Լինդսի Մորգան (անգլ.՝ Lindsey Morgan, փետրվարի 27, 1990(1990-02-27), Հյուստոն, Տեխաս), ամերիկյան հեռուստատեսային դերասան։ Մորգանը հանրաճանաչ է դարձել, երբ նկարահանվել է Ամերիկյան հեռարձարկման ընկերության կողմից հեռարձակված «Գլխավոր հոսպիտալ» սերիալում, որտեղ 2012-2013 թվականներին կերտել է Քրիստինա Դեվիսի դերը։ 2013 թվականին կերտած Քրիստինա Դեվիսի դերի շնորհիվ նա առաջադրվել է «Էմմի» ցերեկային մրցույթի մրցանակին[1]։
Մորգանը ծնվել է ԱՄՆ–ի Տեխաս նահանգի Հյուստոն քաղաքում, իսկ հետո տեղափոխվել է Լոս Անջելես, որպեսզի սկսի իր հեռուստատեսային կարիերան[1]։ Մորգանը նկարահանվել է «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին» և «Երջանիկ ավարտ» հեռուստատեսային սիթքոմներում։ 2013 թվականին, երբ նա դուրս է եկել շոուից նկարահանվել է «The CW» հեռուստաալիքի կողմից հեռարձակված «100» հեռուստասերիալում, որտեղ առաջին եթերաշրջանում նկարահանվել է երկրորդական դերում, իսկ երկրորդ և երրորդ եթերաշրջաններում գլխավոր դերում[2][3]։