Լիտորալ նստվածքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լիտորալ նստվածքներ (լատ. lito-ralis-ափային, առափնյա), նստվածքներ և ապարներ, որոնք առաջանում են ծովի մակընթացության ու տեղատվության սահմանների միջև գտնվող լիտորալ մասում։ Բնորոշ է տեղատվությունների ժամանակ ծովի հատակի պարբերական չորացման հետքերի առկայությունը։ Լիտորալ նստվածքներ են՝

  1. ողողման մակերևույթները և կոռոզիայի հետքերը (կարբոնատային նստվածքների զարգացման ընթացքում),
  2. գերչորացման ճեղքերը և միացող հոսքերի նշանները (տեղատվության դեպքում),
  3. դիագենետիկ միներալների (երկաթի սուլֆիդների, գլաուկոնիտի) քայքայման հետքերը երակների և ցեմենտի ձևով, որոնք ներկայացված են գիպսով, երկաթի և մանգանի օքսիդներով,
  4. «բիչ-ռոք» (beach-rock) տիպի գոյացումները՝ բեկորային նստվածքների կարբոնատներով ցեմենտացված շերտիկները,
  5. ցամաքային կենդանիների (թռչունների, մողեսների և այլն) հետքերը և բույսերի արմատների մնացորդները։

Լիտորալներում այդպիսի հետքեր պարունակող շերտիկներն անընդհատ հերթագայվում են ծովային ֆաունայի և ֆլորայի հետքերով շերտիկների հետ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 628