերներ են[26][27]։ 2018 թվականի հունվարի 1-ին Dispatch լրատվական կայքը հրապարակեց Չույոնի և G-Dragon-ի համատեղ լուսանկարները Չեջուխո կղզում անցկացրած հանգստից[28]։ Գործակալությունները չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը, սակայն, ըստ լուրերի, զույգը հարաբերությունների մեջ է գտնվում 2016 թվականի նոյեմբերից[29]։ 2019 թվականի մայիսին Չույոնը սոցիալական ցանցերում հրապարակեց իրենց համատեղ տեսանյութը[30]։ Հանրության կողմից ստանալով բացասական կարծիքներ, նա նույն օրը ջնջեց հրապարակումը[31][32]։ Mystic Entertainment-ը հայտարարեց, որ չի կարող որևէ մեկնաբանություն տալ իր խնամարկյալի անձնական կյանքի հետ կապված[30]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2007 ֆ Իմ ընկերուհին դաստիարակ է 2 My Tutor Friend 2 Ազումի
2011 ֆ 2011 Նորից ժպտա Smile Again / Յուն Սե Յոն
2012 ս Գուրու Սալամանդրա և ստվերային գործողություն Salamander Guru and The Shadows Շի Րա
2012 ս Պատասխան 1997 թվականին Reply 1997 Բժիշկ Լի Չու Յոն
2012 ս Ջոն Ու-Չի Jeon Woo-Chi Ի Նու
2013 ս ՄոնՍտար Monstar Ա Րի
2013 ս Պատասխան 1994 թվականին Reply 1994 Բժիշկ Լի Չու Յոն
2014 ս Նոր էջից A New Leaf Լի Մի Րի
2014 ս Հյուրանոցների թագավոր Hotel King Չե Վոն
2015 ֆ Ներիր, ես սիրում եմ քեզ Sorry, I Love You, Thank You Չոն Հե Մի
2016 ս Անմահ աստվածուհի Immortal Goddess Սու Չոն
2016 ս Հեքիաթ գեղեցկության մասին․ Սինդերիա The Facetale: Shinderiya Սին Դե Րի
2016 ս Ֆանտաստիկա Fantastic Սո Հյո
2016 ս Շրջապատ Entourage Լի Չու Յոն
2017 ֆ Թագավոր The King Չե Մի Րյոն
2017 ս Սաիմդան, լույսի օրագիրը Saimdang, Memoir of Colors Արքայադուստր Չոն Սան
2017 ս Այսքան տարբեր հարսնացուներ All Kinds of Daughters-In-Law Հվան Գյոմ Բիլ
2018 ս Գեղեցիկը և Չոն Իմը The Undateables Սու Չի
2018 ս Սատանայական հմայք Devilish Charm Լի Հա ԻՄ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «After School Profile». After School Japan. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  2. «K-Pop Now!: The Korean Music Revolution». Mark James Russel. 2014 թ․ ապրիլի 29. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  3. «Joo-yeon Profile And Facts». K-Pop Profiles. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  4. «EVERYTHING YOU NEED TO KNOW ABOUT FORMER AFTER SCHOOL MEMBER LEE JOOYEON: HEIGHT, AGE, MOVIES, AND TV SHOWS». Channel Korea. 2018 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  5. «Ju Yeon Profile». After School Fandom. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  6. «Which Celebrities Began Their Careers After Becoming Famous as an 'Ulzzang?'». Soompi. 2014 թ․ հուլիսի 13. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  7. «After School Lee Jooyeon Movie Cameo Cut». AfterSchoolCraze. 2009 թ․ հուլիսի 7. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  8. «방과후처럼 Ah 5人5色 끼맘껏». FNN News. 2009 թ․ փետրվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  9. «After School's Jooyeon shows off her pregnant stomach for "Smile, Donghae"». All K-Pop. 2010 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  10. «Invincible Youth welcomes their new members». All K-Pop. 2010 թ․ հունիսի 17. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  11. «After School Blue Releases MV for "Wonder Boy"». Soompi. 2011 թ․ հուլիսի 19. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  12. «After School's Jooyeon Still in Talks to Renew Contract with Pledis, Graduation Not Yet Confirmed». Soompi. 2014 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  13. «Jooyeon Opens up about Leaving After School, Spends New Year's with Members». Soompi. 2015 թ․ հունվարի 1. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  14. «Pledis Entertainment confirms Jooyeon's graduation from After School». Koreaboo. 2014 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  15. «Jooyeon officially graduates from After School, to leave Pledis, + writes a letter to fans». All K-Pop. 2014 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  16. «Juyeon Announces Graduation From After School». Billboard. 2014 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  17. «Jooyeon signs with 'Better ENT' as an actress». All K-Pop. 2015 թ․ հունվարի 18. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  18. «이주연 측 "'마성의 기쁨' 출연 확정, 톱 여배우 역"(공식)». Newsen. 2015 թ․ հունիսի 7. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  19. «Lee Joo Yeon Joins Cast Of Romantic Comedy Drama With Choi Jin Hyuk And Song Ha Yoon». Soompi. 2018 թ․ հունիսի 7. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  20. «In the new year, Lee Ju-yeon is primed to shine : The actor starts 2017 with promising roles in upcoming film, drama». Korea Joongang Daily. 2017 թ․ հունվարի 9. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  21. «[단독] 애프터스쿨 출신 이주연, FA시장 나왔다…소속사 미정». Nate. 2018 թ․ հունվարի 17. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  22. «Former After School Member Lee Joo Yeon Signs With Mystic Entertainment». Soompi. 2018 թ․ հունվարի 29. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  23. «[공식]이주연 SBS '훈남정음' 캐스팅…남궁민-황정음과 호흡». Naver. 2018 թ․ ապրիլի 19. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  24. «[단독] 이주연, '마성의 기쁨' 주연 확정...최진혁·송하윤과 호흡». Osen. 2018 թ․ հունիսի 7. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  25. «[Update] So Ji Sub Denies Dating After School's Jooyeon». Soompi. 2013 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  26. «G-Dragon's And Lee Joo Yeon's Agencies Respond To Reports About Their Vacation In Hawaii». Soompi. 2017 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  27. «Агентства G-Dragon и Ли Чжу Ён отвечают на слухи о романе». Asia Pop News. 2017 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  28. «[★BREAKING] G-Dragon and Jooyeon Revealed To Be Dating By Dispatch». Koreaboo. 2017 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  29. «Here's Everything We Know About G-Dragon And Jooyeon's Relationship So Far». Koreaboo. 2018 թ․ հունիսի 17. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  30. 30,0 30,1 «G-Dragon And Lee Joo Yeon Dating Rumors Resurface Again After Actress Posts Selfie With BIGBANG Star». Business Times. 2019 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  31. «Lee Jooyeon Accidentally Uploads Selfie With G-Dragon, Deletes Shortly After». Koreaboo. 2019 թ․ մայիսի 30. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  32. «Netizens Suspect Lee Jooyeon's Recent Selfie Post With G-Dragon Was Taken In 2016». Koreaboo. 2019 թ․ մայիսի 31. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Չու Յոն» հոդվածին։